Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ
16
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ

Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հետևյալ երկու կարծիքը հաճախ ենք լսում․ մեկն այն է, որ քաղաքականությունն անբարոյականություն է, մյուսն այն է, որ քաղաքականությունն այդպիսին են դարձնում նրանում հայտնված որոշ անբարոյականներ։ Ասում են՝ անգամ ամենավերջին անբարոյականը ինչ-որ սկզնբունքներ ունի, որոնք չի անցնում։ Էդ կարմիր գիծ ասածը ամեն տեղ կա, ամեն ոլորտում կա ու ամեն տեղ են պախարակում հատկապես էդ գիծն անցնողներին։ Հայաստանի այսօրվա իշխանությունը միայն Արցախի հանձման, Հայաստանից տարածքներ հանձնելու, թուրքերի տակ պառկելու, ազգային հարցերում չէ, որ անցել է կարմիր գծերը։ Նա, ըստ երևույթին, չի է ունեցել այդ գծերը։ Բայց անկախ նրանից՝ ինքը ունի, թե չէ, քաղաքականության մեջ կարմիր գծեր կան, որոք անցնելով՝ ավելի վատն ես դառնում, քան վերջին անբարոյականը։ Դրանցից մեկն այն է, երբ քաղաքական հակառակորդներիդ, քո որոշումների դեմ պայքարողներին, իր տան, հողի համար պայքարողներին ճնշելու, լռեցնելու համար շանտաժ ես անում ընտանիքի անդամներով։ Դա էն գիծն է, որն անցնելով՝ բարոյական բոլոր նորմերից դուրս ես գալիս։

Թե՛ ֆիլմերում, թե՛, ցավոք իրական կյանքում կան էդպիսի դրվագներ, երբ հանցագործը ընտանիքի անդամին գողանում-տանում է ու շանտաժ անում՝ այսինչ բանը արա, այսինչ բանը տուր, թե չէ էրեխուդ կվերացնեմ։ Հայաստանում ունենք այսօր իշխանություն, որը նույն էդ կանոններով է շարժվում․ քեզ չե՞նք կարողանում լռեցնել, ուրեմն պատրաստ եղիր հրաժեշտ տալ որդուդ, թեկուզ՝ կալանավայր։

Այս օրերին Տավուշում ամենաաակտիվ պայքարողներից մեկը գնդապետ Միհրան Մախսուդյանն է։ Պայքարում է իր հող ու ջրի, իր ընտանիքի, իր տան համար։ Մի քանի օր առաջ, երբ ներքին գործերի իջևանցի նախարարը գնացել էր Տավուշ, իբր ես էս հող ու ջրից եմ, գնդապետ Մախսուդյանն ուղղակի գոռաց նախարարի վրա, իսկ Նիկոլի մասին ասաց և ասում է ինչ մտածում է։ Նրան կանչեցին Երևան՝ Քննչական կոմիտե․ դա ազդանշան է, թե՝ քեզ խելոք պահի, թե չէ նայի հա․․․ ընտանիք ունես, երեխեք ունես։  Դադար չտվեց։ Ու երկու օր անց Ազատամուտ-Իջևան ճանապարհին ուժային կառույցներից որևէ մեկի աշխատողները, դիմակավորված, վայրենի ուժի գործադրմամբ, բերման ենթարկեցին Նույն Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագնին։ Ապա մի 2 ժամում դատական նիստ արեցին, նշանակեցին կալանք։ Փաստաբանն ասում է՝ դատավորն անգամ պաշտպանների կեսին խոսք չտվեց, թույլ չտվեց քննիչին հարցեր տալ։

Սա գիտե՞ք որ գործն է․ էն որ Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարը մեքենան քշել էր ժողովրդի վրա․ նրան կանգնեցրել էին, մեքենային հարվածներ հասցրել․ մեքենային, կրկնում եմ։ Մեքենայի՝ ժողովրդի վրա քշելու մասով քրգործ չհարուցվեց, բայց քրգործ հարուցվեց՝ ավտոմեքենային հարվածելու համար։ Մախսուդյանի որդուն կալանավորել են երկու ամսով՝ մարդկանց վրա քշող մեքենայի դիմապակուն հարվածելու համար։ Սա է Նիկոլի պատկերացրած արդարադատությունը։

Իսկ ո՞վ է այդ արդարադաության «իրականացնողը»։ Նիկոլի կոալիցիոն կուսակցությունից մի այսպես ասած քաղաքական գործիչ կա, որ էս մի տարի է՝ նաև դատավորի պատմուճան է հագնում, բայց մնացել է որպես Վազգենի ախպոր կուսակցության անդամ, Նիկոլի կոալիցիոն կուսակցության անդամ։ Այդ մարդուն, հատկապես, բաժին է հասնում ընդդիմադիրներին կալանարվորելու գործերը։

Ու նույն կերպ այդ քաղաքական գործիչը կալանք էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։ Նա էր կալանք տվել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, այնուհետև փոխել տնային կալանքով՝ արգելելով Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելել։ Մասիս Մելքոնյանը էնքան վատն է մասնագիտորեն, որ անգամ Նիկոլի որոշումները առանց հարցնելու դակող Վահագն Խաչատուրյանը նրան չէր նշանակել։ Կոռուպցիոն քրեական գործով է անցնում․ փաստաբան էր եղել, վստահորդը մեղադրում էր, որ իր գումարները յուրացրել է։ Հիմա չնայած էս ամենին, նշանակվել է դատավոր, պե՞տք է վարձահատուց լինի, թե ոչ։

Լևոն Քոչարյանին կալանք տալու պատճառը այն էր, որ Նիկոլը սաղ կյանք Քոչարյանին նախանձած ու վառված մնաց ու դրա համար էր նա անցել ընտանիքին։ Կարմիր բերետավորները 4-5 հոգով խփել էին Լևոն Քոչարյանին, բայց քրեական գործը այն ուղղությամբ էր, որ Լևոն Քոչարյանն է ծեծել։ Այս մյուս գործով էլ վառված է Վահագն Մախսուդյանի հորից։ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի աշխատողը, հրամանով, թե ոչ, մեքենան քշում է ցուցարաների վրա, ու դատում են ցուցարարներին։ Այս դեպքում էլ նույն դատավորն է կալանքի տանում՝ առանց անգամ պատշաճ քննելու, թե ինչ է տեղի ունեցել։

Կինո կա, «Перевозчик» է անունը, տեսած կլինեք, վարորդին տալիս են ճամպրուկն ու պատվիրատուն ասում է՝ սա կհասցնես էսինչ տեղը, բայց պայմանն էն ա, որ չբացես։ Մասիս Մելքոնյանը, կարծես, էս դատական համակարգի «պերեվոզչիկն» ա, իշխանության պատվերը պետք է բարեհաջող հասցնի պատվիրած տեղը՝ առանց բացելու, առանց երկար-բարակ քննելու, առանց հասկանալու մեջն ինչ կա։ Ընդամենը կալանք տուր, պատվիրատուն տենց է ուզում։ Պարտադիր էլ չէ, որ ամեն քրեական գործից առաջ Նիկոլը զանգի իրեն ու ասի՝ Մասիս, հիշումե՞ս քեզ ով է խոպանից բերել, ռեստորանչուց սարքել դատավոր, մարդ դարձրել, նայի՝ չմոռանաս, համը չհանես։

Ընտանիքը քաղաքական գործչի, հասարակական գործչի ամենաթույլ կողմերից է։ Երբ լռեցնելու համար դիմում ես շանտաժի, դա, կրկնում եմ, բարոյական բոլոր գծերից անդին է։ Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 24-ին, իշխանության քարոզչամիջոցները վայնասուն էին բարձրացրել, թե՝ ինչու եք Աննա Հակոբյանի երեսին ասել, որ իր ամուսինը դավաճան է, դրանով թիրախավորել եք երեխային։ Նիկոլը ինչքա՜ն վատ բան է արել համայն հայ ժողովրդի համար, բայց էլի երբ նրա արածներին մի փոքրիկ արձագանք են տալիս, մարդկանց կալանավորում են, ասում են թիրախավորել եք, ինչի՞ եք դեմքներին ասում, որ իրենց հերը դավաճան է։ Բա դուք ի՞նչ եք անում, հերերի դեմ պայքարելու համար տղաներին եք բռնում ու ասում եք նորմալ է՞, բաստիոն ե՞ք։ «Ենթարկվիր, թե չէ տղուդ կբռնեմ» նախադասությամբ դուք արդեն անցնում եք հանցավորության գիծը։ Նիկոլը զինվորին բերել է Եառբլուր, հերը պայքարում է Նիկոլի դեմ, դատավոր Մասիսը ձերբակալում է հորը, ասում՝ հետո՞ ինչ, որ տղա ես կորցրել, լռիր, նստիր տեղդ։

Շատ եմ լսել անկապ մտքեր այն մասին, թե՝ մեզ նախկինում ճնշում էին, նվաստացղնում էին և այլն։ Սրանց դիմաց, նախկինում տեղի ունեցածը մանկական խաղեր էին։ Բայց հարցն այն է՝ այս բռնաճնշումները ինչ ազդեցություն կթողնեն։ Շատ մարդիկ կարող են վախենալ, լռել, բայց շատերի համար էլ այս ճնշումները երկրորդ շնչառություն է առավել ուժգին պայքարելու համար։

Նիկոլի օրոք Հայաստանում գերիշխանություն ունեն մեր թշնամիները, մեր երկրում նրանց պահանջով ավելի շատ բաներ են տեղի ուենում, քան անգամ մեր երկրի իշխանության ցանկցությամբ։ Իսկ արդարադատության գլխավոր ստիմուլը դարձել է վրեժը քաղաքացիների նկատմամբ։

Երեկ ակցիա էին անում, Երևանի տարբեր հատվածներում Նիկոլի՝ մեր հողի մեջ դրած սյուներից էին դրել։ Դա շատ խորհրդանշանակն էր, որովհետև մարդիկ հասկանում են՝ դու իրականացնում ես Իլհամ Ալիևի՝ Արևմտյան Ադրբեջան թեզը, պետք է պայքարել դրա դեմ, ու ոչ մի ձերբակալումով լռեցնել չես կարողանա։

Կարճ ասած՝ էս օրերին, էլի բերում են իրենց սիրած, 78 անգամ էս ժողովրդի վրա ծախած թեմաները, էլի ուզում են ծախեն։ Նայում եմ, վերնագրերում՝ էլ հոկտեմբերի 27, էլ մարտի 1, ինչ-որ ապօրինի իբր գույքեր 25 հատ, չէ՝ 52 հատ, էսքան փող, էնքան ավտո։ Համ խնդալս է գալիս, համ զայրույթս․ արա դուք, ձեր իշխանությունը 12,000 քառակուսի կիլոմետր տվել եք թշնամուն, 5000 էրեխու տարել Եռաբլուր ու խոսում եք ինչ-որ բնակարաններից, մարտի 1-ի տուժողների՞ց․ դե բերեք էն Քլոյանին մի կռուգ էլ ֆռացրեք-տարեք։ Բա ամոթ չէ՞։ Բա նորմալ մարդիկ լինեին, հիմա էսքանից հետո ոչ միայն իշխանության, այլ տեսադաշտում չպիտի լինեին, էլ չեմ ասում՝ լինեին կալանավայրերում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan