Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Ղարաբաղյան հարցի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում. Տարասով

Արևմուտքը և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրների ղեկավարները Հարավային Կովկասում ստեղծված հետպատերազմյան ստատուս-քվոն փոխելուն ուղղված կոնկրետ գործողությունների են դիմում:

Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր նախընտրական խոստմանը հավատարիմ, ճանաչեց Ցեղասպանությունը, լարվածության նոր ուղղություն բացելով Թուրքիայի հետ հարաբերություններում:

Իսկ նախօրեին հեռախոսազրույց տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ջանքերը ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ուշագրավ հանգամանքն այն է, որը տեղ է գտել Ֆրանսիայի նախագահի՝ Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, կողմերը խոստացել են «առաջիկա օրերին» ներկայացնել «կոնկրետ նախաձեռնություններ» Ղարաբաղյան կարգավորման հարցի ուղղությամբ:

Ըստ նույն աղբյուրների՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնն «ընդգծել է գերիների ազատ արձակման, մարդասիրական օգնության և մշակութային ժառանգության պահպանման գործում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:

Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մասին:

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայականին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է. «Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն, թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»։

168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մակրոնը բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը, հայտարարում է, որ պատրաստ է աշխատել, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ առաջարկվող օրակարգին, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես: Մոսկվան, նրա խոսքով, չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, թեև կան եռակողմ հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Ես գտնում եմ, որ մենք կաջակցենք Մինսկի խմբի աշխատանքին, այդ դեպքում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես թե այնպես, վերսկսվելու են և, կարծում եմ, հենց սրանից է խոսք եղել Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ընթացքում, և, իհարկե, Մակրոնը հետաքրքրվում է, թե ինչպես են իրականացվում այդ համաձայնությունները, քանի որ նա ևս անուղղակիորեն կանգնած էր այս գործընթացի թիկունքում:

Ամերիկացիները ճանաչեցին Ցեղասպանությունն այն ժամանակ, երբ հայերին ամենաքիչն էր դա հարկավոր: Դա պետք էր անել, օրինակ, 2015 թվականին, երբ հարյուրամյակն էր, արվել է հայտարարություն, որն իրավական ուժ չունի, քանի որ որևէ ստորագրություն չկա: Ամերիկացիները պատերազմի հետևանքները լեգիտիմ չեն համարում և ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երևանի և Անկարայի միջև սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Թեև Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ թուրքերն այնքան հպարտ են, որ միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան կարգավորումը կկանգնի և ժամանակավորապես կդադարի:

Այսինքն՝ մի կողմից՝ ֆրանսիացիներն են փորձում հասնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացման, մյուս կողմից՝ ամերիկացիները, որոնք աշխատում են, ըստ էության, ստացվում է, որ իրավիճակի վատթարացման օգտին, և շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջև երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, ակնհայտ է, որ ՄԽ օրակարգը ներառելու է հումանիտար հարցեր, գերիների փոխանակում, սահմանների հարց, որն ընդունելի օրակարգ է բոլոր կողմերի համար, իսկ եթե հարցերի շարքում լինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա կարևոր կլինի այստեղ Ռուսաստանի արձագանքը:

«Դեռ հասկանալի չէ, թե ինչպես կառարկայանա այս ցանկությունը, բայց այն, որ Մակրոնի հետ Մոսկվան աշխատում է, նշանակում է, որ ինչ-որ բան է պատրաստվում: Վերադառնալով Բայդենին՝ նշեմ, որ Բայդենի ճանաչման պատճառներից մեկն էլ Ղարաբաղյան հարցն է, դրանով նրանք նաև բարդացրին Անկարայի ու Երևանի միջև երկխոսությունը: Թվում է, որ Փաշինյանի օգտին է խաղացել Վաշինգտոնը, թեև կարող է հետո այլ բան ստացվել: Ամեն դեպքում, վստահաբար, Թուրքիայի և Հայաստանի մերձեցման հարցում պաուզա կառաջանա: Ադրբեջանն էլ գուցե ցանկանա համերաշխություն հայտնել Թուրքիային, այստեղ ամեն ինչ փոխկապակցված է»,- նշեց ռուս վերլուծաբանը:

Անդրադառնալով Սյունիքով միջանցքի կամ ճանապարհի իրագործման պրոյեկտին՝ Տարասովն ասաց, որ առանց Բաքվի և Երևանի միջև նորմալ երկխոսության՝ հնարավոր չէ իրականացնել այդ ճանապարհը:

«Նրանք ստիպված են լինելու աշխատանքային կոնտակտներ հաստատել Երևանի հետ, իսկ ինչպե՞ս դա անել․ պետք է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, իսկ մենք տեսնում ենք տեղեկատվական պատերազմ: Տեսնում ենք, որ խաղաղ գործընթացի համար խոչընդոտներ են ձևավորվում, և գլխավորն այն է, որ այս ամենը չհասնի ռազմական բախումների: Եթե ՄԽ-ն սկսի աշխատել, դա կլինի զուգահեռ գործընթաց: Ղարաբաղի կարգավիճակի հարցում էական հանգամանքներ կան, երբ Պուտինն ասաց, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, նա նկատի ուներ, որ իրավաբանորեն ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից այն սահմանափակ կոնտինգենտ է Ադրբեջանի տարածքում: Դուք ինքներդ չեք համարում, որ այն Ձեր տարածքն է, այստեղ խնդիր կա: Իսկ ՄԽ-ն Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ է, հասկանալի է, որ ներկայումս ստեղծված կարգավիճակը պետք է փաթեթավորել ճիշտ միջազգային իրավունքի շրջանակում, հասկանալի է, որ այսքան հազարավոր զոհերից հետո միասին ապրել, համակեցություն հնարավոր չէ, իսկ այս ամենը կարող է տեղի ունենալ Մինսկի խմբի միջոցով: Այդ ֆոնին եռակողմ համաձայնությունները լոկալ բնույթ են կրում, հատկապես, երբ դրանցում որևէ խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին: Մոկսվան աշխատում է ՄԽ-ի հետ կարգավիճակի, ինչպես նաև խաղաղապահների կարգավիճակի շուրջ: Շատ են չլուծված հարցերը»,-ասաց Տարասովը:

Հարցին, թե հնարավո՞ր է միջանցք, եթե հայկական կողմը դրան դեմ է, Տարասովը պատասխանեց, որ, եթե դա տնտեսապես ձեռնտու լինի՝ ինչո՞ւ ոչ, Հայաստանն էլ իր պայմաններն է դնում:

«Փաշինյանը հիմա համաձայն չէ, սակայն այլ բաներ ևս ասում է, որը թույլ է տալիս, որ որոշակի շահերի կամ այլ ճանապարհների ապաշրջափակման դեպքում դա հնարավոր է»,- նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>