Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Փաշինյանն ակնհայտորեն մեզ ապուշի տեղ է դրել

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին,  ըստ  «Взгляд»  պարբերականի, ժամանել է նորությունների ամբողջական փնջով։ Դրանք կոչված էին դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար․ ռուսական զենք («Երեւանի առաջնահերթ խնդիրներից մեկը զինված ուժերի զինանոցը ժամանակակից զենքերով համալրելն է» եւ այլն), հայկական նոր ատոմակայանի կառուցման, ըստ ամենայնի՝ ռուսական  հնարավորությունների քննարկման առաջարկով։ Եվ, իհարկե՝ հայ-ռուսական ռազմական փոխգործակցության, ռազմագերիների վերադարձի, Արցախի բանակցությունների մասին ռուսահաճո հայտարարություններով։

Ատոմակայանի հարցում Փաշինյանի առաջարկը, ամեն դեպքում, մի քիչ տարօրինակ էր՝ հաշվի առնելով, որ ընդամենը 10 ամիս առաջ Փաշինյանի կառավարության անդամը՝ Սուրեն Պապիկյանը, Հայաստանի անունից հրաժարվել էր հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար 270 մլն դոլարի ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել «Ռոսատոմ»  ընկերության հետ։  Պապիկյանը շահեկան էր  համարել Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ եւ լուծել խնդիրը: Միաժամանակ վստահեցրել էր, որ դա որեւէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասում է․

ա) Նիկոլ Փաշինյանն օգտագործում է սերժսարգսյանական զինանոցի բոլորը քայլերը՝ ոչ մի թարմ գաղափար ու առաջարկ։

բ) ԱԷԿ-ի հարցը բարձրացրեց՝ Պուտինին դուր գալու համար։

գ) Եվ բարձրացրեց՝ իմանալով, որ Պուտինը դրա համար փող չի տալու։

Ռուսաստանցի քաղաքագետը ատոմակայանի հարցով հասավ մինչեւ Սերժ Սարգսյան։ Ասաց․ «Հենց Սերժ Սարգսյանը սկսեց ամերիկացիներին նոր ատոմակայան կառուցելու հարցում ներգրավելու գիծը, Հայաստանն ԱՄՆ-ից 2 միլիոն դոլարի դրամաշնորհ ստացավ՝ նոր ատոմակայանի համար։ Եվ այն, որ չնայած գործող ատոմակայանը, եթե չեմ սխալվում, կարող է գործել մինչեւ 2042 թվականը, Փաշինյանը թարմացնում է ռուսական ուժերի կողմից նորի կառուցման գաղափարը։ Սա, ի՞նչ ասեմ, պարզունակ քայլ է։ Նաեւ՝ որովհետեւ գործող ԱԷԿ-ը ռուսական է, եւ ո՞վ, բացի ռուսներից, կարող է դրա հիմքի վրա ստեղծել նոր հերթափոխ։ Ոչ ոք։ Որովհետեւ, ինչպես ցույց տվեց Լիտվայի փորձը, որը ոչնչացրեց խորհրդային տարիներին կառուցած ատոմակայանը, ոչ ոք դրա փոխարեն նորը չկառուցեց։ Եվ նրանք չունեն ատոմակայան։ Բայց վերադառնալով հարցի առաջին մասին՝ ասեմ, որ հենց Սերժից սկսվեց Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացիան»։

Ըստ Կոլերովի՝ հաշվի առնելով, որ հայկական գետերի վրա տեղադրված փոքր ՀԷԿ-երը ստեղծում են էներգետիկայի գեներացիայի 40 տոկոսը, հետեւաբար՝ հայկական նոր ԱէԿ-ի նախագիծը ՌԴ-ի համար որեւէ տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում։ «Սա պարզապես փորձ է՝ ՌԴ-ի քթի տակ թափահարել ինչ-որ ծանոթ մի բան, բայց եթե դու ուզում ես տնտեսական աջակցություն ստանալ, ապա երեւի թե պետք է Հայաստանում ստեղծես տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Իսկ ԱԷԿ-ը 10-15 տարի անց այդ աշխատատեղերը չի ստեղծելու։ Հիմա՛ պետք է ստեղծել դրանք։ Հաշվի առնելով Հայաստանում  այն աշխատուժի ավելցուկը, որ չի օգտագործվում, պետք է ստեղծել նման աշխատատեղեր՝ ոչ թանկ, ստարտային, աշխատատեղեր, որոնք միանգամից տասնյակ հազարավոր մարդկանց եւ հատկապես կանանց աշխատանքով կապահովեն։ Դա տեքստիլ արդյունաբերությունն է։ Բայց նման բաների մասին Փաշինյանը ոչ միայն չի խոսում, այլեւ վայրկյան իսկ չի մտածում։ Ինչո՞ւ, որովհետեւ իր խնդիրը Պուտինին դուր գալն է։ Նրան թվում է, որ եթե նման բան ասի, վերջինս երջանկությունից կփայլի։ Սա Ռուսաստանի մասին շատ պրիմիտիվ պատկերացում է։ Նա ակնհայտորեն  մեզ ապուշի տեղ է դրել։ Ազնիվ խոսք»։

Ըստ Մոդեստ Կոլերովի՝ Ռուսաստանը փող չի տա։ Բելառուսին տվեց, որովհետեւ միութենական պետություն են կառուցում։ «Բայց ես չեմ հասկանում, թե դա Ռուսաստանի ինչին է պետք։ Գուցե հասկանում եմ, թե դա ինչու կարող էր պետք լինել Հայաստանին»,-ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։ Նման ազդակնե՞ր է ստացել Փաշինյանից։ «Չէ, նրանից նման ազդակներ չեմ նկատում։ Դրա համար էլ ասում եմ, որ եթե նա ուզենար որեւէ ռեալ բան առաջարկել, ապա կխոսեր միութենական պետության մասին, որի մասին, ի դեպ, Հայաստանից ձայներ հնչում են»։

Հիշելով նաեւ Սուրեն Պապիկյանի նախորդ տարվա հայտարարությունը՝ Մոդեստ Կոլերովն ամփոփեց, որ բոլոր այդ որոշումները կրել են սպեկուլյատիվ, անբարեխիղճ, ցինիկ բնույթ։ Իսկ նման գործընկերների հետ ընդհանուր նախագծեր չեն արվում։

Աղբյուր` Hraparak.am
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>