Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Պատերազմ Արցախում
Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան

Փաշինյանի իշխանության համար, թերևս միայն հայ ժողովուրդն է, որ բարեկամ չէ

Օրերս, Մյունխենում, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավականին հնչեղ և ուղիղ գծով Հայաստանի շահերին հակասող հայտարարություններ արեց՝ Ուկրաինայի վերաբերյալ: Նա հայտարարեց, որ «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չի»: Բացի այդ, Փաշինյանը նաև ասաց. «Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք դա էլ պետք է հաշվի առնենք, շնորհակալության հարց կա, չէ, Ուկրաինայում հայերը ոնց են զգացել իրենց, լավ են զգացել, մենք հո երախտամոռ չենք, չենք կարող սա մոռանալ»:
Հայ ժողովուրդն, իհարկե, երախտամոռ չէ, որքան էլ որ հաճախ է բախվել երախտամոռության: Բայց կոնկրետ ժողովուրդների հիշողության ու երախտագիտության հարցը դնենք մի կողմ: Դա Փաշինյանի կողմից իր խոսքում նետած մինի-ծուղակ է, որն այստեղ պարզապես կշրջանցենք:
Հիմնականը. ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման հայտարարություն անում: Այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական դիմակայության ընթացքում բեկում է գրանցվել՝ հօգուտ Ռուսաստանի, իսկ դա, ամեն դեպքում, չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում զարգացումների վրա: Լավ, ինչո՞ւ է Փաշինյանն ընդգծված միակողմանի, ուղիղ գծով Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն անում: Այն էլ՝ արևմտյան հարթակից: Եթե նա իսկապես հակառուսականություն ցուցադրելու հանձնառություն չէր կատարում, կարող էր առնվազն չեզոք դիրքորոշմամբ հանդես գալ, բավարարվել ընդհանուր արտահայտություններով:
Ավելին, ի՞նչ է ստացվում Փաշինյանի ասածներից: Իսկ ստացվում է շատ վատ բան: Նա ասում է, թե՝ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»: Ստո՛պ: Իսկ ի՞նչ է, ռուսաստանցի ժողովուրդը մեր բարեկա՞մը չէ: Փաշինյանն ասում է՝ երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել, այս այն: Իսկ ի՞նչ է, Ռուաստանում հայերն իրենց վա՞տ են զգացել կամ զգում (մեր մեջ ասած, հիմա հայերն ամենից վատ հենց Հայաստանում են զգում, ինչը բացառապես Փաշինյանի ու նրա թուրք և ադրբեջանցի գործընկերների համադրվաց ջանքերի հետևանքն է: Բայց չշեղվենք բուն թեմայից):

Իսկ Փաշինյանն իրեն հաշիվ տալի՞ս է, որ իր նման հայտարարությունները հանգիստ կարող են օգտագործվել ադրեջանական ու թուրքական քորազչության կողմից՝ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ տարածելու համար: Իսկ գուցե Փաշինյանի նպատակներից մեկն էլ հենց դա՞ է: Չէ՞ որ նրա ասածներից ստացվում է, որ հայերն Ուկրաինայում իրենց լավ են զգում, իսկ այ, Ռուսաստանում՝ ոչ: Ստացվում է, որ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն է», իսկ այ, «ռուսաստանցի ժողովուրդը»՝ ոչ, մեր բարեկամը չէ կամ ոչ այնքան բարեկամ է: Չէ՞ որ, եթե ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում միայն ասում ես, թե՝ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն է», ստացվում է, որ «ռուսաստանցի ժողովուրդն», ի հակադրություն դրա, մեր բարեկամը չէ:  

Ի դեպ, այստեղ կա նաև բարոյական խնդիր: Այդ ո՞ր Ուկրաինային է Փաշինյանը սատարում նման հայտարարություններով, Ուկրաինայի ո՞ր կառավարությանը: Զելենսկո՞ւ: Այն Զելենսկո՞ւ, որ Ալիևին էր հապշտապ շնորհավորում՝ Արցախը զավթելու, հայերին կոտորելու համար: Ադրբեջանին ջերմային կամ «ֆոսֆորային» ռումբեր մատակարարող Ուկրաինայի՞:  Ուկրաինան, որպես պետություն, մեզ համար կենսական հարցում միշտ էլ եղել է մեր թշնամու բարեկամը, ո՛չ մեր: Մնում է պարզել, թե Փաշինյանն ինքը ո՞ւմ կողմից է, եթե այդքան ջերմ է վերաբերվում Ադրբեջանին ջերմորեն շնորհավորող Ուկրաինային: Ինչ վերաբերում է «ժողովուրդների բարեկամությանը», ապա հայ ժողովրդի համար բոլոր ժողովուրդներն էլ բարեկամ են, բացառությամբ՝ արևմտյան ու արևելյան թուրքերի, որոնք պետական մակարդակով նպատակավրդած ցեղասպանություն են իրականացրել ու շարունակում են իրականացնել հայության նկատմամբ: Փաշինյանի իշխանության համար, թերևս, միայն հայ ժողովուրդն է, որ բարեկամ չէ: Համենայն դեպս, նրա իշխանությունը հայ ժողովրդի հետ կապված անում է բաներ, որոնք ոչ միայն բարեկամական չեն, այլև միանգամայն թշնամական են:

Վերադառնալով Փաշինյանի և նրա իշխանության այս վերջին հակառուսական բռնկումներին, կարծում ենք, դժվար չի ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի խաղակապուկում լրացուցիչ խաղաքարտ է: Այն, հնարավոր է, մեծ կշիռ չունի կամ շատ թեթև է (պատկերավոր ասած՝ «ղառի 7»), բայց իրավիճակում, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում առաջխաղացում է գրանցում, Արևմուտքը կարող է փորձել Մոսկվայի համար ինչ-ինչ խնդիրներ հարուցել՝ Փաշինյանի միջոցով: Ու հարուցում է:

Արևմուտքը հարուցում է: Փաշինյանը՝ մատուցում է: Իսկ Հայաստանն ու մեր ժողովուրդը, ցավոք, դեռ հատուցելու է Փաշինյանի նաև մյունխենյան արկածախնդիր ու անպատասխանատու այդ հայտարարությունների համար ևս: 

Արտաշես Արամյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan