Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին
Հայաստանում Եվրասիական տնտեսական համաժողովի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կապանում իշխանության ներկայացուցչի պարտությանը, ասաց. «Ցավում եմ, որ մենք ընտրություններում պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ մենք մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր առաքելությունը թավշյա հեղափոխութանը: Մեր թեկնածուներից երկուսն այս ընտրություններում պարտվել են, մյուսները՝ հաղթել, բայց նրանք, ովքեր պարտվել են, հանդես են եկել հեղափոխության դիրքերից և հայատարարել են, որ պատրաստվում են անդամագրվել ՔՊ-ին: Բայց դա էական չէ, ամենակարևորն այն է, որ ՀՀ-ում ընտորությունների արդյունքները չեն կեղծվել»:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ ընտրությունը միշտ չէ, որ արտահայտում է ազատ կամարտահայտում և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:
Zham.am