Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
25
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հայտնաբերել Լելե Թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին

Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին։ Նման պահանջով հայտարարություն է տարածել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը։ Հայտարարության ներքո ստորագրել են պատերազմում զոհված մի քանի տասնյակ զինվորների ծնողներ։

««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, և որի հետևանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը: Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցինք և կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ.

Գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին:

Սա փաստում է, որ այս ողբերգական և ծանր հետևանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը Փաշինյանն է, որը հաստատել է այն ու տվել հրամաններ։

1. Զինվորականները, մասնագետները փաստում են, որ գործողությունը սկսվել է առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների, առանց հաշվարկելու մեր գրոհող ուժերի հնարավորությունը, առանց հետախուզելու տեղանքը, առանց հաշվարկելու զբաղեցրած դիրքերը վերահսկելու մեր ներուժը:

2. Հույժ գաղտնի պայմաններում մշակված ռազմական գործողության մասին, ինչպես վկայում են տարբեր աղբյուրներ, այդ օրը, բառիս բուն իմաստով, ամբողջ Ստեփանակերտն էր խոսում։  Սա միտումնավոր արտահո՞սք էր, պետական դավաճանությո՞ւն, թե՞ լիակատար անմեղսունակություն։ Բայց այս ամենից հետևանքը չի փոխվում՝ հարյուրավ զոհեր, տեխնիկայի ջախջախում, ողջ ճակատի կազմաքանդում։

3. Հետաքննությունը ցույց է տվել, որ բավական բարդ և գերկարևոր գործողությանը մեր ստորաբաժանումները մասնակցել են գերհոգնած վիճակում, գործողության բուն տեղանք հասնելու համար անցնելով տասնյակ կիլոմետրեր, իսկ տեխնիկան՝ զրահամեքենաները և տանկերը գտնվել են, մեղմ ասած, ոչ լավ վիճակում, քանի որ բուն գործողությունը սկսել են կտրելով մոտ հարյուր կմ ճանապարհ: Այս պատճառով, ինչպես նաև հակահարվածը հպանցիկ և հապճեպ մշակելու հետևանքով գրոհի նետված չորս տասնյակից ավելի տանկերից և զրահամեքենաներից կորցրել ենք առնվազն 42-ը, տվել ենք մարդկային հսկայական կորուստներ (տարբեր գնահատականներով 650-750 զոհ):

4. Ռազմական գործողության ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան RBK հեռուստաալիքին և պատմել, որ մեր զինվորականները մշակել և ռազմաճակատի հարավում իրականացնում են հատուկ գործողություն, որը որոշելու է պատերազմի ելքը: Փաստորեն, ընթացող ռազմական գործողության մասին Փաշինյանը տեղեկացնում է նաև թշնամում: Սա կամ անմեղսունակություն է կամ դավաճանություն:

5. Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին եղել է Արցախում և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Ինչը ևս մեկ վկայություն է, որ հենց նրա հավանությամբ և վերջնական համաձայնությամբ է իրականացվել պատերազմի ելքը հոգուտ թշնամու որոշած գործողությունը:

6. Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրել է, թե գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրել, որտեղից երևում է, որ նա և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

7. Նույն օրը, ռազմական գործողության ընթացքում Հանրային հեռուստաալիքով ցուցադրվում է ռազմական քարտեզ, որտեղ սլաքներով ցուցադրվում են հակահարվածի հիմնական ուղղությունները:

8. Վատ նախապատրաստական աշխատանքների և այլ թերացումների պատճառով մենք այս գործողության ժամանակ կորցրել ենք նաև պաշտպանական բանակի ռեզերվը, կանխորոշելով պատերազմի ելքը:

9. Մինչ այս գործողությունն իրականացվել են անհաջող հակահրվածներ, որոնց հետևանքով կրկին ծանր կորուստներ են կրել մեր բանակային կորպուսները: Այս ամենը հիմք է  տալիս պնդելու, որ խնդիր է դրված եղել փլուզել մեր զինված ուժերը, այն երկար ժամանակով զրկելով վերականգնվելու հնարավորությունից:

10.  Ջաբրաիլյան կամ Լելե Թեփեի գործողության հետևանքով լուրջ կորուստներ է կրել մեր հրամկազմը, որից հետո անչափ դժվար է եղել ղեկավարել զորքը և իրականացնել այլ գործողություններ:

11.  Ընդամենը մեկ գործողության ընթացքում տվել ենք սարսափելի շատ զոհեր:

12.  Ռազմական գործողությունից առաջ տարբեր հրամատարների կողմից եղել են սթափեցնող կոչեր, եղել են կոնկրետ առաջարկներ, սակայն բոլոր խելամիտ և բանական առաջարկները մերժվել են:

13.  Ակնհայտ է, որ բացի կոնկրետ խնդիր լուծելուց, այս ռազմական գործողության կազմակերպիչները, ղեկավարները հետապնդել են բանակին ծանր հարված հասցնելու և Հայաստանի ու Արցախի համար ծանր պարտություն երաշխավորելու  հեռահար նպատակ:
Ամփոփում

Այս գործողությունն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: Անձամբ նրա ղեկավարությամբ։  Նա այդ օրերին եղել է Ստեփանակերտում:

Այս իրավիճակում, հաշվի առնելով այս հարցի հանրային մեծ հնչեղությունը և կարևորությունը, հաշվի առնելով այն հսկայական զոհերը, որ տվել ենք այս գործողություն ընթացքում, դիմում ենք խորհրդարանական խմբակցություններին՝ այս հարցով օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

Դիմում ենք.

. «Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որպես ապագա մայր, կարծում ենք չեք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ: Արկածախնդրության կամ դավաճանության հետևանքով զոհվել է ավելի քան վեց հարյուր զինվոր: Հուսով եմ կիսում եք մեր տեսակետը, որ ամեն ինչ պետք է անենք, պարզելու համար, թե ինչու է տրվել նման գործողություն իրականացնելու հրաման, երբ չեն ձեռնարկվել նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ: Մենք պատրաստ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել նախապատրաստական աշխատանքներին, պատրաստ ենք մասնակցել նաև լսումներին:

. ԲՀԿ խմբակցության հարգարժան ղեկավար Գագիկ Ծառուկյան, գիտենք, որ անտարբեր չեք այս խնդրի նկատմամբ, խնդրում ենք այս հարցում ևս ցուցաբերել հետևողականություն  և առաջարկում ենք, որ հետամուտ լինեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը: 

. ԼՀԿ խմբակցության ղեկավար, հարգելի պրն Մարուքյան,  ապացուցեք, որ անտարբեր չեք ամենակարևոր խնդիրների նկատմամբ և ինքնուրույն քաղաքական ուժի ղեկավար եք.  ձեր նպաստը բերեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

Մեկ  անգամ ևս ընդգծենք, որ մեր նպատակը այս գործողության քաղաքական որոշման պատասխանատուի հայտնաբերումն է: Պետության համար անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչո՞ւ է այն այդքան անփույթ իրականացվել, ինչո՞ւ չեն լսվել նախազգուշացումները, ինչո՞ւ այդքան հեշտ մահվան տարան մեր տղաներին, մեր բանակի մարտունակ հատվածներին, ի՞նչ հրեշավոր նպատակներ էր հետապնդում գերագույն գլխավոր կազմակերպիչը։

Մենք այս հարցերի պատասխաններ ենք ուզում ստանալ ԱԺ լսումների արդյունքում։ Պատերազմի օրերին ԱԺ նախագահը տեղադրելով Փաշինյանի լուսանկարը գրել էր. « Չշշկռվեք՝ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը»։

Հիմա շշկռված է ողջ երկիրը, որը մնացել  է անպաշտպան,  շշկռված ենք մենք, որ  հրեշավոր հրամանների պատճառով կորցրեցիքն մեր տղաներին ու հիմա մենք հարցեր ունենք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարին։  Այս հարցերը վաղեմության ժամկետ չունեն»։

Գեղամ Նազարյան

Դավիթ Ամալյան

Զավեն Մկրտչյան

Ելիզավետա Օհանջանյան

Գոհար Սիմոնյան

Վարդան Երմալովյան

Տիգրան Անդրեասյան

Բորիկ Կոյտիկով

Վարդան Երմալովյան

Արթուր Միրզոյան

Արաքսյա Մկրտումյան

Սպարտակ Բեյբության

Ագապի Քոչարյան

Արփինե Բեյբության

Ավետիք Բեյբության

Ալիսա Միրզոյան

Ալիսա Գրիգորյան

Գրիշա Միրզոյան

Օֆելյա Ավետիսյան

Աննա Մկրտչյան

Արևիկ Մկրտչյան

Եւա Մկրտչյան

Արմենուհի Մարգարյան

Ավդիխանյան Հայկանուշ

Արմեն Սուքիասյան

Տոնական Շահբարյան

Արսեն Ղազարյան

Արմեն Ասլանյան

Տաթև Անդրեասյան

Վարսիկ Մարգարյան

Արմինե Հարությունյան

Արմինե Սուքիասյան

Օֆելյա Ավետիսյան

Աննա Եղիազարյան

Ոսկեհատ Խաչատրյան

Հարություն Սուքիասյան

Նշան Նշանյան

Միքայել Խաչատրյան

Մխիթար Մխիթարյան

Դավիթ Կիրակոսյան

Էսմա Կիրակոսյան

Լենա Սուքիասյան

Արմեն Ներսիսյան

Կարեն Օհանջանյան

Կարինե Սուքիասյան

Գայանե Սուքիասյան

Անդրանիկ Մայիլյան

Կարեն Ասրիբաբայան

Հրաչ Սուքիասյան

Արթուր Երմալովյան

Արմեն Այվազյան

Վարդուհի Այվազյան

Ռուզանա Աբրահամյան

Էդիկ Աբրահամյան

Ռուդիկ Պետրոսյան

Գալուստ Երմալովյան

Հասմիկ Գրիգորյան

Լանա Աբրահամյան

Սուսանա Զաքարյան

Աշոտ Զաքարյան

Մարգուշ Երմալովյան

Լիլիթ Չատինյան

Շուշանիկ Աղաբաբյան

Լիլիթ Ներսիսյան

Նազելի Տերտերյան

Արշակ Երմալովյան

Նաիրա Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Էլյա Նազարյան 

Գևորգ Վարդանյան

Հայկ Տերտերյան

Անահիտ Տերտերյան

Նաիրա Մարտիկյան

Քրիստինա Կարապետյան

Կարեն Գևորգյան

Քրիստինա Գրիգորյան

Վալենտինա Շագայանց

Ֆիրդուսի Դանիելյան

Կարեն Դանիելյան

Լաուրա Սարգսյան

Աննա Էժդարյան

Մհեր Մարության

Աննա Մարության

Նարինե Ալեքսանյան

Գրիգոր Ջավախյան

Սեդա Ջավախյան

Գայանե Արզումանյան

Արմենուհի Գիշյան

Ռիմա Եղիազարյան

Մարիամ Գրիգորյան

Ռազմիկ Սիմոնյան

Վահե Սիմոնյան

Կարինե Աստատուրյան

Ժուժանա Աստատուրյան

Գոհար Մազմանյան

Անդրանիկ Թորոյան

Նաիրա Թորոյան

Սուրիկ Նահապետյան

Սերժիկ Նահապետյան

Սամվել Աստատուրյան

Լուսինե Գրիգորյան

Սերժիկ Ծատրյան

Արա Պուլուզյան

Թագուհի Արիստակեսյան

Միլենա Թորոսյան

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>