Ղարաբաղյան հարցով պայմանավորվածությունները կյանքի են կոչվում․ Սերգեյ Լավրով
Դիտել նաև
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ղարաբաղի առնչությամբ պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի, Հայստանի եւ Ադրբեջանի միջև, կյանքի են կոչվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
Ըստ Լավրովի, դա վերաբերում է հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին․ «Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը ռազմական դիմակայության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը»:
Zham.am

