Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Պատերազմ Արցախում
Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Ի՞նչ բարեփոխում է արել Փաշինյանը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կարդում եմ վերջին օրերի քրեական քրոնիկոնը․ Չարենցավանում 17-ամյա տղային դանակի հարված են հասցրել։ Դանակահարողը քոլեջի ուսանող է։ Երևանում կրակոցներ են հնչել, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ինչոր հատուկ շեշտվում է, որ վնասվել է ՔՊ-ական պատգամավորի ավտոմեքենան։ Դանակահարել են, ապա խմբով ծեծել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի․ հիվանդանոցում մահացել է։ Բացեք ոստիկանության կայքը ու օրը մի քանի հատ իրադարձություն կկարդաք այսպիսի բաների մասին․ սա սեր ու հանդուրժողականություն ստացած քաղաքացին է։ Ժողովուրդ ինչո՞ւ է էսպես․ որովհետև իշխանական համակարգում տիրող ամենաթողությունը, բեսպրեդելը չի կարող ուղիղ անդրադարձ չունենա մարդկանց ներվերի վրա։ Նիկոլի Հայաստանում ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությւոնների պարզելու ձևն է բացառապես բազարը․ այլև երկրի ներսում անձանց միջև։ Բոլորը բոլորի վրա մուննաթ են գալիս, բոլորը կատաղած են, անարդարությունից, նվաստացումից, պատերազմին անդադար վախից, իշխանականների հղփացած ու ինքնավստահ, «մեր դեմ խաղ չկա», դիրքից։ Բա ի՞նչ էինք ուզում։ Քաղաքացին որ պետք է իր իշխանությունից պարզաբանումներ ստանա և հանդարտվի, հակառակը՝ նայում- ներվայնանում է, չգիտի իրեն որ պատին տա։

Մի քանի օր առաջ ՆԳ նախարարը հայտարարում էր, թե ոստիկանությւոնը մեծ վստահություն է վայելում հանրության շրջանում, ինչ-որ թվեր էր ասում․ առիթ-անառիթ խոսում են ոստիկանության ինչոր բարեփոխումներից․ Էսօր տեսանք, թե ինչպես է 10 «բարեփոխված» ոստիկան, որոնց կեսը համազգեստով էին, մյուս կեսը հագել էին ինչ պատահի, բռնի ուժով երեսը ասֆալտին խփելով ձերբակալում են Նարեկ Սամսոնյանին, դրանից հետո Նարեկի հետ համացանցային հաղորդում վարող Վազգեն Սաղաթելյանին են ձերբակալում, մասկեքով, ձեռնաշղթաներով, ձեռքերը ոլորելով, կարծես մարդասպանության փորձի ժամանակ ձեռից բռնել, վնասազերծում են։ Սրա ի՞նչն ա բարեփոխում։ Մարդուն իսկի պավեստկա չեք ուղարկել, չեք զանգել, ոչ փախել է, ոչ միբան, էդ ի՞նչ էր արե՞լ, որ տենց բռի ու կոպիտ պոլերին տալով ձերբակալում եք։ Ասում ա, որովհետև նրանք Նիկոլի մասին խոսում են կոպիտ բառապաշարով։ Այ ընկեր, ամբողջ ժողովուրդն է խոսում էդ բառապաշարով, գնա ցանկացած բեսեդկում հլը հարցրու ինչ են մտածում, Նարեկի ու Վազգենի բառապաշարը փառք կթվա։ Ու, մյուս կողմից նույն ոստիկանները, որոնք, ի միջի այլոց, էն հերոս հարկատուների փողերով են ապրում, խմբով պահակություն են անում նիկոլական բլոգեր ներկայացող պոռնոդերասանին։ Ավելին, պարզվում է՝ նրան հսկում են, անգամ երբ զուգարան է գնում։ Էլ չեմ ասում, որ այդ նույն բլոգեր կոչվածն իր ելույթներում թե՛ ատելություն, թե՛ վիրավորանքներ ա հնչեցնում, էլ ընդիմադիրներին, էլ ղարաբաղցիներին, էլ ռուսներին կամ նրանց պաշտպանողներին, բայց նրան ինչ-որ պոլով չեն տալիս, այլ հսկում են։ Էն խեղճ Արմեն Գրիգորյանը, գյումրեցի քպ ընտրողներին վիրավորական բան էր ասել մեկ ելույթում, տարան նստացրին, սպանեցին դատարանի դահլիճում․ սա սաղ օրը ադրբեջանական կայքերում ու հեռուստաալիքներում արցախցիներին վիրավորում, ինչ ասես չի ասում, հսկու՞մ եք։ Սա Նիկոլի ու իր դասընկերոջ բարեփոխված ոստիկանությունն է։

Այսօր թեմաս այս իշխանության հռչակած բարեփոխումներն են։ 2022թ․ տարին ամփոփելիս Փաշինյանն ասում է՝ որ մի ոլորտ մտել ենք, կոնկրետ հաջողություն ունենք․ դե գնահատողն ինքն է, ինքն իր արածները շատ փայլուն է գնահատում՝ Ղարաբաղը հանձնելուց սկսած։ Բայց որ անաչառ հայացքով նայում ես, բոլոր ոլորտներում խայտառակություն է՝ առանց բացառության, դեռ մեղմ եմ ասում։

2018 թվականից խոսում են դատական համակարգի բարեփոխման մասին․ իրականում բոլոր այն դատավորները, որոնք տարիներ շարունակ համարվել են իսկապես անկախ, անաչառ (ի դեպ, մշտապես ու նախկին իշխանությունների համար էլ անցանկալի էին, բայց նրանց ոչ ոք ձեռք չէր տվել), այսօր Նիկոլի ԲԴԽ-ն շատ կոպիտ ու կասկածելի ձևերով դուրս է մղել համակարգից։ Սահմանադրական դատարան էին բարեփոխում, առնվազն երկու ոչ հաջող մասնագետի անձամբ գիտենք, որ տարել են ՍԴ։ Եթե ՍԴ կազմը բաղկացած լիներ 100 հոգուց, կասեինք, ջհանդամը, թող մի 5-ն էլ վատը լինեն։ Բայց 9 հոգուց է կազմված ու կեսը միայն քաղաքական նպատակներով նշանակվածներն են։ Օրինակ՝ փաստաբանության մեջ ահավոր քաղաքականացված Վահե Գրիգորյանին ու Սեդա Սաֆարյանին նշանակել են ՍԴ դատավոր, անաչառ դատավորի համարում ունեցող Դավիթ Բալայանին, մերժել են։ Ու սա «բարեփոխված» ՍԴ-ն է։ 

Դատավոր Բախշիյանին գործից հանեցին, կալանավորեցին․ պատճառն այն էր, որ Նիկոլն ուզում էր կալանավորվեն Աշոտ Մինասյանն ու այլ ընդդիմադիրներ, Բախշիյանն ազատ էր արձակել։ Դատավորին պախարակեցին․ մոտ երկու տարի հետո արդարացվեց, վերադարձավ աշխատանքի․ ամբողջ ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարությունը պետք է ոչ միայն ներողություն խնդրեին, գնային դեմը ապաշխարելու, իսկ որ ուզում եք իմանալ, պետք է հրաժարական տված լինեին, բայց ոչ։ Ու սա բարեփոխված Բարձրագույն դատական խորհուրդն է, իբր։ Մի հատ ինչ-որ բան էին մտածել ու անունը դրել բարեփոխում․ ստեղծեցին առանձին դատարաններ, որոնք․․․ Ուշադրություն՝ պետք է հեշտ ու կառավարելի կալանքներ տային։ Կալանք տվող դատավորն էլ ՔՊ-ական թմբկահարն էր։ Ում Նիկոլն ուզում էր՝ կալանավորում էին, մեկն էլ՝ հենց Բախշիյանին։ 21 թվին էդ դատարանը ստեղծեցին՝ համարելով բարեփոխում, 2022 թվին լուծարեցին։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո հայտարարել են բանակը բարեփոխելու մասին․ մեր ամենակազմակերպված կառույցը բանակն էր, սրանք քանդեցին, հետո հայտարարեցին բարեփոխելու մասին։ Բարեփոխումը սկսել են համազգեստից․ 3 տարի խոստացել են համազգեստ, չեն կարողանում փոխել․ դե ասում են՝ լավ համազգեստ ենք ուզում պատրաստել, չենք կարողանում, չի ստացվում․ իսկ ձեր մոտ ի՞նչն ա ստացվել, որ դա ստացվի։ Բանակը բարեփոխում են իբր՝ ատեստացիա անելով․ 6 հազար հոգի մասնակցել է․ 3 հազարը կտրվել, չկտրված 3 հազարի շուրջ 2 հազարն էլ ստացել է ցածր գնահատական։ Սրանց «բարեփոխած» բանակն է։ Բարեփոխման սկզբում ոչ մարտական զոհերի թիվը եղել է 54, այսօր՝ 83։

Մեր երկրում մայրուղիներին ավտոճանապարհային պատահարները շատացել են, հատկապես՝ մահվան ելքով․ վերջերս մեկ օրում ունեցանք 7 զոհ։ Անգամ ՔՊ-ական պատգամավորներն են ասում, որ էն երկրներում, որտեղ ավտոմեքենաները Հայաստանից 10-20 անգամ շատ են, 100 հազար բնակչի հաշվով ունեն 3-4 զոհ տարեկան, իսկ մեզ մոտ՝ 12 զոհ: Փաշինյանին հարցնում ես պատճառը ո՞րն է, պատասխանում է՝ որովհետև ասֆալտը բարեփոխել ենք, էնքան լավ ճամփա ենք սարքել, որ գազ են տալիս, գնում-մահանում են։ Էլ ի՞նչ բարեփոխում, եթե արդյունքը զոհերն են։ Մեռան ասֆալտից խոսելով․ կես միլիարդ դոլարից ավելի լցրել են ասֆալտի մեջ․ որտեղով որ անցնում եք, թազա ասֆալտ է, հլը նույն տեղով անցեք 6 ամիս հետո։ Ամենաբարդ տարածքներից մեկը Սելիմի լեռնանցքն է․ այդտեղ շատ են աղ ու ավազ ցանում, այսինքն, պետք է ըստ, Ավինյանի, շուտ քանդվի ասֆալտը․ Սելիմի լեռնանցքում ասֆալտն արվել է 20 տարի առաջ՝ երկրորդ նախագահի ժամանակ, մինչև հիմա վերանորոգման կարիք չունի։ Երևան Սևան մայրուղու ասֆալտն արվել է 20 տարի առաջ, վերջին տարիներին նոր տեղ-տեղ ասֆալտ են անում։ Ձեր արածը քանդվում է, տղերք, ամիսներ անց, կարող ա՞ թալանել են։  

Ինչ բարեփոխում արել են, տապալվել է։ Հիշում ե՞ք տոպրակների մասին։ 2022 թվականի հունվարի 1-ից արգելված են․ Փաշինյանը համարեց դա վերջին 30 տարվա ամենաուժեղ բարեփոխումը․ ընդամենը թանկացել են ու վերջ․ 10 դրամանոց տոպրակը հիմա մինչև 100 դրամ է։ Հիմա էլ հայտարարել են, թե մտածում են այլ բարեփոխման մասին՝ պլաստիկե շշերն արգելելու։ Պատրաստվեք, որ դրանք էլ թանկանան։

Օնլայն դեղատոմս են սարքել, առանց բժիշկներին նորմալ սովորեցնելու էդ համակարգը․ այլանդակ հերթեր են պոլիկլինիկաներում, դեղատներում էլ կռիվներ են, այցելուն դեղատան աշխատողի հետ է կռիվ անում։ Կամ մեկ այլ բարեփոխում՝ եթե երեխան ոչ թե 6 տարեկանից դպրոց գնա, այլ 7, պետք է միանգամից 2-րդ դասարան նստի։ Հարգելի ծնողներ, ձեր երեխաները միանգամից երկրորդ դասարան կնստեն՝ առանց տառերը սովորելու, եթե ինչ-որ խնդիր է եղել, ու չեք կարողացել 6 տարեկանից տանել դպրոց։ Որովհետև Նիկոլ-Ժաննա զույգը հիմա էլ ձեր երեխաներին է փորձադաշտ սարքելու։ Սրանք անգամ բարեփոխում էին համարում 7-րդ դասարանի Հայոց պատմության առարկայի դասագիրքը․ չեմ տեսել մի գիտնականի, դասախոսի, որ դրա օգտին խոսի․ հրապարակային կողմ են արտահայտվել կրթության նախարարն ու գրքի հեղինակը․ ուրիշ կողմ կարծիք չեմ լսել, բայց դեմ է արտահայտվել 103 գիտնական և մասնագետ։ Էլ ի՞նչ բարեփոխում։

Կարճ ասած՝ որ ոլորտին կպել եք, հերն անիծել եք․ դիվանագիտությունից մինչև բնապահպանություն։ Էն որ ասում եմ տապալված կառավարություն․ էդ տապալումը չի վերաբերում մենակ Արցախ հանձնելուն ու Տավուշի գյուղերը հանձնելուն․ դա վերաբերում է  ամեն ինչին։ Էնպես չէ, թե միայն անվտանգութուն պահովել չեն կարողանում․ չեն կարողանում ոչինչ, միայն լավ խոսում են, շատ, սուտ ու անիմաստ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan