Ալիևն ավելի անկեղծ է, չի խաբում, թե խաղաղություն է․ Հ2-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան»-ի 10 կետերի մասին (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը
21
«Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Պատերազմ Արցախում
Ալեն Սիմոնյանը պարգևատրումների մասին կարգադրություն է արել Ամայի փողոցներ, հայկական հետքը ջնջելու քաղաքականություն. Կորեացի բլոգերը շրջել է օկուպացված Արցախում Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Որպեսզի պետությունը լինի Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի Ալիևն ավելի անկեղծ է, չի խաբում, թե խաղաղություն է․ Հ2-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան»-ի 10 կետերի մասին (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Դա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը 9-րդ դասարանցիները «Գրականության» և «Հայաստանի պատմության» քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով ՔՊ-ի «սմարթ» վերելակները Երևանը խեղդվում է կոյուղաջրերի մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական իր 10 առաջարկները (ֆոտո, վիդեո) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը Դուրս եկեք նիստերի դահլիճից. ՔՊ-ական բախում լրագրողների հետ ԱԺ-ում Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին. Ուղիղ եթերում ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ. Բ. Միկոյան Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը Գարեգին Բ-ի մասնակցելու որևէ խոչընդոտ բացասական անդրադարձ է ՀԱԵ-ի միջազգային հեղինակությանը. Մելոյան Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ֆիլարետը Ադրբեջանական նավթ, թե՞ հայկական ժողովրդավարություն «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) ԱՆ-ն կոչ է անում սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը

Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվի հանձնաժողով այցելած մեկ անձի պատճառով

Դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ղեկավարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ու թեև այդ հանձնաժողովն օրենքով սահմանված վեց ամիսն աշխատելուց հետո դիմեց ԱԺ-ին և ևս վեց ամսով երկարացրեց ժամկետը՝ աշխատանքների ավարտից հետո եզրակացություն հրապարակելու պայմանով, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։ Անդրանիկ Քոչարյանը այս որոշումը հիմնավորելու համար հետևյալ պատճառաբանությունն էր ներկայացրել, թե իրենք չեն ցանկանում, որ զեկույցը քաղաքական նպատակներով օգտագործվի, որ 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է շատ զգույշ լինել, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, հետևապես՝ որոշել են սահմանափակվել միայն ելույթով: Մինչդեռ, ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ իրենց ձեռքի տակ հազարավոր էջերից բաղկացած ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի վրա, իհարկե, շեշտելով, որ չեն հրապարակվի պետական և ռազմական գաղտնիք պարունակող հատվածները:

168.am-ի տեղեկություններով, սակայն, իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե Անդրանիկ Քոչարյանի վերը նշած պատճառների, այլ ընդամենը մեկ անձի պատճառով, և այդ մեկ անձը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը։

Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանին քննիչ հանձնաժողովում տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց, սակայն, Դավթյանը կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր, իսկ հանձնաժողովի որոշ անդամների մոտ Դավթյանի տված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։

Մանրամասները՝ 168.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>