Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իր քաղաքացուն
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է իր քաղաքացուն կամայականորեն պահելու մեջ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Reuters-ին հայտնել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ լրտեսության կասկածանքով:
«Ինչպես արդեն առիթ ենք ունեցել մատնանշելու Ադրբեջանի իշխանություններին, մենք այս ձերբակալությունը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: