Քարինտակի մոտ մի քանի ադրբեջանական թուրք ողջ-ողջ այրվել է վթարված մեքենայի մեջ
Հինգ ադրբեջանցի թուրք է այրվել Արցախում: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով հաղորդում է News.am-ը, վթարը տեղի է ունեցել Շուշիի մոտ, Քարինտակ գյուղում։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով Nissan Navarra մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել, ինչից հետո այրվել է։ Հինգ ուղեւորները ողջ-ողջ այրվել են, վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մեքենայում գտնվողները ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ էին։