Թունդ վիճել են, բանը հասել է բռունցքների գործադրմանը
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Փաստ» թերթը գրում է.
«Բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը, հայտնի «հեղինակություն» Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) և գեներալ Հայկազ Բաղմանյանը միասին ձեռք–ձեռքի տված օրինական ու անօրինական եղանակներով անհրաժեշտ ձայներ էին հավաքում իշխող կուսակցության համար:
Սակայն այսօր Քանաքեռցի Տույը և Միհրան Պողոսյանը իրար նկատմամբ թշնամաբար են տրամադրված:
Քաղաքում խոսակցություններ են գնում, թե շաբաթներ առաջ նրանք թունդ վիճել են, բանը հասել է բռունցքների գործադրմանը:
Ինչևէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Տույը բոլոր քանաքեռցիներին հորդորում է ոչ մի ձայն չտալ գեներալ Միհրանին:
Հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որ տապալի պատգամավորական ծրագրերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

