«Պետական գաղտնիք». մինչեւ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը եւ արդյունքները ներկայացնի հանրությանը` Անդրանիկ Քոչարյանը չգիտե՞ր, որ պետական գաղտնիքի հետ է առնչվում
Դիտել նաև
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը
Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը` նույն ինքը ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավարը, այս տարվա հունվար ամսին, երբ արդեն ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ավարտվել էր, եւ զեկույցը պատրաստ էր, հայտարարում էր, որ այն անպայմանորեն ներկայացվելու է հանրությանը։
Քիչ առաջ այդ զեկույցը ներկայացվեց ԱԺ փակ նիստում, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը փորձում էր համոզել, որ պետական գաղտնիքի հետ առնչություն ունեցող թեմա է, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ԱԺ փակ ֆորմատով ներկայացնել զեկույցը։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում։
Երկրի պաշտպանության եւ անվտանգության համար պատասխանատու կարեւորագույն հանձնաժողովի ղեկավարը, ով ժամանակին ցանկացած առիթ, ամբիոն եւ լրատվամիջոց օգտագործում էր խոսել հանձնաժողովի աշխատանքների մասին, եւ հորդորում էր սպասել, մինչեւ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը եւ արդյունքները ներկայացնի հանրությանը` չգիտե՞ր, որ պետական գաղտնիքի հետ է առնչվում, իսկ եթե գիտեր, ինչու՞ էր ամեն ամեն առիթ օգտագործում եւ ականջահաճո, միտինգային տրամաբանության մեջ հայտարարություններ անում վերջին երկու տարվա ընթացքում։

