«Արդշինբանկի» կառավարիչը՝ մեղադրյալի աթոռին
«Ժողովուրդը» գրում է. «Բանկերի կառավարիչների գործողությունների հետ կապված աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչը:
Պարզեցինք, որ միջազգային կազմակերպությունները բանկին շուրջ 471 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար են տվել: Արթուր Կարապետյանը 2009-2013թթ ընթացքում, լինելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչը, այնպես է արել, որ միջազգային կազմակերպություններից ստացված վերոնշյալ գումարը տրամադրվի «Հագենաս» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Գեւորգյանին:
Բանկային փաստաթղթերում կառավարիչ Կարապետյանը նշել է, որ վարկը «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գեւորգյանին տրամադրում է նպատակային ծախսելու համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից բանկին տրամադրած գումարը ոչ նպատակային է օգտագործվել, եւ բանկը հայտնվել է ոչ ցանկալի կարգավիճակում՝ կորցնելով մոտ 1 միլիոն դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

