Ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը․ Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ. ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
«Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։
Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար – հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,- ասված է հայտարարության մեջ։