Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

Ի՞նչ է նշանակում այս ամենը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել մեկը մյուսից սադրիչ, վտանգավոր և անպատասխանատու: Եթե մի քանի հիմնական կետերը առանձնացնենք՝ բաց թողնելով «ջուրը» , ապա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.

ա) Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է,

բ) «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը»:

գ) «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում:Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»:

Իսկ հիմա ավելի հանգամանորեն այս ամենը միասին դիտարկենք: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և որ իրենց թիրախային նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խզումն է, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից հասկացողների համար ակնհայտ էր դեռ 2018-ին: Դատողունակ մարդկանց առավել լայն շերտերի համար դա պարզ դարձավ հաջորդող ընթացքում, իսկ հիմա արդեն ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ:

Ի դեպ, ՀԱՊԿ-ից շտապել էին մեկնաբանել Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Փաշինյանի իշխանությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կազմակերպությունում ՀՀ անդամությունը «սառեցնելու» վերաբերյալ: Բայց դա ավելի շուտ «տեխնիկական» մանրուք է, քանի որ առավել քան ակնհայտ իրողություն է, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում ու արդեն բավականին վաղուց է «սառեցրել» Հայաստանի անդամությունը ՀԱՊԿին, ինչը վերջին շրջանում դրսևորվել է բազմիցս՝ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելու, նիստերին մասնակցելուց հրաժարվելու և դեմարշային այլ քայլերի տեսքով: Ավելին, հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալուց և փողոցային փոշին «դուխով» գրությամբ գլխարկից թափ տալուց անմիջապես հետո Փաշինյանի առաջին գործողություններից մեկը եղավ այն, որ նպատակային վարկաբեկիչ քայլ արեց ՀԱՊԿ-ի դեմ՝ քրեական հետապնդում նախաձեռնելով այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ:

Բայց հարցը սոսկ ՀԱՊԿ-ը չէ: Փաշինյանն ակնհայտորեն խնդիր ունի նաև Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից: Ի վերջո, Փաշինյանը այն գործիչն է, որը դեռ ընդդիմադիր պատգամավոր «աշխատելու» շրջանում նախաձեռնել էր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու օրենսդրական գործընթաց: Այն, որ մինչև հիմա նա դեռ նման քայլի չի գնացել կամ նման հայտարարություններ չի արել, պայմանավորված է զուտ անձնական-խմբակային շահերով: Մասնավորապես, այս փուլում Հայաստանի կառավարությունը թե՛ քաղաքական, թե՛ նյութական դիվիդենտներ ունի, այսպես ասած, վերաարտահանումից: Դա ապահովում է ոչ միայն որոշակի եկամուտներ, այլև տնտեսական «աճող» ցուցանիշներ, որոնք շահարկվում են իշխանական քարոզչության կողմից՝ իշխանությունը պահելու նպատակադրմամբ:

Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա մերձավորներին, հարկավ, նաև իր իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք միմյանց հերթ չեն տալիս՝ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելու հարցում: Մեկը մյուսից ցուցադրական, ի դեպ: Էլ չենք խոսում այն մասին, որ սեփական արկածախնդիր «քաղաքականության» ծանր հետևանքների համար մեղքերը Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար գցում են Ռուսաստանի վրա կամ «գրպանը», եթե կուզեք: Ի դեպ, նույն ՀԱՊԿ-ի մասին խոսքում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»:

Այնպես չէ, որ Ռուսաստանին ուղղված հարցեր չկան: Բայց մեր առաջին հարցերը Հայաստանի ղեկավարությանը պետք է ուղղված լինեն, քանզի նրանց վարած քաղաքականության հետևանք են նաև այդ հարցահարույց դրսևորումները:

Հիմա ամենակարևորը. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը «վերլուծելով» հանկարծ եկել է եզրակացության, որ՝ այո, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հնարավոր է:

Սա ի՞նչ է: Կան կարծիքներ, որ այս ամենը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ հրավեր է Ադրբեջանին: Կան տեսակետներ, որ հայ ժողովրդին մի նոր պատերազմով «վախ ծախելու» նոր արար է: Կան այլ կարծիքներ ևս:

Սակայն, որն էլ լինի, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում դեռ մարդ է մնացել, որ չի հասկանում միանգամայն առարկայական վտանգները, որոնք Փաշինյանն ու նրա իշխանությունը բերում են կամ ցանկանում են բերել մեր երկրի և ուղղակիորեն բոլորիս գլխին:

Ի դեպ, մի շատ ուշագրավ նկատառում ևս. եթե կուզեք՝ որպես հետգրություն: Նկատեցի՞ք՝ Փաշինյանը հայտարարում է, թե Մոսկվան ցանկանում էր իրեն աթոռընկեց անել, Ռուսաստանը կոչ էր անում տապալել իր՝ Փաշինյանի իշխանությունը: Ու սա դառնում է հակառուսականության հիմնական փաստարկ: Հարցը նույնիսկ այն չէ, թե իրականում Ռուսաստանը նման ցանկություն ունեցե՞լ է, թե հակառակը: Հարցն այն է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինչպես է դողում իր աթոռի վրա: Այսինքն, նրա միակ փորացավը, ամբողջ ուշքնումիտքը իր իշխանությունն է: Նա կառչած է իշխանությանը «կյանքից առավել» ռեժիմով: Ու դրա համար նա կարող է ամբողջ քաղաքականություն կառուցել, այդ թվում՝ արտաքին: Իսկ որ երկիրը կործանում է, դա՝ հեչ: Կարևորը, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնի:

Հետևությո՞ւն: Իսկ հետևություն անելու հերթը հիմա արդեն բոլորինս է: Կամ անում ենք այն, կամ... պարզ է, թե ինչ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan