Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Իշխանության վերարտադրությունն այս պահի դրությամբ գրեթե անհնար է դարձել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընտրություններին մասնակցելու է 27 քաղաքական ուժ: Կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախընտրական ցուցակները:

Վերլուծելով հայաստանյան քաղաքական համակարգի բնույթը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը նման թվով մասնակցությունը մի քանի հանգամանքով է բացատրում. «Ընդհանրապես, խորհրդարանական կառավարման համակարգում տարբեր երկրներում ընտրություններին բազմաթիվ կուսակցություններ են մասնակցում, որովհետև խորհրդարանն է այն բարձրագույն մարմինը, որը քաղաքականություն է որոշում: ՀՀ-ում հիմա այդպես չէ, որովհետև կառավարությունը ու հատկապես վարչապետն է որոշում քաղաքականությունը: Բայց մարդիկ հաշվի են առնում այն հանգամանքը, որ գալիք ընտրություններում իշխող քաղաքական ուժը չի վերարտադրվելու, ըստ որի՝ քաղաքական որոշումներ կայացնող ու կարևոր մարմինը լինելու է ԱԺ-ն: Հենց այս պատճառով է նաև, որ բազմաթիվ ուժեր են մասնակցում ընտրություններին: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ-ում կուսակցական համակարգը կայացած չէ, իսկ չկայացած քաղաքական համակարգը տասնյակ կուսակցություններ է ստեղծում»:

«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ համեմատաբար մեծ թվով մասնակցության մյուս պատճառն ազգային մտածելակերպն է: «Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ կարևորվում է անձը, լիդերը: Բոլորին թվում է, որ ավելի լավ է իրենց սեփական մարդ-կուսակցությունը բացել, քան լինել այլ կուսակցության երկրորդ համարը: Եթե մարդը կարող է հարյուր ՍՊԸ բացել, այդ տրամաբանությամբ էլ կուսակցություններ են բացվում: Ավելին, իրենց թվում է, որ եթե լրագրողների մոտ որպես X կուսակցության ղեկավար են ներկայանում, ապա ավելի ծանրակշիռ են դառնում, իսկ թերարժեքության բարդույթը վերանում է: Բացի նշվածներից, այլ պատճառ ևս կա. ընտրություններին ընդառաջ շատ դեպքերում ստեղծվում են հատուկ կուսակցություններ՝ X կուսակցությանն աջակցելու նպատակով:

Դրանք հիմնականում մարդ-կուսակցություններ են, որոնց խնդիրը միայն Y կուսակցությանը քննադատելն է: 27 կուսակցություն է մասնակցելու, բայց բոլորը տարբեր խնդիրներ են իրենց առջև դրել, և, ըստ այդմ էլ, պայքարի տարբեր ձևաչափեր են լինելու: Ճիշտ է, 27 ուժ է մասնակցելու, բայց այսօրվա դրությամբ ազդեցիկ ուժերը չորսն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղպայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք և ԲՀԿ-ն: Պայքարն այս ուժերի նպատակների միջև է լինելու, իսկ նպատակները տարբեր են: «Հայաստան» դաշինքի ու «Քաղպայմանագրի» հիմնական նպատակն իրենց ղեկավարներին վարչապետի պաշտոնում տեսնելն է: ԲՀԿ-ն պայքարում է նրա համար, որ ունենա այնքան տեղ, որքան ունի այժմ, հնարավորության դեպքում՝ նաև ավելին: «Հայրենիքը» պայքարում է նախ՝ խորհրդարան անցնելու, հետո հնարավորինս մեծ ու ազդեցիկ խմբակցություն ունենալու համար, որպեսզի ապագայում ազդեցիկ խոսք ունենան կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: ԼՀԿ-ի խնդիրն էլ խորհրդարան անցնելն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ մնացած բոլոր կուսակցություններն ու դաշինքները տարբեր նպատակների համար են պայքարում:

«Մի մասն այս ընտրություններին մասնակցելու հնարավորությունն իր քաղաքական ուժին PR անելու համար է օգտագործում: Այդ PR-ը հետագա ընտրությունների համար է: Մի մասին էլ բավարարում է նաև ֆինանսական էքսցենտրիկ հաճույքները, կամ իր անձնական PR-ն է անում: Այս շարքում են նաև այն կուսակցությունները, որոնք մասնակցում են զուտ այս կամ այն կուսակցությանը քննադատելու համար: Այսինքն, սրանք բոլորը ֆոնային քաղաքական ուժեր են: Քաղաքական գործընթացի մեջ ընդամենը երանգ են ապահովում, դրա համար նրանց պայքարն էական չէ: Հիմնական պայքարը երկու անձերի միջև է լինելու:Ավելի շուտ, նժարին է լինելու այն կյանքը, որը ձևավորել էր Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տասը տարիներին, և այն կյանքը, որը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիները»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանության սատելիտ ուժերին ու ընտրություններում նրանց ունեցած հնարավորություններին և շանսերին, քաղտեխնոլոգը նկատեց. «Այդ ուժերը զրո ազդեցություն ունեն: Այս ընտրությունների առանձնահատկությունը հենց հետևյալն է. խորհրդարան անցնելու դեպքում վերոնշյալ առանցքային չորս ուժերից «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն կարող են դաշինք կնքել ու կոալիցիոն կառավարություն ձևավորել: Մինչդեռ «Քաղպայմանագիրը» դաշնակից որևիցե ուժ չունի, որը կարող է մտնել խոհրդարան և որի հետ կարողանան կոալիցիա ձևավորել: Ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքը պոտենցիալ դաշնակիցներ ունի, ինչը չունի «Քաղպայմանագիրը»: Իրեն դաշնակից քաղաքական որևիցե ուժ չկա, որը կարող է անցնել խորհրդարան ու հաղթահարել անցողիկ շեմը: Իշխող ուժն այս պարագայում պետք է կեղծի ընտրությունները, նկարի 50+1, բայց դա չի անցնելու՝ հաշվի առնելով երկրորդ նախագահի հայտարարությունն առ այն, որ թույլ չի տալու կեղծել ընտրությունների արդյունքները:

«Քաղպայմանագիրն» այլ ճանապարհով էլ չի կարող կառավարություն ձևավորել, քանի որ կոալիցիա կազմելու հնարավորություն չի ունենա ո՛չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, որովհետև նշված երեք ուժերը հրապարակավ բացառել են դա: Մեծ հաշվով, այսօրվա դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի, հունիսի 20-ից հետո իշխող քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, կդառնա ընդդիմություն: Շեշտում եմ՝ այսօրվա դրությամբ, որովհետև հունիսի 18-ին կարող է և այլ պատկեր լինել»:

Քաղտեխնոլոգը հավելեց, որ իշխանությունը, որի վարկանիշի անկումը տեսանելի է, այսօր ևս անընդհատ քննադատում է նախկիններին: «Փորձում են աշխատեցնել այն, ինչ աշխատեց 2018 թ.-ին: Բայց նախկիններին մերժելու քաղաքականությունը հասկանալի պատճառներով հիմա չի աշխատում: Նախ՝ հեղափոխական էյֆորիա չկա, վիրուսը 5000 հոգուց ավելի մարդ է սպանել, Արցախյան կապիտուլ յացիոն փաստաթուղթ է ստորագրվել, որին նախորդող պատերազմի ժամանակ ավելի քան 5000 զոհ ու նաև տարածքային կորուստներ ունեցանք: Եթե նախկինների դեմ քննադատությունը 2018 թ.-ին ու դրանից հետո աշխատում էր, հիմա չի աշխատում: Այն ազդում է միայն Ն. Փաշինյանի ընտրազանգվածի վրա, որը այսօր բավականին քիչ է: Հիմա այս իշխանությունը արդար ու ազնիվ ընտրությունների ժամանակ չի կարող վերարտադրվել, ինչը կախված է նաև մրցակիցների ընտրարշավից: Եթե մրցակիցները չկարևորեն ընտրությունները, իշխանությունը կարող է վերարտադրվել: Այս պահի դրությամբ ազատ, արդար ընտրությունների պարագայում վերարտադրությունը գրեթե անհնար է դարձել: Վերարտադրման մյուս ճանապարհը, ինչպես արդեն նշեցի, ընտրությունները կեղծելն է, բայց ընտրությունները կեղծելու համար էլ պետք է շնորհք ունենալ: Այս իշխանությունն անգամ այդ շնորհքը չունի, իսկ միայն վարչական ռեսուրսով հնարավոր չէ վերարտադրվել: Բացի այդ, նույն վարչական ռեսուրսին տիրապետելու խնդիր ունի թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում, թե՛ բազում շատ այլ տեղերում»,-ասաց նա:

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ ընտրությունների դերն այս իրավիճակում արմատական նշանակություն ունի. «Կա՛մ փոխվում է իշխող քաղաքական ուժը, ու Հայաստանն ունենում է զարգացման հնարավորություն, կա՛մ չի զարգանում ու մնում է այն իրավիճակում, որում այսօր է, երբ ադրբեջանցիները հանգիստ մտնում են Սյունիք, իսկ վաղը կարող են հանգիստ մտնել Տիգրանաշեն, կարող են գալ Երևանի ինչ-որ մի թաղամաս: Այդ դեպքում Հայաստանում կսկսի արտագաղթը, երկիրը մարգինալ կարգավիճակ կստանա: Ընտրություններն այս ճակատագրական նշանակությունն ունեն. կա՛մ դեպի ապագա, կա՛մ մնալ այս ստորացված վիճակում: Դա է խնդիրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>