Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ախթալայի կոմբինատը վաճառվում է չեխերի՞ն

«Հրապարակ»-ը գրում է. «Չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը, որը մտադիր էր ոսկու արդյունահանում սկսել Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբեդ եւ Եղեգնուտ համայնքներին պատկանող տարածքներում, այժմ պատրաստվում է գնել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը։ Այս մասին խոսում են Ախթալայի բնակիչները։

Չեխական ընկերության հանդեպ տեղացիները բացասաբար են տրամադրված։ Իրենց հարազատ Հանքաձորում (այսպես է կոչվում 5 համայնքներին պատկանող հանքերով հարուստ տեղանքը) երկրաբանական հետազոտություններ սկսելու հարցով հանրային լսումները նրանք մեկ ամիս առաջ տապալեցին՝ փակելով գյուղապետարանների մուտքն ընկերության ներկայացուցիչների առաջ։ Եվ հիմա մարդիկ համոզված են, որ մերժում ստանալուց հետո այս ընկերությունը Լոռվա հանքերում ամրապնդվելու նոր տարբերակ է գտել։ «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության մասին Հայաստանում քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ այն պետական ռեգիստրում գրանցվել է 2018-ին, իրավաբանական հասցեն Սեւանում է։

100% բաժնեմասերի սեփականատերն է չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունը։ ԶԼՄ-ներում տեղեկություն կա, որ չեխական ընկերության ներկայացուցիչն է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ճշգրտում արեց, թե ինքն ընդամենը խորհրդականն է՝ հանքային տուրիզմի գծով: «Ես չեմ կարող պատասխանել, թե որտեղ հանքեր ունեն նրանք, որքան հարկ են մուծում եւ այլն»,- ասաց նա:

Ճի՞շտ է, որ չեխական ընկերությունը պատրաստվում է գնել Ախթալայի կոմբինատը: «Ես զբաղվում եմ հանքային տուրիզմի հարցերով, բայց ով է ինչ գնել, չգիտեմ»,- ասաց նա եւ խորհուրդ տվեց դիմել լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրենին: 

Կոմբինատի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանը ծայրահեղ վատ է տրամադրված իրեն զանգահարող լրագրողների հանդեպ։ Կարող է չպատասխանել, կոպտել: Ճի՞շտ են ասում Լոռու բնակիչները, որ Ախթալայի կոմբինատը վաճառվում է, եւ արդեն գնորդ կա։ Լսելով հարցը՝ նա ասաց․ «Որ նորություն լինի, մերոնք կհայտնեն: Ոչ մի բան չկա», եւ չցանկացավ կարծիք կամ դիրքորոշում հայտնել կոմբինատին ուղղված կոլեկտիվ հայցի հետ կապված: Մենք գրել էինք, որ Ախթալա խոշորացված համայնքի, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում համայնքների 60 բնակիչ վերջերս հայցով դիմել են Լոռու դատարան ու Ախթալայի կոմբինատից պահանջում են, որ իրենց առողջությանը, նաեւ գյուղատնտեսական նշանակության տարածքներին հասցված վնասը փոխհատուցվի: 

Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանը նրանցից մեկն է, ասում է, որ 1,3 հեկտար հող ունի Դեբեդ գետի ափին, որն արդեն 10 տարի է՝ բերք չի տալիս։ «Վարարումների ընթացքում նստվածքը եկել-նստել է իմ հողամասում, հանքերի դեղնավուն շերտը մնացել է հողին: Հազվագյուտ բույս է այնտեղ աճում, միայն մոլախոտ։ Չորացել է իմ դեղձի այգին։ 2010 թվից հենց հանքերը՝ Թեղուտը, Ախթալան, սկսել են գործել, ես բերք չունեմ, իսկ մինչ այդ շատ հարուստ հող էր։ Որ դեղձի այգին բերք չտվեց, փորձեցի թութուն մշակել, ու դա էլ չեղավ»։ Սամվել Սիրադեղյանը նկատել է, որ ամռան շոգին այդ աղտոտված հողում աշխատելիս անպայման սրտխառնոց եւ գլխացավ է ունենում: «Զգում ես, որ ինչ-որ զզվելի հոտ է գալիս՝ դրենաժի հոտ։ Ճնշումս էր տատանվում, սիրտս էր խառնում, պսորիազով հիվանդացա: Էլ չեմ մշակում այդ հողը, տենց էլ մնացել ա»,- ասում է Ճոճկանի բնակիչը։

Նա բժշկական հետազոտություններ է անցել։ Նրա եւ ընտանիքի անդամների օրգանիզմում բարձր կոնցենտրացիայի մկնդեղ են հայտնաբերել։ «Իմ 1,5 տարեկան թոռնիկի մարմնում ինչո՞ւ պետք է այդքան մկնդեղ լինի»,- հարցնում է Սիրադեղյանը: Նրա տունը կոմբինատի «Նահատակ» կոչվող պոչամբարից ընդամենը 1,5 կիլոմետր է հեռու»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>