Էրդողանը չի կարողացել համոզել Պուտինին.զգայուն հարցեր են քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները. Տեսանյութ
Էրդողանի վերընտրվելուց հետո Պուտինի հետ առաջին տետատետ հանդիպումը 3 ժամ է տևել: Համատեղ մամուլի ասուլիսում երկու երկրների ղեկավարների խոսքից հասկանում ենք, որ հիմնականում ուկրաինական ճգնաժամն է քննարկվել: Էրդողանին այդպես էլ չի հաջողվել համոզել ռուս գործընկերոջը վերադառնալ հացահատկի գործարքին:
Լրագրողների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը խաբել է Մոսկվային, իրենք կվերադառնան հացահատկի գործարքին, երբ կատարվեն ռուսական բոլոր պահանջները: Էրդողանն էլ իր հերթին առաջարկել է աղքատ երկրներին ալյուրի տեսքով ռուսական հացահատիկ մատակարարել: