Ամեն մեկն իր անելիքն ունի Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ)
10
«Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Պատերազմ Արցախում
Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են

Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի ուժային կառույցների սվինների օգնությամբ և արտաքին օժանդակությամբ նա կարող է մնալ աթոռին: Պետք է նախորդած ժամանակաշրջանից հետևություններ անել ու դասեր քաղել:

Իշխանափոխությունը ժամերի կամ օրերի խնդիր է դառնում հետևյալ կարևոր գործոնների դեպքում՝

1. քաղաքական-գաղափարական հստակ այլընտրանքային կոդի առկայություն,

2. իշխանության քաղաքական հակաթիմի առկայություն՝ հակաառաջնորդությամբ,

3. կազմակերպչակառուցվածքային աշխատանք, իշխանափոխության մենեջմենթ,

4. ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածություն, որի պայմաններում բողոքի գործողություններն ու անհնազանդության ակցիաները կլինեն «օրգանիկ», այլ ոչ թե միայն կուսակցական ռեսուրսով ապահովվող (դրանց ՕԳԳ-ն համարյա զրոյական է),

5. իշխանության ներսում և հատկապես ուժային կառույցներում ճաքերի առաջացում, իշխող ուժի ներսում դիմադրության կամքի զգալի ոչնչացում, ՔՊԿ-ի ներսում պառակտում, իշխանական բուրգի փլուզում:

Իշխանափոխությունը պահանջում է նաև կիրք ու նպատակասլացություն, բայց միևնույն ժամանակ՝ սառը հաշվարկ և զգացմունքները մի կողմ դնելու կարողություն:
Օրինակ՝ չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին: Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ:
Պետք է իմանալ, որ միջին վիճակագրական մարդը, այդ թվում՝ զինվորականը, հերոս չէ: Իրենից պետք չէ պահանջել անձնազոհություն, պետք չէ մարդկանց մղել մի քայլի, որից հետո չգիտես, թե արդյոք կարո՞ղ ես այդ քայլին տեր կանգնել, թե՞ ոչ:
Հերոսները եզակի են: Մյուսների համար պետք է անշառ ու անվտանգ ներգրավվածության սխեմաներ մշակել ու առաջարկել:
Զինվորականների միանալը ու հետո իրենց քայլից հետ կանգնելն ընդամենը պետք է գնահատել ուժերի հաշվակշռի տեսանկյունից: Պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ:
Զինվորականները հաստատ չեն ուզեցել «փչանալ»: Նրանք կարծել են, որ ուժերի հաշվակշիռը փոխվել է, արել են իրենց քայլը և անկեղծորեն միացել Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց: Բայց հետո պարզվել է, որ իշխանությունը դեռ այնքան ուժ ունի, որ նրանց կարող է ստիպել հետ կանգնել իրենց քայլից ու հանդես գալ մեղայականով: Դա նշանակում է, որ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ և կուտակել այնպիսի ուժեր, որ իշխանությունը չկարողանա ճնշել իշխանական բուրգի ներսում ճաքեր առաջացնող շրջանակներին:
Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Եթե ոստիկանությունը կամ առանձին ոստիկաններ տեսնեն, որ ուժը թեքվում է դեպի հակաիշխանական դաշտ, ապա կա՛մ չեն կատարելու «վերևի» հրամաննները, կա՛մ բացահայտ անցնելու են հակաիշխանական դաշտ: Հակառակ դեպքում իրենք հանուն փողի և հանուն այլ բանի (օրինակ՝ ոստիկաններին կարող են ներշնչել, որ իրենք ցուցարարներին ծեծում են, բերման են ենթարկում հանուն հայրենիքի, ինքնիշխանության, և որ իրենց արածը օրինական է) կշարունակեն ենիչերություն անել:
Պետք է նյարդերի պայքար մղել ու բարոյապես ոչնչացնել փաշինյանական իշխանությանը բոլոր պարամետրերով, ինչին անխուսափելիորեն կհաջորդի իշխանական բուրգի փլուզումը թղթե տնակի պես:
Սա՛ է իրական աշխատանքը: Մնացածը լիրիկայի ժանրից է: Այնպես որ բոլորս պետք է ջանքեր գործադրենք՝ վերևում նշված 5 կետերը կյանքի կոչելու համար»:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan