Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
2
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության

Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)

Փաշինյանն ինքը խոստովանում է, որ ՀՀ-ն ընտրություն ունի, բայց առանց իրեն:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«2022 թվականին Հայաստանը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ հռչակագիրը՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատական չլինելու պատճառով», «Հայաստանը պահանջում է, որ ՀԱՊԿ-ը , հստակ սահմանի իր պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում». «ՀԱՊԿ-ը չի դատապարտել Բաքվի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ»:

Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն առավել քան ծանոթ է այս ձևակերպումներին, քանի որ իշխանական քարոզչամեքենան շուրջ 2 տարի տարբեր մեկնաբանություններով կրկնում է այս թեզերը։

Բայց ո՞րն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ կազմակերպության կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելը սաբոտաժի է ենթարկվել դեռևս 2021 թվականից։ Ավելին, այսօր Ազգային ժողովում հայտնի է դարձել այն անձի անունը, ով սաբոտաժի է ենթարկել ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը ՀՀ տարածք։

«Ժամանակին որոշ ուժեր ՀՀ-ից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ՀԱՊԿ-ը գա օգնության։ Այնինչ, ՀԱՊԿ-ի դե յուրե պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում։ Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ-ին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Եթե կառավարությունն այն ժամանակ տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում՝ այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ՝ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում»,- ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի այս խոստովանությունը մեզ համար բացում է քաղաքական իրողությունների մի քանի շերտ.

1. Հայտարարություններն այն մասին, որ «ՀՀ-ն մերժել է ՀԱՊԿ-ի օգնությունը՝ Կազմակերպության կողմից քաղաքական գնահատականի բացակայության պատճառով», տեղեկատվական մանիպուլյացիա է։
2. Փաշինյանի հայտարարությունն ավելի ու ավելի հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ 2021 և 2022 թվականներին Փաշինյանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության կանոնադրության այն հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են իրական ռազմական աջակցություն։ Նա չի դիմել, քանի որ ՀԱՊԿ խաղաղապահ և ռազմական կոնտինգենտն ընկալում է որպես օկուպացիոն զորքեր։
3․ Այս մտահոգություններն իրենց հերթին կարող են հանգեցնել այն մտքին, որ Հայաստանից դուրս էլ ինչ-որ մեկը շահագրգռված չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին ներկա լինեն երրորդ երկրների ներկայացուցիչները։ Տվյալ դեպքում խոսքը ՀԱՊԿ կոնտինգենտի մասին է։

Ի դեպ, Փաշինյանի խոսքում կա ևս մեկ տրամաբանական սխալ. նա հայտարարում է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի դե յուրե պարտավորությունների մասին, որոնք չեն ենթադրում խաղաղապահների մուտք, որոնց Փաշինյանը համարում է «օկուպացիոն ուժեր»։ Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։ Սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է Փաշինյանի ցանկությունը՝ հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը գա ՀՀ տարածք և հետ վերցնի այն տարածքները, որոնք 2021 թվականից օկուպացված են Բաքվի կողմից ։ Ասել է թե ՝ «Փաշինյանի սիրտը» ցանկանում է ՀՀ-ում տեսնել ոչ թե խաղաղապահ զորախումբ, այլ ռազմական խնդիրներ լուծելու պատրաստ ռազմական կազմավորումներ, այդ թվում ՝ հարձակողական բնույթի։

Տրամաբանությունը հուշում է, որ եթե ՀԱՊԿ-ն ուղարկեր հենց այնպիսի զորախումբ, որը պետք է կռվեր Փաշինյանի կողմից վերահսկվող հայկական բանակի փոխարեն, ապա դա կլիներ բոլորովին այլ տեսակի զորախումբ, որն ամեն դեպքում պետք է տեղակայվեր Հայաստանում։ Բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մյուս զորքերին, խաղաղապահ կոնտինգենտին ընկալում է որպես օկուպացիոն զորքեր, այդ դեպքում ովքե՞ր կլինեին նրա ընկալմամբ ՀԱՊԿ զորքերը (ասում ենք ՀԱՊԿ՝ հասկանում ենք Ռուսաստան), որոնք պատրաստ կլինեին հարձակողական խնդիրներ լուծել։

Անտրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ ռազմական օգնությունից էլ Փաշինյանը կհրաժարվեր։ Խոսքն այն մասին է, որ Փաշինյանն, ըստ «օդում շրջանառվող լուրերի», երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն ներկայացուցիչների իբր ներկայության մասին ակտիվ խոսակցությունների ժամանակ աշխատանքից ազատել է իր անվտանգության պետին՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում աղմկոտ հրավառության պատճառով։
Բայց Փաշինյանի խոսքերից պարզ դարձավ նաև, որ Հայաստանը կարող է դրական հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ։ Հայաստանն ունի այդ ընտրությունը, և ՀԱՊԿ խաղաղապահների օրինակը լավագույնս ապացուցում է դա։ Հայաստանն ունի այդ ընտրությունը, բայց ակնհայտ է, որ առանց Փաշինյանի…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan