Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

ՏԵՂԵԿԱՆՔ № 34՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

01․05․2018թ․ ելույթ Հանրապետության հրապարակում

Խոստում - «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոփոխվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ի՞նչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ»։

Իրական պատկեր - Հայտարարատու անձանց շրջանակն ընդլայնվել է, սակայն թե որքանով է որակական փոփոխություն կրել, անդրադառնանք փաստերով։

06․12․2023թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է ԿԿՀ-ն վարույթ հարուցել, նշեց, որ 25 ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ։ Հայցերը վերաբերում են շահերի բախմանը, սխալ հայտարարագրերին և անհամատեղելիության պահանջների խախտմանը։ Այս հայտարարությունից հետո կայացած քվեարկությանը ՔՊ-ն չմասնակցեց, և Հայկուհի Հարությունյանը չվերընտրվեց իր պաշտոնում։

25.04.22թ․  «Հետք»-ը հրապարակեց հետաքննություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի վերաբերյալ։ Պարզվել էր, որ թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պատգամավոր աներորդին։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ, որոնցից մեկը և ամենամեծ բաժնեմասը ունեցողը Կիմա Մկրտչյանն է՝ Նիկոլ Փաշինյանի զոքանչը (բաժնեմասը՝ 70 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 և 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:      

Փաշինյանի աներորդին՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մոր՝  Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: Հրաչյա Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն, սակայն իր հայտարարագրի «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին որեւէ նշում չկա: 

Բազմաթիվ են պաշտոնյաները, ում հայտարարագրում ունեցվածքի մի մասը ներառված է «պաշտպանված է» տողում, և հանրությունից թաքցվում է։

25․04․2019թ․ ՊՎԾ ղեկավարի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը (այժմ՝ Քննչական կոմիտեի ղեկավար) առաջին ճեպազրույցով հանդես եկավ և հրաժարվեց իր ունեցվածքի մասին բարձրաձայնել՝ նշելով․ «Կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկելը»։ Նշվում էր, որ երիտասարդ պաշտոնյան ունի երկու առանձնատուն, չորս հողամաս, մեկը՝ անշարժ գույքով և ավտոտնակով, 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր և/կամ ժամացույցներ։ 30 միլիոն դրամ, 48 հազար դոլար, փոխառություններ։ Նա չէր նշում ունեցվածքի աղբյուրը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների ունեցվածքի թափանցիկության մասին խոստման։

 

17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում  

Խոստում - Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: 

Իրական պատկեր - Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը քաղաքացիների մեծ մասի, այսպես ասած՝ «հասարակ քաղաքացիների» վրա չի ունենում անդրադարձ։ Եվ դա արտահայտված է վիճակագրությամբ։

Մասնավորապես, համաձայն պաշտոնական վիճակագրության, 

  • 2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, որի ցուցանիշով Հայաստանը 4-րդն էր ամբողջ աշխարհում, մինչդեռ աղքատութան ցուցանիշը կազմել է 24,8 տոկոս։
  • 2021 թվականին տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, սակայն աղքատության ցուցանիշը դարձյալ արձանագրվել է 24,8 տոկոս։ 
  • 2020 թվականին տնտեսական անկում է գրանցվել՝ -7,6 տոկոս, մինչդեռ աղքատությունը եղել է 27 տոկոս։ 

Նշանակում է՝ տնտեսական աճը քաղաքացիների վրա որևէ ազդեցություն շարունակում է չունենալ․ ավելին, տնտեսական թե՛ աճի, թե՛ անկման պարագայում աղքատության ցուցանիշները գրեթե նույնն են։

Իսկ, օրինակ, 2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, աղքատության ցուցանիշը՝ 23․5 տոկոս, որից Նիկոլ Փաշինյանը բողոքում էր՝ նշելով, թե մոդելը պետք է փոխվի, որ աճը ազդեցություն ունենա քաղաքացիների վրա։

Աղքատության ցուցանիշի մասին մանրամասն՝ այստեղ։  

 

26․11․2018թ․, Նախընտրական քարոզարշավ՝ Արագածոտնում

Խոստում - 3 օր առաջ ես հանդիպեցի մի ներդրողի հետ, որը 3 տեղ հսկայական գործարաններ ունի ու ինքը եկավ, ասեց, որ հեղափոխությունից հետո որոշել է գալ ու իր հայրենիքում այդ գործարանը բացել, մի երկրի անուն տվեց, ասեց՝ այնտեղ էր ուզում գործարան բացել, բայց հեղափոխությունից հետո որոշել է գալ իր հայրենիքում բացել աննախադեպ մեծության գործարան, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը։

Իրական պատկեր - Այդպես էլ չիմացանք, թե ինչ գործարանի մասին է խոսքը։ Հայտնի չէ արտասահմանաբնակ հայ գործարանատիրոջ անուն, որը Հայաստանում բացել է աննախադեպ մեծության գործարան հեղափոխությունից հետո և ինչն էլ, իր հերթին, փոխել է մեր տնտեսության ամբողջ տրամաբանությունը։

 

26․11․2018թ․, նախընտրական քարոզարշավ Գյումրիում

Խոստում - Նպատակ կա Արթիկում վերելակների գործարան ստեղծել

27․11․2018թ․, նախընտրական հանրահավաք Վանաձորում

Խոստում -  Արթիկում նախատեսվում է վերելակների գործարանի արտադրություն: 

Իրական պատկեր – Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը մի բնակավայրում նախընտրական քարոզարշավին ներկայանում էր բոլորովին այլ բնակավայրի վերաբերյալ խոստումներով, ինչպես, օրինակ, այս պարագայում էր, այնուամենայնիվ, Արթիկում վերելակների խոստացված գործարանն այդպես էլ չբացվեց։

Վերելակների գործարան Հայաստնում բացելու խոստումն առաջինը չէր։ 20․10․2022թ․ Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։ Հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Բելառուսի վարչապետը նշել է, որ շահագրգռված են Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու հարցում․ «Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի։ Մենք քննարկում ենք մեքենաշինության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը։ Բելառուսական արտադրող «Մոգիլևլիֆտմաշը» հանդես է եկել Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու նախաձեռնությամբ»։

Այս խոստման մասին մոռացվեց։

Մինչ այդ՝ 24․01․2019թ․ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (այժմ՝ փոխվարչապետ) հանդիպում էր ունեցել չինական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել Կոտայքի մարզում վերելակների արտադրության գործարան հիմնել։ Ըստ հաղորդագրության, որն արդեն անհասանելի է, վերելակների արտադրամասի աշխատանքները պետք է մեկնարկեր նույն տարում: Արտադրամասի թողունակությունը կլիներ տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար:

17․04․2019թ․, Կոտայքի մարզպետ (այժմ՝ ՊՎԾ պետ) Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ «Կոտայքի մարզում մենք «Էլեվատոր Մանուֆաքթուրինգ» ընկերության հետ հուշագիր ենք ստորագրել ամիսներ առաջ։ Այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության։ Սպասում ենք չինական պատվիրակության այցի, որպեսզի չինական մասնագետներն իրենք արդեն վերջնական ընտրությունը կատարեն և հոսքագծերը ներկրեն»,- հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։

2020թ լրագրողական հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ արտադրություն հիմնելու համար ընկերությանը նախ ներկայացվել էր Չարենցավան քաղաքը՝ որպես արդյունաբերական քաղաք, սակայն ընկերությունը հավանության չէր արժանացրել ներկայացված տարածքները, որից հետո ընկերությանն է ներկայացվել մեկ այլ տարածք Բյուրեղավանում, որը արժանացել էր ընկերության հավանությանը։

Համագործակցությունը, սակայն, ընդհատվում է, քանի որ կառավարությունից պահանջում են նաև պետական երաշխիքներ։ Իսկ մարզպետարանի դիրքորոշումը լինում է այն, որ ոչ մի երաշխիք պետք չէ, քանի որ հետհեղափոխական Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ կարող են բացել գործարան։

Այս գործարանը, սակայն, չբացվեց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan