Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
9
Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան

507 միլիոն դրամ․ որտեղի՞ց ՔՊ-ին. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրերս անդրադարձա կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումների, որոնցից մեկը կառավարության մասին էր, մյուսը՝ կառավարող թիմի։ Բացահայտվել է ոչ միայն աղմկահարույց, այլև աննախադեպ կոռուպցիոն կասկածներով դեպք։ Նիկոլն աննախադեպ բառը սիրում է․ այ սա աննախադեպ է․ 1885 թվականից ի վեր, երբ ստեղծվեց առաջին հայկական կուսակցությունը, էդ անցած 140 տարում էսպիսի բան չէր եղել, որ կուսակցության, այն էլ՝ իշխող կուսակցության մեջ սենց բոյի կոռուպցիոն սխեմա բացահայտվի։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն դրամահավաք է անում և հավաքում է կես միլիարդ դրամ։ Այն ժամանակ ոչ մեկ էդպես շատ չզարմացավ, ասին դե իշխանություն են, սաղն էլ փող ունեն, տվել են, օրենքի մասով հաստատ պահած կլինեն ամեն բան։ Հիմա հետաքննող լրագրողները պարզում են, որ դա հավաքվել է խայտառակ կասկածելի սխեմայի միջոցով։ Այսպես, համաձայն օրենքի, մեկ հոգին, նման դեպքերում, 2,5 միլիոն դրամից ավելի իրավունք չունի փոխանցել։ Ու ՔՊ-ն դիմել է իր սիրելի ժողովրդի օգնությանը, բայց՝ ինչպես միշտ, էդ ժողովրդից թաքուն, անգամ նրանց կամքին հակառակ։ Քաղաքացիները ոչ թե նվիրատվություներ են արել ՔՊ-ին իրենց միջոցներից, այլ, ըստ երևույթին, եղել է նախապես մուծված, ինչ-որ ճանապարհով ձեռք բերված, գուցե օլիգարխի նվիրած գումար, և քաղաքացիներից, առանց իրենց իմացության, անձնագրերը վերցրել են, գուցե վերցրել են բանկային հաշիվները ու գումար փոխանցել։ «Ինֆոքոմը» հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները կասկածելի են, իսկ նվիրաբերված ֆինանսների մեծ մասը՝ անհայտ ծագում ունեն։

Երեկ Նիկոլն ասում էր՝ ուրեմն մենք թափանցիկ ենք, որ էդքան բան հնարավոր է եղել բացահայտել։ Բոլորովին ոչ․ մամուլը դիմում է ՔՊ-ին և խնդրում տրամադրել այն 987 մարդու տվյալները, որոնք 507 մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ ՔՊ-ն մերժում է, թաքցնում է, թափանցիկ չէ, Նիկոլ․ տեղեկատվության ազատության կենտրոնը դիմում է դատարան, որից հետո միայն ՔՊ-ն տրամադրում է ցանկը։ Օրինակ չի բացառվում վաղը պարզվի, որ ես, որ սաղ օրը իրենց ինչ ասես ասում եմ, պարզվի, որ իմ անունից էլ է գումար փոխանցվել ՔՊ-ին կամ Աննա Հակոբյանի հիմնադրամին, չէ՞ որ էնտեղ էլ են թաքցնում «նվիրատուների» անունները։

Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները ու հետաքրքրում է՝ որ մեկն է իր կամքով, որ մեկը՝ ստիպված, որ մեկը՝ շանտաժով։ Մարդ կա, որի եկամուտը տարեկան կազմել է 700 հազար դրամ, բայց իր անվան դիմաց գրված է, որ 2,5 միլիոն է փոխանցել ՔՊ-ին։ Ավելին, այդ մարդուն որ հարցնում են, ասում է՝ դու որ էդքան փող ունենայիր ՔՊ-ին կտայի՞ր։ Բայց փաստացի իր անունից փոխանցել են ՔՊ-ի, այսինքն՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգելու քարոզարշավին։ Այսինքն, փողը եղել է, մնում էր ինչ-որ մարդկանց անուններով մուտք անել իրենց հաշվին, որ ֆորմալ օրենքը պահեն։ Ես էլ հարցնում եմ, Նիկոլ, Տիգրան, էդ փողը որտեղի՞ց, որտեղի՞ց եք էդ փողը տվել էդ կյանքում տենց փող չտեսած մարդուն, դա ասեք։ Չեն ասում։

Մի բան էլ՝ նվիրատվություն արած ընկերությունների մեջ ման գալով՝ չգտանք էս քանի օրը աղմուկ հանած նշանավոր «Սիներջի» ընկերության անունը։ Հիշեցնեմ, որ փետրվարի 1-ին կալանավորվեց ընկերության տնօրենը, նախկին աշխատակից Անի Գևորգյանը, որը ԱԺ նախագահի եղբոր կինն է։ ԱԱԾ-ն, քննչականը մտան էկոնոմիկայի նախարարություն, ասացին, որ մրցույթ է եղել, ու մասնակիցներիցներին կարողացել են ինչ-ինչ մեթոդներով դուրս թողնել և նրանց փոխարեն հաղթել է 3 անգամ ավելի շատ արժեք ներկայացրած ընկերությունը։

Նիկոլ Փաշինյանի օրոք կոռուպցիոն դեպքերը բացահայտելու պատճառը, որոնց մեջ գումար կա, ինչպես նախորդ անգամ նշեցի, շատերս համարում ենք, որ պատճառն այն է, որ կամ այնքան է ուռած, որ ուղղակի անհնար է չբացահայտելը, կամ էլ չեն մուծվել, օրինակ՝ ամենավերևներում, հասկացաք երևի, թե ովքեր են էդ ամենավերևները։

Հիմա ես նայում եմ ՔՊ-ին մուծված ընկերությունների ցանկը, այնտեղ չկա «Սիներջի»-ի անունը։ Իսկ միգուցե այդ կոռուպցիոն բացահայտումը եղավ հենց չմուծվելո՞ւ պատճառով։ Էդ մրցույթից ովքե՞ր էին օգտվելու՝ ընկերությունը, երևի Ալեն Սիմոնյանի եղբոր ընտանիքը․ օգուտը արել են, չեն մուծվել, դե գնացեք բանտ։ Վաստակ ունեցող մարդը, բազմամիլիոնանոց հիմնարկի ղեկավարը, որի մասին գիրք էլ են գրել, որպես հանցագործ նստած է, անունն էլ չկա ՔՊ-ին դրամ հանգանակածների ցանկում, ես ի՞նչ մտածեմ։

Այսպիսի խարդախության մեջ թաղված լինելու մեջ կասկածվող կուսակցությունը պետություն է ղեկավարում, պետական բյուջեն է տնօրինում միանձնյա, մենք ի՞նչ մտածենք։ Հայաստանում հանքերի մի քանիսը իրենց մասնաբաժնից նվիրեցին կառավարությանը։ Էլի մամուլը պարզում է, որ Լիդիան ընկերության նվիրատվությունը եղել է առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական արժեքը։ Լավ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն էլ էդքան բաժնետոմս ու գումար նվիրեց, ո՞ւր է, ո՞ւր է գնացել, ՔՊ-ի մյուս դրամահավաքների՞ն։

Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում իր կուսակցության կոռուպցիայից, պատասխանում է՝ դե դրա համար էլ ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որ մի պաշտոնյան միանձնյա և ամեն ինչում չէ, որ կկարողանա թափանցիկություն ապահովել։ Ես արդար եմ, մնացածը սաղ կոռուպցիոներ, մենակ ես եմ պայքարում կոռուպցիայի դեմ, բայց իմ ղեկավարած կուսակցություը կարող ա և կոռուպցիա է անում․ սա էր ասում Նիկոլը, կանգնած իր կուսակիների առաջ։

Հայաստանը որ ունենար անկախ գլխավոր դատախազություն, անկախ ոստիկանություն, անկախ քննչական կոմիտե, անկախ հակակոռուպցիոն կոմիտե, անկախ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Փաշինյանի երեկվա ելույթից հետո սենց լուռ կլինե՞ր։ Ավելին՝ հունվարի 30-ին բացահայտումը եղել է, էսօր փետրվարի 8-ն է, մի ծպտուն լսել ե՞ք։ Հլը թող մի ընդդիմադիր կուսակցության 2000 դրամ փոխանցեին ինչ-որ մեկի կողմից ու նա տեղյակ չլիներ, պատկերացնու՞մ եք։ Մի ընդդիմադիր մի երկու հոգու հետը միտինգի էր բերել, ընկաք հետևից բռնեցիք, թե՝ նյութապես շահագրգռել ա․ բա էս ի՞նչ եք անում։ Ո՞ւր ա դատախազությունը․ թե՞ Նիկոլն ասել ա մեկ հոգի է պայքարում կոռուպցիայի դեմ, սպասում եք, որ էդ մի հոգին ցուցումը տա։ Դուք էլ ե՞ք կոռուպցիայի մեջ իշխանության հետ, դրա համար էլ սպասում եք ցուցումների։

Էս մարդիկ երկիր են ղեկավարում, մեր փողերը, հարկատուի փողերը սրանց տրամադրության տակ են։ Բա ի՞նչ իմանանք էդ փողերը ուր են գնում, ՔՊ-ի ճոխ գրասենյակները Երևանի թանկարժեք փողոցներում ո՞ւմ հաշվին են։ Համահայկական հիմնադրամը փող էր հանգանակել, 100 մլն դրամ մտցրին բյուջե, վստահ ե՞ք, որ էդ փողը չի գնացել 2021 թվականին ՔՊ-ի քարոզարշավին․ եթե սրանք մարդ են գտնում, որի անունից իրենց փող փոխանցեն, բացառվում է՞, որ Համահայկական հիմնադրամի փողերն էլ կփոխանցեն ու կհամարեն համազգային նիրատվություն ՔՊ-ին։ Ոնցոր ինչքան շատ մարդ է հիասթափվում, էնքան շատ մարդու անունից են իրենք իրենց պարգևատրում։ Քաղաքացու հաշիվը վերցրել եք, վրան ձեր փողը գցել ու ձեզ փող փոխանցել իրենից թաքուն։ Չեմ հասկանում, չէ՞ր կարելի ավելի համեստ քարոզարշավ անել․ դե հիմա չեն տալիս ձեզ փող, չեն տալիս, դուք էլ եղածով անեիք։ Բայց ո՛չ, Ավինյանը ուզեցել է ցույց տալ, որ հանուն իր քաղաքապետ դառնալու, մարդիկ հերթ են կանգնել ու քրտինքով աշխատած 2,5 միլիոնները ուզում են նվիրաբերել հանուն իրեն։

Իհարկե՝ ՔՊ-ն ստիպված է դիմել նման քայլի․ հլը պատկերացրեք, մի հատ ՔՊ-ն անի դրամահավաք ու ոչ մի գործարարի չպարտադրեն, ոչ մի օլիգարխի չպարտադրեն, իշխանականի չպարտադրեն, այլ ասեն ժողովուրդ, եկեք ձեր սրտի ուզածի չափով նվիրատվություն արեք ձեր սիրելի ՔՊ-ին, տեսնենք քա՞նի հոգի փող կտա։

Կարճ ասած՝ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են խոսել նախկինում կոռուպցիայից, ընդ որում՝ առանց փաստի, էսօր էլ էր այդպես։ Հարգելի տղաներ և աղջիկներ, հենց հիմա թաղված եք ՀՀ կուսակցական, քաղաքական պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն կասկածելի գործի մեջ՝ փողը կար, մարդիկ եք գտել, որ մուտք անեն։ Որտեղի՞ց էդ փողը։

Հա, ի դեպ, մեկը կար, ասում էր երկու ձեռքերը կկտրի, բայց կոռուպցիա չի անի․ ուշադիր եղեք չկտրի, իր ասած վախտերն ա ոնց որ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan