Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)

Պահանջ-պարտադրանքները չեն սահմանափակվում ու չեն սահմանափակվելու միայն Սահմանադրությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունները» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել է ադրբեջանական պարտադրանքով, բանիմաց ու ողջախոհ մարդկանց համար ակնհայտ է: Ում էլ որ դա ակնհայտ չէր, կարծում ենք, այս ընթացքում պարզ դարձավ՝ անկախ այն բանից, թե ինչեր են խոսում կամ հայտարարում Փաշինյանն ու նրա կարկառունները ԱԺ ամբիոնից կամ այլ հարթակներում: Առավել ևս, որ Ալիևն ու ադրբեջանական հանցագործ և թշնամի իշխանությունները արդեն խաղում են «բաց քարտերով»:

Ալիևը պահանջում է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխեք, քանի որ այն հղում է անում Անկախության հռչակագրին, որը հստակ արծարծում է Արցախն ու Հայաստան-Արցախ միասնությունը, իսկ Փաշինյանն անմիջապես սկսում է խոսել հենց դրա մասին: Տեսեք-տեսեք՝ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը... հակասում են (մեղա, մեղա) Հայաստանի ինքնիշխան պետականությանը, պետության անվտանգությանը և այլ նմանօրինակ քպական «բլա-բլա»-ներ: Մինչև հիմա ոչ մի բան ոչ մի բանի չէր հակասում, մինչև հիմա Հայաստանը, իր գործող Սահմանադրությամբ, իր Անկախության հռչակագրով ճանաչված էր, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների անդամ էր դարձել, ոչ մեկը մի անգամ չէր ասել, թե ձեր Անկախության հռչակագրի աչքի վերևը հոնք կա, մինչև չեկավ Փաշինյան Նիկոլն ու իր «բարձունքներից» չհայտնաբերեց, որ...

Շատ մեկնաբաններ, փորձագետներ նույնպես հրապարակավ կասկածներ են հայտնում առ այն, որ ամեն հայկականի դեմ այս իշխանությունների ծավալած մոլեռանդ պայքարը ևս թելադրված է կա՛մ Բաքվից, կա՛մ Անկարայից: Այդ թվում՝ Արցախն ուրանալը, այդ թվում՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերանայելը, այդ թվում՝ Արարատն ուրանալն ու ժխտելը, պետությունը հայրենիքին հակադրելը, անվտանգությունը՝ պատմական արդարությանը: Դե, չենք խոսում արդեն Հայոց ցեղասպանությունն ուրանալուն նպատակաուղղված՝ առայժմ թեթևակի քողարկված դրսևորումների մասին: Բայց բանից պարզվում է, որ վերը նշվածները ամենևին էլ վերջը չեն: Չէին էլ կարող լինել, ի դեպ: Վերջին հրապարակումներից մեկում նկատել էինք, որ ինչքան շարունակվեն Փաշինյանի զիջումները, այնքան ավելանալու են Ալիևի ու Էրդողանի պահանջները: Դա օրինաչափ ու սպասելի է:

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից ու հայցերից կամ, առնվազն, կարող է պետականորեն չաջակցել դրանց քննության հետագա ընթացքին: Նման հետևության են մղում, օրինակ՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի՝ օրերս մամուլում արտահայտած մտքերն ու հայտնած տեղեկությունները: Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատանդառված և բանտում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների խնդրին՝ իրավապաշտպանը նկատել է, որ նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ, այսինքն՝ ոչ թե գերիների կամ ռազմագերիներին վերաբերող ընդհանուր հիմունքներով կարող էր հարցը բարձրացնել, այլ հենց պատանդառության:

Այսպես, փորձագետը վկայում է. «Տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները: Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր: Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում եմ՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ: Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»:

Այստեղ «բանալի արտահայտությունը» այն է, որ «ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»: Ըստ որում, սա ոչ միայն փորձագետի ընդհանրական տպավորությունը կամ կարծիքն է, այլև նա վկայակոչում է որոշ տեղեկություններ, որոնք իրենք ստանում են: Նրա խոսքով, ըստ այդ տեղեկությունների, «հայ-ադրբեջանական» բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծես թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը:

Ադրբեջանական իշխանությունները (դե, հասկանալի է) հատկապես թիրախավորում են կամ թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը: Բնականաբար, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված: Այնպես որ, հարցը միայն Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը չեն: Հարցը, ի դեպ, միայն միջազգային ատյաններում ՀՀ-ի անունից ներկայացված գանգատներով գործերը չեն: Չմոռանանք՝ Ալիևը խոսում էր նաև բազմաթիվ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր վերանայելու մասին: Վաղը, մյուս օրը, չկասկածեք, Ալիևը նորանոր պահանջներ է դնելու: Ու Նիկոլ Փաշինյանը, «հանուն խաղաղության», «հանուն ինքնիշխանության», «հանուն» նման այլ բաների, իսկ իրականում հանուն իր իշխանությունը պահելու կկատարի այդ պահանջները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan