«Վստահաբար կարող եմ ասել՝ 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»․ Ալիև
Դիտել նաև
Ո՛չ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ՀՀ-ին տարածքային պահանջ չենք ներկայացնում. Ֆաթմա Աքսալ
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ու Իսրայելը Զանգեզուրում, և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար
«Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ»․ Էրդողան
Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը
40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի: Այս մասին AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է՝ այդ միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:
«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ հարցի շուրջ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ»։
Zham.am

