Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
9
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան

Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը

Լոնդոնում գործող   Kayhan London   պարբերականը  գրում է, որ Սիրիայում ռեժիմի փոփոխությունը կարևոր փուլ է, որը թույլ կտա Թուրքիային վճռական առավելություն ստանալ իր հիմնական տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի հետ առճակատման հարցում։ Ինչն իր հերթին կարող է հանգեցնել   «Զանգեզուրի միջանցքի»    բացմանը և Թեհրանի տեղահանմանը՝ Հարավային Կովկասի առևտրի և տրանսպորտի ոլորտից։

Պարբերականը   նշում է, որ Սիրիայում Անկարայի կողմից աջակցվող ուժերի իշխանության գալը մոտ ապագայում ազդեցություն կունենա մի քանի ոլորտների վրա։ Մասնավորապես, իրանական բեռնատարները ստիպված կլինեն ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարել Թուրքիայի տարածքով տարանցման համար։

Ըստ այս պարբերականի, Թուրքիայի և Իրանի մրցակցությունը տարածաշրջանում ունի մեծ պատմություն:

Ըստ այս պարբերականի, Շահի ժամանակ, Իրանը Արևմուտքի աջակցությամբ  վերահսկում էր տարածաշրջանի ցամաքային, օդային և ծովային շատ ուղիներ, ներառյալ Պարսից ծոցը և Օմանի ծովը: Թեհրանի ազդեցությունը Փահլավիների դինաստիայի օրոք տարածվեց մինչև Կարմիր ծով՝ Եգիպտոսի հետ ունեցած բարեկամության շնորհիվ:

Ըստ պարբերականի, Շահ Ռեզա Փահլավիի տապալումից հետո Իրանի դերը տարածաշրջանում սահմանափակվեց, մինչդեռ Թուրքիայի ազդեցությունը, ընդհակառակը, զգալիորեն ավելացավ։ Իսկ  Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը վերջնականապես փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Անկարայի։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև լարվածության կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքն է», որը, ըստ Թեհրանի, սպառնում է Հայաստանով անցնող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ճյուղին, ինչպես նաև ամրապնդում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը, ինչը թուլացնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերը,  քանի որ այս միջանցքի ապաշրջափակումը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին ապագայում ամբողջությամբ հրաժարվել Իրանով անցնող երթուղիներից։

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հոդվածում, դա մարտահրավեր է նաև Իրանի համար։ Նախ «Զանգեզուրի միջանցքը»   կարող է սպառնալ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանին։ Ի վերջո, նրա մոտ լինելն Իրանի տարածքին ուժեղացնում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև կարող է հանգեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հայտնվելուն անմիջապես Իրանի սահմանին:

Երկրորդ՝ միջանցքը բարդացնում է Իրանի հաղորդակցությունը Հայաստանի հետ, որը Թեհրանի համար կարևոր օղակ է  Հյուսիսի հետ  կապերը զարգացնելու համար։

Հետաքրքիր է, որ Լոնդոնում հրատարակվող այս պարբերականը կանխատեսում է, որ վաղ թե ուշ Իրանը պարտվելու է, քանզի իր պրոքսի ուժերի ջախջախումից հետո նրա ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ թուլանալու է:

Հավելենք նաև, որ Իրանի պարտությանը կարող են նպաստել նաև Փաշինյանի իշխանության քայլերը, քանի որ Հայաստանն ամեն ինչ անում է, որ իր դիրքերը տարածաշրջանյում թուլանան:

Սակայն Փաշինյանի այդ գործողությունները խելագարական վարկածով չպիտի բացատրել:

Պարզապես Փաշինյանը  հասկացել է, որ իր իշխանության պահպահման համար կարևոր է հենց Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունների թուլացումը: Բայց այս մոտեցումը, որը շահավետ է անձամբ Փաշինյանին, ուղիղ հակասում է Հայաստանի շահերին, քանի որ այն սպառնում է Հայաստանի գոյությանը:

Փաշինյանի և Հայաստանի շահերի ուղիղ հակասությունը դարձրել է հայ ժողովուրդին պատանդ, որից էլ կախված է լինելու թե կկարողանա այս իրավիճակից հայ ժողովուրդը դուրս  գալ անվտանգ ձևով, թե կարող են կրկնվել 1915 թվականի  դեպքերը, որոնց «մեղմ» ձևը մենք տեսանք Արցախի հարցում երկու տարի առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan