Պատերազմ Արցախում
Ուղիղ խոսք
Հոգատար, հնազանդ, խելացի լինելը ոչ պակաս տղամարդկություն է
Դերասան Հրաչյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում իր նոր լուսանկարն է հրապարակել և գրառում արել։
«Տղամարդը պետք է լինի մարդ, ինչպես, որ կինը՝ առաջին հերթին, ու զերծ լինի նման հիմարություններից, որոնք են՝ կոպտություն, վայրենություն, բռնություն ու էլի շատ ու շատ նմանատիպ բաներից: Հոգատար, հնազանդ, խելացի լինելը ոչ պակաս տղամարդկություն է»,– լուսանկարը մակագրել է Հրաչյա Հարությունյանը։
&n...
Մարդ չկա, որ տուն առնի, շինարարությունն էլ անկում է ապրում
Արտագաղթն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։ Սա բնական է, ինչքան քիչ մարդ՝ այնքան քիչ փող ծախսող, ինչքան քիչ փող, այնքան վատ, ինչքան վատ, այնքան շատ մարդ է հեռանում երկրից․․․և այսպես շարունակ։ ԱՎԾ-ի տվյալները աչքովս ընկավ՝ շինարարության ոլորտի մասին։ Վերջերս շատ եմ հետաքրքրվում այս թեմայով, տուն եմ ուզում առնեմ։
Ուրեմն նախորդ տարի շինարարության ոլորտը 10 տոկոսանոց անկում է ապրել, այսինքն ավելի քիչ շենք...
Չե՞ք նեղանա չէ, որ ես էլ կարծիք ասեմ
Վերջը նայեցի, չէի ուզում, արձագանքներից հասկացա, որ ծանր ֆիլմ է, չէի տրամադրվում:1. Կարծում եմ էս ֆիմով անկախ Հայաստանի կինոմատոգրաֆիան բաժանվում է «Կյանք ու կռիվից» հետո և առաջ: Վերջապես պրծանք քեշիշյանիզմից (հուսով եմ պրծանք, ավելի ճիշտ :)):
2. Հրաշալի ու որոկյալ ֆիլմ է, բոլոր առումներով, թե տեխնիկապես, թե դերասանական խաղով, թե սցենորային զարգացումներով:Իսկ կարծիքիս բացասական մասը հիմնականում գաղափարական հա...
Ո՞րն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը
Ո՞րն է Սերժ Սարգսյանի տեղն ու դերը մեր կյանքում։ Իսկապես, կարդում ես որոշ լրատվամիջոցների հրապարակումները, «վերլուծաբանների» հոդվածները, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրան ինչ-որ մութ ուժեր գերի են վերցրել, որ նա իր կամքով չի դարձել նախագահ, նրան ստիպել են։ Նախընտրական այս շրջանում մի քանի հիմնական խնդիր է քննարկվում՝ մարտի 1, կործանված տնտեսություն, Հայաստանի արտաքին կողմնորոշում, ընտրակեղծիքներ, ապ...
Ու չեն կարող իմանալ, թե դեպի ուր քայլեցինք մենք
Ինչ ասես, որ չեն հաշվարկի գիտնականները: Օրինակ, նստել ու հաշվել են, որ մարդը մեկ օրում կատարում է մոտ 20 հազար քայլ, մեկ տարվա ընթացքում` մինչև 7 միլիոն, իսկ ամբողջ կյանքի ընթացքում` գրեթե կես միլիարդ քայլ:
Բայց գիտնականները չեն հաշվի, թե այդ քայլերից քանիսն էին սխալ և քանիսը` ճիշտ, քանիսն էին, որ անհաջող էին և քանիսը, որ մեզ առաջ տարան: Ու չեն կարող իմանալ, թե դեպի ուր քայլեցինք մենք...
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից
Մենք լուծել ենք Արցախի հարցը, պարզապես դա պահանջում է ամենօրյա ամրագրում
Ծանոթներիցս մեկը հարցրեց, թե ես ինչպես եմ պատկերացնում արցախյան հարցի լուծումը: Պատասխանեմ: Շատ բան կախված է նրանից, թե մարդիկ ինչ են հասկանում լուծում ասելով: Իդեալական առումով լուծում կարող է լինել, ասենք, Սատյա յուգայի ժամանակաշրջանում, երբ բոլոր մարդիկ և կենդանիներն իրար հետ հաշտ ու խաղաղ կլինեն, և երեխաները վագրերի հետ գործնագործ կխաղան: Բայց դա միայն մասամբ է մեզանից կախված, կամ, կարելի է ասել, կախված չէ, ինչպես մեզ...
Եկավ մի ժամանակ, որ եղավ կարիք, որը իր հետ բերեց նաև լուծում
Դպրոցում մի զինղեկ ունեինք, որը մեզ ապարդյուն համոզում էր, որ զինվորականի մասնագիտություն ընտրեք :Ասում էր <<ռեբյատա յեսլի տակ բուդետ պրոդալժացա տո վ բուդուշեմ նի օդնավո արմինինա օֆիցերսկոմ սաստավե սովեցկոյ արմի նի բուդետ>>: <<Ջհանդամ թե չի լինի, մեզ ինչ>> մտածում էինք : Մենք ուզում էինք քննիչ,բժիշկ, սուի պետ, իրավաբան, օբեխեսեսի (էն ժամանակվա հարկային պես մի բան) աշխատող դառնալ:
Մի խոսքով ուզում ...
Հետո որ փակվի, կասեն սուպերմարկետները խեղդեցին
Մեր տան դիմաց մրգի բուտկա կա, շատ մոտ է, միշտ մտնում ենք: Լավ ճանաչում են: Էսօր հարցրեց կոռոլիոկը խեղդո՞ղ է, ասեց չէ, լավն է, խեղդող չէ (ես էդպես էլ չսովորեցի տարբերել:)): Եկա տուն, խաբել էր:
Չհաշված էսքան ժամանակ մի նորմալ բարև չեն տալիս: Հետո որ փակվի, կասեն սուպերմարկետները խեղդեցին: Ահա, մեկ էլ հարևանը նավսեց:
Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից
Էդ բանակում լիքը բան թերևս այնպես չի, բայց իր անունն է Հայկական բանակ
Թեև բանակի ծննդյան օրը համարվում է 1992 թ-ի Հունվարի 28-ի հրամանագրի օրը, բայց նա ծնվել էր շատ ավելի վաղուց : Ծնվել էր նախ մեր սրտերում, մեր մտքերում, ծնվել էր անհրաժեշտաբար ապա դարձել գործ և նոր միայն հրամանագրվել:Իր ակունքներով նա թերևս հայ իրականության ամենահամահայկական, ամենաժողովրդական և ամենամիավորող կառույցն է:
Այդ բանակում իրար հանդիպեցին Ստեփանակերտցին Երևանցին, Ապարանցին, Թաղլարցին Համզաչիմանցին, Բեյրութցին, Բո...