Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Պատերազմ Արցախում
Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան Հայաստանի Հանրապետության իրական քարտեզը սա է. այս քարտեզն այլևս չի կարմրելու. Սուրեն Պետրոսյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի

«Վարակի խոշոր բռնկում չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո». համաճարկաբան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նախօրեին կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական որոշակի տվյալներ հրապարակեց՝ քաղաքացիներին ու տնտեսվարողներին զգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները: Ըստ նախարարության, հակառակ պարագայում մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք: Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համավարակի մի փուլում ենք, երբ սեզոնային փոփոխությունների հետ կապված որոշակի սրացումը սպասելի է:

«Իմ պատկերացմամբ՝ կարող ենք դեռ 30-40 տոկոս խոցելի բնակչություն ունենալ: Խոսքը բնակչության այն շերտի մասին է, որը դեռ չի առնչվել կորոնավիրուսի հետ և իմունիզացված չէ: Հիմա այդ 30-40 տոկոս շերտի շրջանում վարակի հերթական ենթաալիքն է գնում: Բայց, ըստ իս, մոտակա 7 օրերի ընթացքում այդ չակերտավոր կանխարգելիչ միջոցներն օգտագործել-չօգտագործելը չի կարող էական դեր խաղալ, որովհետև մենք արդեն գիտենք, որ վարակի հիմնական փոխանցումը լինում է տանը և աշխատավայրում, որտեղ մարդիկ, այսպես թե այնպես, չեն կարող դիմակներով նստել: Այնպես որ, դժվար թե այդ չակերտավոր միջոցներն էական դեր խաղան: Բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում եղանակի տաքացում լինի, մարդիկ սկսեն ավելի շատ դրսում գտնվել և իրենց բնակարաններն օդափոխել, վարակի այդ ալիքն ինքնըստինքյան նստելու է: Նաև կարծում եմ, որ վարակի վերջնական մարում է գնալու. խոշոր բռնկում ես չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատասխանատու մարմինների դերին՝ նա ընդգծեց. «Եթե ամենասկզբում չես կանխարգելում համաճարակն, ու այն արդեն ընդգրկում է բնակչության լայն շերտերին, բնականաբար, վերահսկողությունն ամբողջովին կորցնում ես: Համապատասխան մարմինները պետք է հնարավորինս մեղմացնեին համաճարակի բացասական հետևանքները, պատասխանատվությունը հենց այդ ուղղությամբ պետք է լիներ: Խոսքը հատկապես ժամանակին բուժսպասարկում ստանալու հարցերը լուծելու մասին է: Այսինքն, մաքսիմալ շատ բուժաշխատողներ պետք է վերապատրաստվեին, ունենային բուժզննման ուղեցույցներ, և բնակչությանն առանց ուշացումների համապատասխան բուժսպասարկում տրամադրվեր:

Ոչ թե պետք է նույն ծեծված արտահայտություններն անեին, ինչը հիմա էլ են շարունակում, այլ պատասխանտվությունը պետք է բաշխված լիներ հենց նշված կետերի վրա: Իսկ դիմակ կրելն ու ալկոգել օգտագործելն արդեն այս փուլում որևիցե ազդեցություն չեն թողնում: Մեծ հաշվով, համաճարակաբանական միջոցառումները նախատեսելիս շատ մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, թե այդ միջոցառումները որքանով են իրատեսական և որքանով է հնարավոր պահպանել դրանք: Եթե այդ հարցերը հաշվի չեն առնվում, ու օդի մեջ ուղղակի անընդհատ նույն բաներն են կրկնում, նշանակում է՝ բացարձակապես հեռու են համաճարակի կառավարման պատկերացումներից»:

Ռ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, անցած ամբողջ ընթացքը հենց նշվածի մասին է վկայում: «Այն փուլում, երբ խիստ սահմանափակումներն անհրաժեշտ էին, այդ ժամանակ միջոցառումները շատ թերի իրականացվեցին, իսկ հետո սկսեցին մարդկանց պարզապես տուգանել ու պարտադրել ամեն օր դիմակ կրել: Այս ամենը մարդկանց մոտ նախ՝ վերաբերմունքի փոփոխության, շատերի մոտ էլ արդեն զգոնության կորստի հանգեցրեց: Մարդիկ տեսան, որ այդ ամենն իրական դեր չի խաղում»,-ասաց համաճարակաբանը:

Նա շեշտեց, որ բացօթյա տարածքներում պրակտիկորեն վարակի տարածման հավանականություն չկա: «Փակ տարածքի ու շփման տևողության գործոններն են, որ դեր են խաղում: Բաց տարածքում անգամ մեկ մետր հեռավորություն չպահպանելու պարագայում վարակվելու հավանականությունը շատ չնչին է, եթե չասենք, որ մոտ է զրոյի»,հավելեց նա:

Խոսելով հաճախ ներկայացվող միջազգային վիճակագրական ցուցանիշներում մեր երկրի զբաղեցրած դիրքի մասին՝ համաճարակաբանը նշեց, որ չի կարելի համեմատել երկրները, քանի որ համեմատության բոլոր չափանիշները նույնը չեն. «Միայն արձանագրված դեպքերի թվով չենք կարող ասել՝ առաջին, երկրորդ, թե տասներորդ տեղում ենք, քանի որ դա կախված է նրանից, թե երկրում որքան մարդու և ինչպիսի կոնտինգենտ են հետազոտել: Բոլոր երկրներն այդ չափանիշներով տարբերվում են: Կարևոր է նաև, թե տվյալ երկրներում բնակչության շրջանում որքան են արտաքին ու ներքին շարժերը, որքան է այդ պահին առկա վարակվածությունը, վարակված մարդկանց տեսակարար կշիռը մեկ տարվա կտրվածքով: Կարևոր է նաև, թե որքան է կազմում իմունիզացված շերտը: Միայն նշված բոլոր գործոններն ունենալով՝ կարող ես գնահատել, թե այս կամ այն երկրում ինչքան և ինչ ուժգնությամբ կարող է ալիքը շարունակվել, կամ նոր բռնկումներ սպասելի են, թե ոչ: Մեր երկրի պարագայում ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերոնշյալ շուրջ 30-40 տոկոս խոցելի բնակչության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan