«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»
7
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»

«Նման խայտառակություն չպետք է հանդուրժել». Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է սոպրանո Ռուզան Մանթաշյանի հարցը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների բողոքարկմանը նվիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ հարկավոր է ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ բոլոր պատվիրակությունների համար, հարկավոր է մեկ անգամ քննարկել հարցը, ավարտել եւ անցնել կառուցողական գործունեության, այլապես նա, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ, կարող է այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը վիճարկել։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Հարգելի գործընկեր,

Նախ ուզում եմ ասել, որ պարոն Թինի Քոքսը շատ դրական զեկույց ներկայացրեց։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն եւս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում։

Ես դեմ չեմ, որ այտեղ քննարկվեն ամենատարբեր հարցեր, սակայն կարծում եմ, որ մեր վեհաժողովում ձեւավորվող օրակարգերը չպետք է անընդհատ կրկնվող լինեն եւ ունենան արհեստական բովանդակություն։

Տվյալ դեպքում Ռուսաստանի պատվիրակության հետ կապված  քննարկման հարցը պետք է շատ հստակ  եւ կոնկրետ ձեւակերպվի, չստացվի այնպես, որ մենք ամեն օր քննարկում ենք այն։

Գիտեք, որ շուրջ 5 տարի ռուսական պատվիրակությունը բացակայում էր, եւ այո, ջանքեր գործադրվեցին, որպեսզի նա վերադառնա, եւ ի թիվս այլ խնդիրների՝ շատ կարեւորագույն հարց էր նաեւ այն, որ Ռուսաստանի ժողովուրդը կարողանար օգտվել Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտներից։

Ես չեմ թաքցնում, որ տարբեր պատվիրակությունների անդամների մեջ ունեմ քաղաքական գործընկերներ, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի պատվիրակության մեջ, ովքեր պարկեշտ, սկզբունքային մարդիկ են։ Բայց ես հարցի քննարկումը դիտում եմ այնպես, որ ցանկացած երկիր իր ազգային, պետական շահերը պաշտպանելու ժամանակ չպետք է դրանք կտրուկ հակադրության մեջ դնի նաեւ այլ ժողովրդավարական արժեքների, ինստիտուտներ հետ։ Այսինքն՝ ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը։

Մենք բոլոր պատվիրակությունների համար պետք է ապահովենք նորմալ աշխատանքային պայմաններ եւ չընկնենք ծայրահեղութունների մեջ։ Այո, մենք պետք է մեկ անգամ քննարկենք հարցը, ավարտենք եւ անցնենք մեր կառուցողական գործունեությանը, այլապես ես, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ կարող եմ այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը նաեւ վիճարկել։ Չէ՞ որ մենք այստեղ տարբեր հարցեր ենք քննարկում, բայց շատ հարցեր արդյունավետ լուծում չեն ստանում։

Նորից եմ կրկնում՝ չպետք է հակադրել տվյալ երկրի ազգային, պետական շահերը ժողովրդավարական արժեքներին։ Եվ իհարկե, սա չպետք է հասցնել երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ քսենոֆոբիայի մակարդակին։ Սա այն է, ինչ մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ կապված. բանը հասել է նույնիսկ նրան, որ ավելի չեզոք համարվող մշակութային ոլորտում ունենք խնդիրներ։

Խոսքը հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի եւ Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջեւ միջադեպի մասին է։ Վերջինս հրաժարվել էր Դրեզդենի օպերային բալի բացման ամենամյա արարողության ժամանակ երգել Ռուզան Մանթաշյանի  հետ, որի պատճառով հայ երգչուհու հրավերը չեղարկվել էր։ Ասում են, որ այս խնդիրը հավանաբար լուծվել է. Այդուհանդերձ նման խայտառակություն չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է մեր բողոքի ձայնը բարձրացնել, հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

Հայտնի խոսք կա. ասում են՝ որոշ դեպքերում ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ժողովրդից: Մենք այսօր պետք է շատ արդյունավետ քննարկումներ կատարենք, դրանք պետք է բխեն բոլոր ժողովուրդների, պետությունների շահերից, եւ կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը, պետք է շատ հանդարտ առաջ անցնենք, եւ, իհարկե, տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ։

Կարծում եմ՝ մենք պետք է գնանք ա՛յս ճանապարհով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan