Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
7
Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան «Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան

Ալկոհոլը, խոլեստերոլը և Նիկոլը. մեկ արհավիրքի նախապատմություն

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշենի» բանտից գրում է. «Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 1-ինը գրում էր (ցիտում եմ՝ ըստ հիշողությանս, ոչ թե տառացի). «Մեկ негодяй բավարար է՝ մի ամբողջ ժողովուրդ կործանելու համար»:

Այդպիսի ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018թ.-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար: Այն, որ երրորդ նախագահը գնացել էր այդ քայլին հենց Արցախի խնդրի մաքսիմալ հայանպաստ լուծումն ապահովելու համար, հրապարակավ հայտարարվելէ մինչև ապրիլի 17-ին իր՝ վարչապետ ընտրվելը:

Կարելի է, օրինակ, հիշել tert.am-ին ապրիլի 14-ին (2018թ.) իր տված մեկնաբանությունը:

2018թ.-ի իշխանազավթումից հետո այս պարզ իրողությունը հասկանալի դարձավ շատերի համար, իսկ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից այս պատմական փաստը համառորեն մերժելը կա՛մ նեղ քաղաքական շահերի, կա՛մ լայն հիվանդագին երևակայության արդյունք կարող է դիտվել:

2018թ.-ին Սերժն Արցախի համար էր առաջադրվում վարչապետ, իսկ «թավշյա» պերֆորմանսն իր հեղինակների կողմից գծվել էր որպես հակաարցախյան, թեպետ փաթեթավորված էր նման շոուներին բնորոշ դեկորացիաներով և կառուցված էր ժողովրդի ավելի լավ ապրելու ցանկության և այդ ժողովրդին մոլորեցնելու վրա:

Այս թեման օրերս ակտիվացավ երրորդ նախագահի կողմից տվյալ հանգամանքը հրապարակավ հիշեցնելուց, 2018թ.-ից հետո ստեղծված իրողությունն արհավիրք կոչելուց հետո: Փաշինյանի բեմադրված արձագանքն այդ բնորոշմանը ոչ միայն ցավագին և ջղաձիգ էր, այլև իր ոճին բնորոշ՝ կռուտիտա-մուտիտային:

Նիկոլը փորձեց թեման ֆռռացնել երկու հարթություններով. Սարգսյանի ասած «արհավիրք» բնորոշումը վրայից գցելու և բանակցությունների վրա պրոյեկտելու, ինչպես նաև «քո հարցերով ինձ գրում էիր, բա մի հատ էլ Արցախից գրեիր» բեսեդկի մակարդակի զեղծարարությամբ:

Նախ, թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին կամ գնալ Եռաբլուր: Այո՛, Նիկո՛լ, արհավիրքը դու ես և քո անփառունակ ղեկավարումը, ոչ թե Արցախի հարցով քեզ փոխանցված բանակցային ժառանգությունը և ժամանակին ամուր հաղթական Հայկական բանակը, որոնք թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական բաղադրիչներով ապահովում էին հայ ժողովրդի ազգային շահերի իրացումը:

Պակաս զավեշտալի չէր Փաշինյանի կռուտիտի երկրորդ մասը: Իր իշխանազավթման ընթացքում Հանրապետականը հենց սկզբից, երբ նա՝ որպես վարչապետի թեկնածու, եկավ մեզ հետ հանդիպման, բաց տեքստով իրեն ասում էինք, ապացուցում, պնդում, որ նրա հնարավոր պաշտոնավարումն աղետ է դառնալու: 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ի ամբիոնից ես, մասնավորապես, հայտարարեցի, որ չեմ ընտրելու նրան, որպեսզի նա չդառնա «Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»: Նույն միտքը բարձրաձայնվել է իմ մյուս գործընկերների ելույթներում:

Երբ նա շանտաժով և ուժի ու սպառնալիքների գործադրմամբ երկրորդ փորձից դարձավ վարչապետ,մինչև այդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը, Արցախի հարցով իմ քննադատությունն ու մտահոգությունները մշտապես եղել են Կառավարության հետ հարցուպատասխանի հիմնական թեման: Հանրապետականները նաև մամուլով և սոցիալական ցանցերով էին զգուշացնում Նիկոլին գալիք արհավիրքի մասին:

Դառնալով արտախորհրդարանական ուժ՝ 2019թ.-ից սկսած, իսկ մինչ այդ նախորդած քարոզարշավը 2018թ.-ին նվիրելով բացառապես Արցախի հարցին, մենք շարունակել ենք հիմնավորված, փաստարկված, ապացույցներով ահազանգել մոտեցող աղետի մասին:

Այդ խնդրին է նվիրված եղել ոչ միայն ՀՀԿ-ական ակտիվի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի հանրային ակտիվությունը թե՛ ասուլիսով, թե՛ հարցազրույցներով, թե՛ անգամ դիզելի շինծու գործի առիթով, երբ ոմանք չէին հասկանում, թե խի Սարգսյանը «լայաղ չի անում խոսել դիզելից», այլ պնդում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀԿ-ի անունից Էդուարդ Շարմազանովն է պատեհ պահերին փոխանցել Փաշինյանին մեր կարծիքը և տեսակետները ստեղծված իրավիճակի մասին:

Արցախյան թեման կարմիր թելով անցել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի գործունեության մեջ անգամ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ դեռ հնարավոր էր շատ բան փրկել, պահպանել, վերագործարկել:

2018թ.-ից առ այսօր մեր բոլոր ահազանգերը, նախազգուշացումները, առաջարկները Նիկոլի համար եղել են «ձայն բարբառո հանապատի», իսկ հիմա այդ նույն անապատի աղվեսը փորձում է խորամանկել, «թե՝ բա մի կես բերան ասեիք» դեմքով և սուտ խոսելու ժամանակ իրեն յուրահատուկ վազվզող աչքերով:

Այո՛, ինչպես մեկ հարբածը կարող է հարամ անել մի ամբողջ մեծ հարսանիք, ինչպես մեկ ձախողակ ֆուտբոլիստը կբերի իր թիմին պարտություն, այնպես էլ մեկ քաղաքական ավանտյուրիստ կարող է կործանել մեր Հայրենիքը:

Հ.Գ. Եթե ազգերի առողջությանն ու կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը…»:
Աղբյուր՝ 168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan