Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

«Փաշինյանի վզին դրած է. նրա մոտ չի ստացվի Պուտինի գլխի վրայից թռնել». Տիգրան Քոչարյան. Տեսանյութ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կենաց-մահու պայքար են լինելու:

«Հասարակությունը պետք է ընտրի իր մոտակա զարգացումը՝ 5-10 տարվա կտրվածքով, այսինքն՝ մենք գնում ենք դեպի թրքացո՞ւմ, Հայաստանն ընտրում է Աջարիայի ճանապա՞րհ, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ անկախությունը պահպանելու և հետագայում զարգանալու ճանապարհը: Այլ երրորդ ճանապարհ չկա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին մասնակցելու է նույն սկզբունքով, ինչպես պատերազմի առաջին օրը հայտարարեց խորհրդարանում, որ՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք ճանաչի. «Բայց այստեղ մի խնդիր կա․ կան որոշ գործընթացներ, որոնց վրա Նիկոլ Փաշինյանը չի կարող ազդել: Կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ, օրինակ՝ Հայաստանում պետք է լինեն ընտրություններ: Այն, որ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և իր հրաժարականի տեքստը երևի ներկայացրեց, դա արդեն նշանակում էր, որ ինչ էլ փորձի անել, ընտրություններ լինելու են: Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթ ման էր գալիս, որպեսզի ընտրություններ չլինեն, քանի որ շատ լավ հասկանում է, որ նախկին էյֆորիան չկա, և ինքը նույնիսկ կարող է պարտվել այդ ընտրություններում»:

Հարցին՝ այսինքն՝ Պուտի՞նն է որոշելու, թե ով պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը, թե՞ ընտրողները, նա պատասխանեց. «Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է. ոչ Հայաստանի հետ կապված Պուտինն ասել էր, որ իրենց համար հեղաշրջումը, ֆիզիկական վերացումն ընդունելի չէ, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ եթե Ռուսաստանն այդ ճանապարհով սկսի հարցեր լուծել հարևանների մոտ, մի օր էլ Ռուսաստանում այդպես հարցեր կլուծեն, և նա սահմանում է տվյալ տարածաշրջանում խաղի կանոններ, որտեղ Ռուսաստանը գերիշխող դեր ունի, և, ամեն դեպքում, վերջնարդյունք տվողը էլի Ռուսաստանն է: Մենք տեսանք, որ առանց ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հարցնելու՝ Ռուսաստանը խաղաղապահներ մտցրեց, ոչ էլ Փաշինյանին հարցրեց, որովհետև համարեց, որ ռուսական շահերի խնդիր կա, և ինքն է տարածաշրջանում թելադրելու՝ ինչպես, ոնց: Ինքն ասում է՝ գնացեք ընտրության և սահմանադրական ճանապարհով փոխում եք, չեք փոխում, ստացվում է, չի ստացվում, ինչ ուզում եք՝ արեք: Այսինքն՝ ինքը ոչ թե որոշում է՝ ով է լինելու, այլ ասում է՝ ես հետևելու եմ, որ հանկարծակի սխալ խաղեր, կեսից թռնել, պայմանավորվածությունները խախտել չլինի: Բայց այսպես ասեմ՝ Փաշինյանի մոտ չի ստացվի Պուտինի գլխի վրայից թռնել»:

Նրա հիշեցրեց՝ պայմանավորվածություն կար, որ Փաշինյանը պետք է գնա արտահերթ ընտրությունների, Փաշինյանը կես տարվա ճանապարհային քարտեզ էր հրապարակել, բայց կեսից որոշեց խախտել իր տված խոստումը. «Բայց աշխարհաքաղաքական խաղացողներն ասացին՝ տղա ջան, ասել ես՝ կանես: Ինչ-որ շարժ եղավ դաշտում, որից հետո Փաշինյանը երդում կերավ, որ ընտրությունները հունիսի 20-ին լինելու են, և այդ շարժից հետո ես համոզված էի, որ Փաշինյանն այլևս չի թռնելու իր ասածից, եթե այլ բաներ չլինեն, և ինքը գնաց ընտրությունների, որովհետև հասկացավ, որ ինքը խախտում է այն խաղի կանոնները, որոնց համաձայնել են աշխարհի մեծերը: Ի՞նչ պայմաններում նա կարող է դրժել իր տված խոստումը. Եթե հանկարծակի ինչ-որ քայլ արվի, որը նախագծած պրոցեսից դուրս լինի, և ինքը դրանից բռնվի, ասի՝ տեսեք, ես համաձայնել էի, իրենք չուզեցին: Քայլ լինի, օրինակ՝ խորհրդարանական ընդդիմության կողմից:

Կոպիտ ասած՝ պայմանավորվածություն կա, որ ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և ՔՊ-ն էլ չի առաջադրելու, և այդպես կլուծարվի խորհրդարանը: Եթե ընդդիմությունը թեկնածու առաջարկեց, ապա փաշինյանենք կառաջարկեն Փաշինյանին, նա կընտրվի, և 1 տարի իրեն հնարավոր չի լինի պարտադրել՝ հրաժարական տալ: Այսինքն՝ այսպես նա կարող է երկարացնել»:

Հարցին՝ կարո՞ղ է ընտրությունների կասեցման տարբերակ լինել Սյունիքում հնարավոր պատերազմը, նա պատասխանեց. «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերը լուծում է Ռուսաստանը: Եթե ինչ-որ մեկն ուզում է Հայաստանի հետ խնդիր ունենալ, ինքը Ռուսաստանի հետ է խնդիր ունենալու, այսինքն՝ ով քեզ պաշտպանում է, ինքն էլ քեզ պարացնում է: Եթե ինչ-որ մեկը խնդիր ունի Սյունիքի հետ, ինքը խնդիր ունի ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից պաշտպանվող ՀՀ մարզի հետ, այլ Ռուսաստանի բանակի, կոպիտ ասած՝ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարող են երկրում ներքին պրոցեսներ հրահրվել՝ տեռորիստական ակտ, խժդժություններ, և ասի՝ ես տանում էի արտահերթի, այստեղ ինչ-որ մեկը որոշեց իր խաղերն իրականացնել: Կարող է մտացածին մահափորձ արվել. Ես ուղղակի նշում եմ, թե աշխարհում ինչ տարբերակներ կան, որպեսզի ընտրական պրոցեսը զրոյացվի, և մարդու իշխանությունը ևս որոշ ժամանակով երկարացվի: Բայց էլի եմ ասում՝ Փաշինյանի վզին դրած է, որ արտահերթ ընտրությունները լինելու են, և եթե դու որևէ բան ունես ապացուցելու, կապացուցես արտահերթ ընտրություններով»:

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ այս ընտրություններին կուսակցությունների միավորման դեպքում գումարվում է ոչ թե նրանց ռեյտինգը, այլ անտիռեյտինգը. «Եթե «ա» կուսակցությունը ունի 10 տոկոս ռեյտինգ և 90 տոկոս հակառեյտինգ և միավորվի «բ» կուսակցությանը, որն ունի 90 տոկոս ռեյտինգ, 10 տոկոս հակառեյտինգ, միավորումը ունենալու է 10 տոկոս ռեյտինգ, որովհետև մարդիկ, ովքեր զզվում են «ա» կուսակցությունից և երկրպագում են «բ» կուսակցությանը, ընտրությանը չեն ընտրելու այդ բլոկը, որովհետև իրենք ավելի շատ զզվում են, քան սիրում:

Այստեղ հաշվարկ է պետք՝ արդյո՞ք որոշ կուսակցությունների պետք է միավորվել, թե՞ ոչ, օրինակ՝ ԲՀԿ-ն պե՞տք է միավորվի ՀՀԿ-ի հետ, թե՞ ոչ, կամ Քոչարյան դաշինքը պե՞տք է միավորվի Արթուր Վանեցյանի հետ, թե՞ ոչ: Հաշվարկներ պետք է արվեն, և դրանք ցույց են տալիս, որ որոշ պարագաներում միասնական ճակատով հանդես գալն ավելի շատ սխալ է: Նույնը Փաշինյանի պարագայում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>