Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ինչո՞ւ են Փաշինյանի «ռոմանտիկ» կողմնակիցները սպառնում Մարուքյանին. Տեսանյութ

Ինչպես հայտնի է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը։

Դեռ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ  Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

«Զգուշացնում եմ,  այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»,- ասել էր Մարուքայնը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին։ Դատախազությունը Էդմոն Մարուքյանը գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում:

Եվ այսպես փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են Փաշինյանի կողմնակիցները սկսել սպառնալ Մարուքյանին: Առաջին հայացքից զարմանալի է սույն փաստը, քանի որ  Մարուքյանը ոչ ՀՀԿ անդամ է, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է: Ավելին` նա ղեկավարում է ԱԺ-ի 19 հոգուց բաղկացած խմբակցությունը:

Սակայն միայն մակերեսի վրա վերլուծելով հնարավոր չէ բացատրել: Իհարկե դա կարելի է բացատրել նաև գալիք հանրաքվեի հարցում «Լուսավորի» դիրքորոշմամբ, սակայն դա էլ է թերի բացատրություն է, քանզի Նիկոլ Փաշինյանին այդ հանգամանքնել է քիչ հետաքրքրում: Բանն այն, որ Փաշինյանը ոչ մեկին չի համարում քաղաքական ուժ, կամ գործիչ. իր մտածողությունն է այդպիսին: Նրա պատկերացումների մեջ կա ինքը և վերացական «ժողովուրդը», որի հետ նա փորձում է պահպանել իր «հատուկ կապը»: Փաշինյանն իր տեսակով խորը տոտալիտար գործիչ է: Եթե նա ապրեր ասենք անցյալ դարի 30-ական թվականներին՝ Գերմանիայում, ապա հաստատ կլիներ Հիտլերի գործընկերը, իսկ Նյուրբրգերում էլ կդատապարտվեր անմարդկային արարքներ կատարելու համար: Եթե նա ապրեր 1918-ին Ռուսաստանում, ապա հաստատ կլիներ Տրոցկու գործընկերը և արյան բաղնիքներ կկազմակերպեր  այդ երկրում: Սակայն նա ապրում և գործում է 21 դարում, այն էլ Հայաստանում, որը փոքր երկիր է, ինքնաբավ չէ և դրսի շատ գործոններից է կախված: Այդ իսկ պատճառով նա իր իրական բոլշևիկյան հակումները մինչև վերջ չի կարողանում իրագործել: Այդ իսկ պատճառով էլ նա միշտ նշում է, որ իբր « նա ինքն իրեն է լիազորել դրսևորել ժողովրդի կատաղությունն առ նախկին իշխանություններ »: Բայց նա իր գործընկերին էլ չի հարգում: Քանզի 1998-ից սկսած ստիպված աջակցում էր այն ժամանակվա «ՀՀՇ-ական թալանչիական ռեժիմի շահերը»: Նա գիտեր, թե ինչ էր մտածում այն ժամանակ իր մասին ժողովուրդը: Բայց այն ժամանակ նա խնդիր ուներ  «հաղթահարել աղքատությունն  իր գլխում ՀՀՇ-ական ռեսուրսների միջոցով» և դրա պատճառով էլ համակերպվում էր  ժողովրդի կողմից  իր հանդեպ, մեղմ ասաց,  «ոչ բարիացկամ վերաբերմունքի հետ»: Նա դա երբեք չի մոռանա և այդ իսկ պատճառով նա ամեն ինչ կանի, որ իր այս կենսագրական էջը  հնարավորինս շուտ  մոռացության մատնվի: Դրանով նա էապես տարբերվում է և Տրոցկուց, և Հիտլերից: Վերջիններս իսկական «ստերիլ» հեղափոխականներ էին, գաղափարի մարդիկ: Նախկինում իր սկզբունքները չէին դավաճանել:  Ի տարբերություն իրեն, ով իրականում շարքային պոպուլիստ է և պատահականորեն է հայտնվել երկրի ղեկի մոտ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan