Մենք պետք է սովորենք օտարի հետ աշխատելու, օտարին շահագրգռելու մեր երկրում ներդրումներ անելու
Ծանոթանալով Ամուլսարի հանքի հետ կապված «Լիդիան Արմենիա»-ի ներդրումներին, շրջակա համայնքներում իրականացրած սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերին, հասկանում ես, որ երկիրը զարգացման ուղիով կգնա, եթե չհայտնվեն որոշ «շահագրգիռ» կողմեր, որոնք փորձում են իրենց ձեռքերը փռել այս հանքի վրա և մենաշնորհային բարքեր ունենալ՝ հասարակությանը կրկին ուղորդելով ստրկատիրական կյանքի: Մենք լավ գիտենք նաև, թե ինչպես են վարվում հայաստանյան հանքաարդյունաբերության ընկերություններն իրենց աշխատողների հետ ու շա՜տ լավ գիտենք, թե ինչքա՜ն թքած ունեն բնության նորմերի պահպանման վրա:
Մենք պետք է սովորենք օտարի հետ աշխատելու, օտարին շահագրգռելու մեր երկրում ներդրումներ անելու, միլիոնավոր դոլարներ բյուջեն լցնելու, ինչպես նաև՝ մեր պետության հանդեպ վստահություն ունենալու կարևորագույն մեխանիզմները ճիշտ օգտագործելու արվեստը, այլ ոչ թե երկրի ղեկավարության մակարդակով ասել՝ դադարեցրեք ձեր ներդրումներն ու զարգացման ծրագրերը, քանի որ դեռ կան մարդիկ, որոնք դուրս չեն գալիս «ես սարն իմ է, են քարն իմ է» եզրույթից:
Այո՛, այս հանքը սենց չի մնալու, սա վաղ թե ուշ գործեվելու է, հիմա հարցն այն է՝ ինչո՞ւ հիմա չգործի և ինչո՞ւ օտարերկրյա ներդրողների կողմից այն չշահագործվի, ինչը նշանակում է ունենալ իրավական, բնության նորմերը չխախտելու հանքաարդյունաբերություն՝ տնտեսությանը տալով մեծ ծավալի օգուտ:
Սարգսյան Հելենի ֆեյսբուքյան էջից