Պատերազմ Արցախում
Ադրբեջան
Ալիևն Արցախն է պատանդ վերցրել, Նիկոլը՝ Հայաստանը
Արցախը թշնամական հոշոտման հանձնած Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քպ-ն մի այլ կարգի ակտիվացել են: Է՛լ ելույթներ, է՛լ ԱԺ արտահերթ նիստ ու հայտարարությո՜ւն, է՛լ վրա-վրա, մեկը մյուսից ահավոր հարցազրույց-ինքնախոստովանական ցուցսունքնե՜ր, է՛լ կառավարության նիստում երկար-բարակ ելո՜ւյթ:
Լավ, ի՞նչ էր ասում կառավարության վերջին նիստում արտասանած իր երկարաշունչ ճառով Նիկոլ Փաշինյանը, ով, չմոռանանք, ստեղծված օրհասական իրա...