Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին տեղադրվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հրապարակում. Լուսանկար
Դիտել նաև
Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից (տեսանյութ)
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Ալիևը, կինը և որդին այցելել են Քարվաճառ և Շուշի
Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը
Սիմֆերոպոլի օդանավակայանում, որը կրում է ծովանկարիչ Հովհաննես (ռուսերեն Իվան - խմբ.) Այվազովսկու անունը, տեղադրվել է նրա կիսանդրին՝ ուղևորների համար նախատեսված տերմինալի հարևանությամբ, հրապարակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
«Այսօր մենք կբացենք մեծ անձին՝ Հովհաննես Կոնստանդինի (Այվազովսկի) նվիրված հուշարձան... Դուք գիտեք՝ օդանավակայանի տերմինալը կառուցված է ծովի ալիքի կոնցեպտով: Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է: Եւ ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են Հովհաննես Այվազովսկու համար, որով անվանվել է Սիմֆերոպոլի օդանավակայանը», - ասաց բացման արարողությանը օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:
1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին:
Zham.am