Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ՊԵԿ-ն անցել է ռեստորաններին․ տուգանքներով ուզում են բյուջե լցնել

Ռեստորանների հայկական միությունը ահազանգում է, որ Պետական եկամուտների կոմիտեն ահռելի մասշտաբներով չհիմնավորված ստուգումներ է ստուգել ռեստորանային բիզնեսի ոլորտում․

«Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով օրինապահ և բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների հայկական միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման եւ Հայաստան աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների հայկական միությունը խրախուսել եւ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին»:

Մենք զրուցեցինք միության ղեկավար Վահե Գևորգյանի հետ, ով նշեց, որ վերջին 2 շաբաթների ընթացքում ՊԵԿ-ը ամեն ինչ անում է ռեստորաններում խախտումներ հայտնաբերելու համար․

«Խոսքն այն մասին է, որ մեր միության անդամ կազմակերպությունները երբևէ չեն խուսափել, կամ խնդիրը ստուգումների հարցի մեջ չէ, այլ այն է, որ դրանք տարատեսակ և աննախադեպ ծավալ են ստացել վերջին մի քանի շաբաթների ընթացքում, և երբեմն, շատ դեպքերում․․․, երբ ասում ենք` չհիմնավորած, նկատի ունենք, որ եթե կազմակերպությունը պարտաճանաչ հարկատու է և այդպիսի վարքագիծ է դրսևորել, ապա վերջին տարիների բարեփոխումների արդյունքում այդպիսի կազմակերպությունները ավելի քիչ են ստուգվել, որովհետև իրենց՝ նախկինում դրսևորած վարքագիծը չի բերել այն կասկածներին, որոնք սովորաբար ստուգումների հիմքում են լինում։ Բացի դրանից, չպլանավորված են և նույն կազմակերպությանը տարբեր ուղղություններով են ստուգում, ՀԴՄ կտրոնների մասով․․․, բավականին էժանագին մեթոդներով փորձում են․․․, այսինքն՝ նույն կազմակերպությունում մի քանի բան կարող են պատվիրել, ՀԴՄ կտրոն ստանալ, վերջին պատվերը տալիս գումարը դնեն, դուրս գան, որպեսզի չհասցնի այդ ՀԴՄ-ն տպվի, այսպիսի պրիմիտիվ բաներ։ Նախկին աշխատակիցներին են հրավիրում, փորձում են ինչ-որ․․․։ Տպավորությունն այնպիսին է, որ փորձում են անպայման ինչ-որ բացասական ինֆորմացիա հավաքել այն կազմակերպությունների դեպքում, որոնք մշտապես իրենց պարտականությունները կատարում են և խնդիրներ չեն հարուցել, և մեր հիմնական վրդովմունքը դրա հետ է կապված, որ դա աննախադեպ երևույթ է։ Մենք վերջին տարիներին շատ ողջունել ենք, որ այդ հարկարարությունը բիզնեսին խրախուսող կամ բիզնեսի հետ համագործակցող տեսքով է եղել, և հիմա գտնում ենք, որ դրան պետք է ժամանակին արձագանքենք, որպեսզի խնդիր չառաջանա»,- ասաց Գևորգյանը։ 

Գևորգյանն ասաց, որ 1-2 անհատական դեպքերին սովորաբար միությունը չի էլ արձագանքում, բայց ՊԵԿ-ի այս գործելաոճը մեծ ծավալներ է ստացել․

«Միությունը ներկայացնում է մի քանի հարյուր ռեստորաններ և սրճարաններ, Հայաստանում գործող լավագույն բրենդների մեծամասնությունը, դրանք և՛ ցանցեր են, և՛ անհատ ռեստորաններ, սրճարաններ են, այդ թիվը մոտ 300 է։ Երբ անհատական դեպքեր են, չենք էլ արձագանքում, բայց մեր խորհրդի նիստի ժամանակ հասկացանք, որ տասնյակ կազմակերպություններ են ենթարկվում այդպիսի աննախադեպ ծավալի և տարբեր, չընդհատվող ստուգումների։ Սովորաբար եթե մի ստուգումը սկսվում է, դա չավարտած` այլ ստուգում չի նախաձեռնվում, բայց երբ կազմակերպությունները բարեխիղճ հարկատուներ են և տեսնում են, որ մի ուղղությամբ չի ստացվում խախտում հայտնաբերել, մյուս ուղղությամբ են փորձում, մենք համարում ենք, որ դա վերադարձ է որոշակի ռեպրեսիվ մեթոդների, դա մեզ համար անհասկանալի է»։

Գևորգյանին հարցրինք՝ միայն ստուգո՞ւմ են, թե՞ տուգանում էլ են:

«Դեռևս իրենք չեն հասել ինչ-որ արդյունքի կամ արձանագրման, մենք այս հայտարարությունը որպես նախազգուշացում ենք անում, որպեսզի այդ տիպի ստուգումները դադարեն, որովհետև մենք համարում ենք, որ սա շատ վատ պրակտիկա է, եթե հանկարծ շարունակվի, և, բնականաբար, մեր իրավունքները պաշտպանելու հարցում վճռական կլինենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>