Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ

Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ բերման ենթարկվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը։ Թե ինչի համար, այսինքն՝ ինչի մեջ են նրանք մեղադրվում, առանձին խոսակցության թեմա է. առիթ ունեցել ենք նշելու, որ երկրում հանցագործության ծավալներն անշեղորեն աճում են, իսկ Հայաստանի իրավապահները զբաղված են սոցցանցերի ու տեղեկատվական այլ հարթակների մոնիտորինգով, թե ով Նիկոլ Փաշինյանի «թանին թթու» կասի, որ վարույթ նախաձեռնեն, գլխին մի բան սարքեն: Այս դեպքում խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես բերման ենթարկեցին, ի մասնավորի, Սամսոնյանին:

Փաշինյանի սիրած ոճով, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին փռելով», գլուխը գետնին սեղմելով, մի խոսքով՝ բռի վայրենությամբ: Դե, հասկանալի է, շոուն պետք էր ապահովել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվի. նա սիրում է նման տեսարաններ: Դժվար չէ պատկերացնել, թե նա ոնց է դիտում այդ կադրերն ու, ոտքը ոտքին գցած, զվարճանում: Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, որ նրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի վրա, վաղուց նորություն չէ, այդ թվում՝ նույնիսկ «նիկոլականների» համար. վերջիններիս մեծ մասը պարզապես չի ցանկանում առերեսվել իրականության հետ: Բայց չեն դադարում զարմացնել իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները, մասնավորաբար ոստիկանները, որոնք նման վայրագությամբ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այն դեպքում, երբ վերջինիս պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը, կորցնում ենք մեր երկրի տարածքները, վտանգված են մեր ու մեր երեխաների, այդ թվում՝ նույն ոստիկանների երեխաների, ընտանիքների՝ սեփական երկրում անվտանգ ապրելու, ընդհանրապես սեփական երկրում ապրելու ապագան:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին», ամիսներով կալանքի տակ պահում, քրեական գործեր կարում: Նախօրեին էլ Ալիևի հանձնարարություններն ու պահանջները լուռ կատարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հասցեին: Թեպետ, դա էլ արդեն զարմանալի չէ. նա ամեն ինչի կգնա միայն մեկ նպատակով՝ պահպանել իր աթոռը և... վերջ: Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan