5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան
7
Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր Երեւանի ավագանիում թեժ է լինելու: Ավագանին քննարկելու եւ արդեն վերջնական հաստատելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը: Չնայած հանրային դժգոհություններից հետո քաղաքային իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե մտադիր են ընդառաջ գնալ եւ որոշակի զիջումներ կատարել, բայց, ահա, այսօր երկար չարչրկված նախագիծը կդրվի ավագանու հաստատմանը: Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Իսկ որքա՞ն կթանկանա տրանսպորտի ուղեվարձը, որքա՞ն քաղաքացին պետք է վճարի տրանսպորտով երթեւեկելու համար, բարդ մաթեմատիկա է: Այսպիսով, ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթեւեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ:

1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

Նշենք, որ եթե քվորում լինի, եւ նիստը կայանա, ապա քաղաքային իշխանությունները առանց խոչընդոտի կարող են ընդունել քաղաքացիների գրպանին հարվածող հերթական նախագիծը, որով 150-300 դրամ կդառնա ուղեվարձը: Իսկ ինչ են պատրաստվում անել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են նիստին.«Նիստին գնալու ենք, ելույթներ էլ ենք ունենալու ու ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի թանկացման իրենց հիմար նախագիծը չընդունվի»: «Հանրային ձայն»-ն էլ իր հերթին մտադիր է գաղտնի պահել իր որոշման մասին. մեզ խմբակցությունից հայտնեցին, որ որոշում ունեն, բայց չեն ցանկանում հրապարակել: Հաշվի առնելով նրանց գործելաոճը՝ ենթադրվում է, որ կրկին վերջին պահին կգնան եւ կապահովեն քվորում ՔՊ-ի համար, որպեսզի իշխանությունները դակեն իրենց ցանկացած նախագիծը: Դե իսկ «Մայր Հայաստան»-ից մեզ ասացին, որ եթե մյուս խմբակցությունները գնան ու քվորում ապահովեն, ապա իրենք էլ կմասնակցեն ու ելույթներ կունենան՝ քաղաքացիներին ներկայացնելով այս թանկացումների հետեւանքները:

Նշենք, որ ավագանու նիստից առաջ քաղաքապետարանի դիմաց նաեւ ակցիա է նախատեսած՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Առավոտ 9:00-ից կսկսվեն բողոքի գործողությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan