Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Վերջին օրերին, տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող մարզիկները բավականին տպավորիչ հաղթանակներ են տանում միջազգային մրցաշարերում, լինի՝ Եվրոպայի առաջնություն, Աշխարհի գավաթ: 

Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, որ պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու, առհասարակ, նրա՝ «պարտությամբ հպարտացողների», Արցախն ուրացողների իշխանությունն ու նրանց քարոզչությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հանրային ընկալման մեջ արմատավորեն թունավոր կաղապար, թե՝ Հայաստանը թույլ է, հայությունը խեղճ է, հայը չունի պատմություն, հայի պետականությունը դրվագներ են, այս, այն: Իրենք, թերևս, խեղճուկրակության ջատագով լինելով (հիշեք՝ «խեղճ, միամիտ, հարիֆն ինչ աներ»-ի կարգի կաղապարների տարածումը), այդ որոմն ուզում են ամեն գնով արմատավորել հանրության մեջ: Պարտությամբ հպարտացողին իրեն նման պարտությամբ հպարտացողների բազմություն է պետք, որպեսզի ավելի հեշտ արդարացնի իր կործանարար գործունեությունը: 

Բայց մեկ էլ, մրցասպարեզ են ելնում ըմբշամարտիկներ, մարմնամարզիկներ, ծանրամարտիկներ ու տանում են հաղթանակ՝ հաղթանակի ետևից, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ: 

Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, որ ժողովուրդն ու երկիրը խեղճուկրակ լինեն, իսկ նրանց ծոցից ելած, նրանց ներկայացնող մարզիկներն աջուձախ հաղթեն: Ուրեմն այստեղ մի բան այն չէ: Եվ հանրահայտ է, թե մեր երկրում ինչը այն չէ ու իր տեղում չէ:

Հարկավ, առաջին անգամը չէ, որ մեր մարզիկները միջազգային մրցումներում հաղթում են կամ մեդալներ նվաճում: Ոչ էլ, վստահ ենք, վերջին անգամն է: Այստեղ հարցն այն է, որ դա տեղի է ունենում այն բանի խորապատկերում, երբ փաշինյնական իշխանությունը երկիրը տանում է շարունակական պարտությունների, քիչ չի, դեռ մի բան էլ անընդհատ այն է քարոզում, թե՝ խեղճ ենք, թույլ ենք, վայ, բա ցլերը մեզ կտրորեն:

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Ու թեպետ սա հռետորական հարց է, բայց արժե, որ այն յուրաքանչյուրը տա ինքն՝ իրեն:

Արտաշես Արամյան
Zham.am  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan