Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակի դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի , այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ:

Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:
Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

-քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը

-անկախ մամուլի միջոցների ձևավորումը

-ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը

-ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին

-փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևովորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ , ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է

-դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների/ՖԱԽ/ ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում

-ազգային դրամի ցածր կուրսի պահապանում , որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխհարային փորձը

-էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով:

Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները:
Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ /Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն/

Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով:

Օրինակ հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները- Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն:

Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա ցավոք մենք էապես տարբերվեցինք թե Բալթյան, և թե Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.

1. Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում

2. Ավտորիտար ավանդույթեր ունեցող հարևանների շրջապատը /Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել/

3. Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը

4. Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը

5. Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը

Նշանակում է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ոչ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար , որի արդյունքում տեսանելի կդառնան

-և երկրի տնտեսական զարգացման հեռանկարը

-և դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը

-և ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները

-և երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները

- և երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը

- և վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական Աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղը ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:

Երվանդ Բոզոյան. շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan