Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը քաղաքական ուղերձ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Վեցերորդ գումարման Ազգային ժողովում նախկին 12 հանձնաժողովների փոխարեն այսուհետ կգործեն 9 մշտական հանձնաժողովներ: Երեկ հայտնի դարձավ, որ փակվող հանձնաժողովների շարքում է նաև Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Այն, ըստ էության, միավորվում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ, ինչը երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում: Փոխարենը շատերի համար անսպասելիորեն որոշվեց պահպանել Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովը, որը վերջին նստաշրջանում ոչ մի անգամ նիստ չէր գումարել: Ու թեև այս հանձնաժողովը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ աշխատել է, պարզապես կատարված գործը շատ չի հրապարակայնացվել, այնուամենայնիվ կարծիք կար, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ խորհրդարանում եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովը շարունակում է իներցիայով գործել՝ այն լուծարելով ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար: Ավելին՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խոսվում էր նոր՝ Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:

Եվ հիմա՝ նոր խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ՝ նոյեմբերին ԵՄ հետ ստորագրվելիք նոր՝ խորը և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ: ԱՆշուշտ, այս ուղերձը կարող է լինել հուսադրող, եթե, իհարկե, Հայաստանը շարունակի ԵՄ հետ ինտեգրացիոն քաղաքականության խորացումը, և չկրկնվի 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովի պատմությունը: Հատկապես, որ ստորագրվելիք փաստաթուղթն ինքնին շատ ավելի ցածր աստիճանի ինտեգրացիա է ենթադրում, քան այն, ինչ խոստացվում էր 2013-ին բանակցված և նախաստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրով:

Ամեն դեպքում, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին տասնամյակում այն աստիճանի կախվածության մեջ է Կրեմլից, որ անգամ ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի գոյությունը կարելի է լուրջ քայլ համարել: Այլ խնդիր է՝ դա արվել է հյուսիսից պաշտոնապես թույլտվու-թյուն ստանալուց հետո, թե քաղաքական խիզախության արդյունքում, որի դիմաց առաջիկայում կարող են լինել եղբայրական «ապտակներ» ՀՀ իշխանություններին:

Նկատի առնելով այս հանձնաժողովի նոմինալ գոյությունը և փաստի անգործությունը նախկինում՝ կարող ենք ասել, որ սա կարող է լինել փոքրիկ բոնուս ՀՀ իշխանություններին՝ սիրաշահելու տասնյակ միլիոնների վարկեր խոստացող ԵՄ պաշտոնյաներին: Ի վերջո, հենց նույն Կրեմլում էլ հասկանում են. եթե իրենք ֆորպոստին փող չեն տալիս, պետք է չփակեն գոնե այլ խողովակներով փող ստանալու հնարավորությունը, այլապես կարող են լինել անկառավարելի զարգացումներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>