Անգելա Մերկելը՝ Ցեղասպանության, Թավշյա հեղափոխության և Ղարաբաղի մասին
Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը անդրադարձավ նաև մեզ հուզող մի շարք խնդիրների:
«Մենք այսօր եղանք Ցեղասպանության հուշահամալիր, գիտակցում ենք, թե 1915-ին ինչպիսի սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել:
Երևանում հյուրընկալվել ենք քաղաքի 2800-ամյակի շրջանակներում...
Հետևել ենք խաղաղ ցույցերին թավշյա հեղափոխությանը մեր հարաբերությունները շատ լավն են բայց կարող են ավելի ընդլայնվել, տնտեսական հարցերի շուրջ, թվայնացման, ռեսուրսների, պաշարների կրթական, բժշկական ոլորտում: Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել ԵՄ հետ խորը և համապարփակ համաձայնագիրը: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Մենք պատրաստ ենք նաև պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակներում: Խոսել ենք այս մասին՝ կարևոր է լուծել այդ հակամարտությունը խաղաղ մթնոլորտում»,- իր ելույթում ասաց Անգելա Մերկելը: