Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստան-Իրան առանցքը

«Հայկական ալիք»–ը հրապարակել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հոդվածը հայ–իրանական հարաբերությունների կարևոր բաղադրիչների մասին։

«Այս սյունակի գաղափարը ծագեց 2023 թ. հուլիս ամսին Իրան հերթական այցից հետո, որը կազմակերպել էր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։ Այցը նախատեսված էր «Հայկական համալսարանի» շուրջ 60 շրջանավարտների համար և նպատակ ուներ վերջիններիս հնարավորություն տալ՝ ծանոթանալու Իրանին։ Երբ Սյունիքում հատեցինք հայ-իրանական սահմանը, իսկ դրան հաջորդող 10 օրերի ընթացքում հետևեց ուսանողների հարցերի տեղատարափ ծանոթ ու միաժամանակ անծանոթ Իրանի մասին, նորից ինքս ինձ համար արձանագրեցի, որ կարիք կա, որ այն, ինչ ներկայացնում ենք մեր ուսանողներին, ներկայացնենք ավելի լայն հանրությանը՝ բացատրելով Հայաստան-Իրան առանցքի կարևորությունը։

Այս մղումով, ինչպես նաև այն պարզ գիտակցմամբ, որ պարտավոր ենք լավ ճանաչել Իրանը՝ որպես Հայաստանի բնական շահակից պետություն, անհրաժեշտ համարեցի գրել այս սյունակը։

Կարելի է անդրադառնալ Իրանի վերաբերյալ տասնյակ թեմաների, սակայն հաշվի առնելով առկա քաղաքական ու աշխարհաքաղաքական իրադրությունը և տարածաշրջանային սպառնալիքները, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ հայ-իրանական հարաբերությունները ՀՀ դե-ֆակտո իշխանության կողմից չեն դասվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքին (այս հանգամանքի պատճառները հայտնի են), այստեղ ուզում եմ գրել հայ-իրանական հանրային դիվանագիտության մասին։ Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այս թեման ուղղակիորեն պատասխանում է նաև հետևյալ հարցին․ ի՞նչ կարող ենք անել մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, հայ-իրանական փոխշահավետ գործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

Այս հարցին առավել ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ է անել հետևյալ երկու ներածական դիտարկումները։

Առաջին․ երկու պետությունների միջև ամուր համագործակցության համար անհրաժեշտ է ոչ միայն պետական ինստիտուտների ներգրավում, այլև դրանց կողքին, իսկ երբեմն՝ դրանցից առաջ հանրային, քաղաքացիական դերակատարների գործակցություն։ Սա կարող է ծառայել թե՛ որպես հիմք քաղաքական հարաբերությունների համար, թե՛ որպես անհրաժեշտ լրացնող գործոն՝ այդ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար։

Երկրորդ․ զանգվածային քաղաքականության (mass politics) և դրա արգասիք պոպուլիզմի՝ մեր տարածաշրջանում ակտիվացման համատեքստում առավել կարևորվում է հանրային դիվանագիտության (public diplomacy) գործիքի կիրառումը։ Հանրային դիվանագիտությունը ենթադրում է հետևողական աշխատանք այլ պետության լսարանի հետ՝ սեփական օրակարգը ներկայացնելու և այդ օրակարգի շուրջ համագործակցություն ձևավորելու համար։ Մեր օրերում գերարդիական է դարձել աշխատանքը թե՛ սեփական, թե՛ արտասահմանյան հանրության հետ՝ իրական հայկական օրակարգի շուրջ անհրաժեշտ ջանքեր համախմբելու համար։

Իրանը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևորություն, որովհետև հարևան սահմանակից պետություն է, ունի համընկնող շահեր տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքականության հարցերի մի զգալի մասում, ունի նույնական սպառնալիքներ թուրք-ադրբեջանական տանդեմից, ներկայումս ցուցաբերում է ընդգծված նախաձեռնող դիրքորոշում Հայաստանի հետ համագործակցության հարցերում։ Միայն այսքանը թվարկելը բավական է արձանագրելու համար, որ Իրան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն։ Հետևաբար՝ վերոնշյալ դիտարկումները վերածվում են ռազմավարական առաջնահերթությունների։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի զբաղվելու այդ առաջնահերթություններով (եթե չասենք, որ խանգարելու է), ուրեմն ազգային քաղաքացիական հասարակությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ հանձնառությունը, հատկապես, որ որոշ հարցերում առաջնային դերը պատկանում է հենց հասարակական գործիչներին (նույնիսկ եթե լիներ էլ պետական հետաքրքրվածություն)։

Այս նախնական դիտարկումներից հետո կանցնեմ շարադրելու հայ-իրանական հանրային դիվանագիտության վերաբերյալ իմ որոշ նախնական դիտարկումներ։ Սրանք կարելի է համարել Հայաստանի ու Իրանի հասարակությունների և ոչ պետական դերակատարների մակարդակում երկկողմ առավել ինտենսիվ փոխգործակցության վերաբերյալ քննարկումների համար նախնական օրակարգ։ Այս դիտարկումներն արված են՝ հիմնվելով «Հայկական նախագիծ» ՀԿ թիմի՝ վերջին ամիսներին իրանական կողմի հետ համագործակցության փորձի վրա։ Դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ քաղաքական-տեսական և գործնական։

Քաղաքական-տեսական դիտարկումներ

  • Իրան-Հայաստան համագործակցությունը և դրա հնարավորությունները շատ ավելի լայն են, քան նույնիսկ այսօր առկա օրակարգային հարցերը։ Պատկերավոր ասած՝ Սյունիքի սահմանների պահպանությունն իրապես կարևոր է, սակայն իր կարևորությամբ չպետք է ստվերի մնացած՝ ոչ պակաս կարևոր ոլորտներն ու թեմաները, որոնք կան կամ կարող են լինել Հայաստան-Իրան առանցքում։ Ավելին՝ 2020 թ.-ից հետո Հայաստանի տարածքը լիարժեք կերպով վերածվել է աշխարհաքաղաքական ուժերի ու դաշինքների պայքարի իրական թատերաբեմի։ Այսօր այդ պայքարի կիզակետում Սյունիքն է, իսկ պայքարի գլխավոր դրվագը՝ Սյունիքով թուրանական միջանցքի գործարկման հարցը, որին դեմ է Իրանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներգրավված կողմերի նպատակներն ու ռեսուրսները, պետք է արձանագրել, որ Սյունիքի տարածքով թուրանական միջանցքի բացման հարցն առանձին վերցված դրվագ չէ, այլ ավելի մեծ համաշարի մաս է։ Այդ համաշարը կարելի է բնորոշել որպես բախում բոլոր ճակատներում, ասել է թե՝ տոտալ (ամբողջական) պատերազմ։ Տնտեսականից մինչև ժողովրդագրական քաղաքականության, տեղեկատվականից մինչև ռազմական ոլորտներ ընթանում է բախում՝ ազդեցության գոտիների ձևավորման ու ընդլայնման համար։ Ուստի՝ կարելի է անել հետևյալ երկու եզրակացությունը։ Առաջին՝ Սյունիքով թուրանական միջանցքը Հայաստանին ու Իրանին սպառնացող միակ հարցը չէ, և այլ ճակատներում համատեղ աշխատանքի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն միջանցքի հարցում տապալման, այլ առհասարակ հայ-իրանական առանցքի զրոյացմանը։ Երկրորդ՝ այլ ճակատներում աշխատանքը կարող է նպաստել, որ միջանցքի սպառնալիքը նվազի կամ չեղարկվի։ Այսպես՝ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը կարելի է դիտարկել որպես այդպիսի առաջին անհրաժեշտ քայլ։ Անհրաժեշտ քայլ, բայց ոչ բավարար՝ հաշվի առնելով առկա սպառնալիքների ծավալը։ Օրինակ՝ Սյունիքում հայ-իրանական տնտեսական առարկայական գործակցությունը կմեծացնի միջանցքի դեմ պայքարի արդյունավետությունը:
  • Հայ-իրանական սահմանի և այդ սահմանի շարունակական պաշտպանությունը թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի անվտանգային համակարգի առաջնահերթություններից մեկը պետք է լինի։ Այս անվտանգ սահմանը սպասարկում է ոչ միայն Երևան-Սյունիք-Արցախ առանցքի ապահովությունը, այլև Զանջան-Ղազվին-Թեհրան առանցքինը։ Ուստի՝ միայն երկուստեք ջանքերը կարող են լիարժեք գործարկել անվտանգային այդ համակարգը և վերջինս աստիճանաբար դարձնել է՛լ ավելի արդյունավետ։ Սա կարևոր գիտակցում է, որ պետք է լինի առանցքային երկու երկրներում։
  • 2018-2020 թթ. ի վեր՝ Հարավային Կովկասում և մասնավորապես՝ Հայաստանում, ստեղծված իրականությունը շատերի համար եղել է անակնկալ։ Այն մեծապես անակնկալ էր նաև իրանական կողմի համար։ Հետևաբար՝ իրավիճակի վերլուծության անհրաժեշտություն կա ոչ միայն հայկական դաշտում, այլև Թեհրանում։ Այդ վերլուծությունն անհրաժեշտ է՝ արձանագրելու համար ոչ միայն հայկական պետականության բացթողումները, այլև տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության սպառնալիքների դեմ հայ-իրանական համատեղ ջանքերի անարդյունավետության հարցը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ տեղի է ունեցել և ինչ իրավիճակ որ ստեղծվել է Հայաստանում, արդյունք է ոչ միայն հայկական պետականության դեմ եղած մարտահրավերների, այլ տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Ռուսաստան առանցքների դեմ հետևողական աշխատանքի։ Ուստի՝ հետագայում այդ սպառնալիքները չեզոքացնելու և բացառելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր նշված առանցքներով։

Այս ելակետային դրույթները թույլ կտան առավել արդյունավետ կազմակերպել հանրային դիվանագիտության նախաձեռնություններն ու ծրագրերը։ Այդ մասով կարելի է անել նաև հետևյալ գործնական դիտարկումները։

  • Պոպուլիզմի գերակայության ու հանրային խոսույթների (դիսկուրս) համար կատաղի պայքարի ժամանակաշրջանում եթե որևէ թեմա չունի հանրային հնչեղություն, ապա այն ոչ միայն հաճախ տեղ չի զբաղեցնում քաղաքական օրակարգում, այլև կարող է ընդհանրապես գոյություն չունենալ տվյալ հանրության համար։ Հայաստան-Իրան հարաբերությունները և մասնավորապես՝ Իրանի գործոնը Հայաստանի համար գերկարևոր է, սակայն նայելով հայաստանյան հանրային տրամադրություններին ու հանրային առկա խոսույթներին՝ կարելի է կազմել տպավորություն, որ Իրանի հետ կապված ամեն բան ունի երկրորդային նշանակություն։ Սա ոչ միայն քարոզչության, այլև նախորդ ժամանակահատվածներում պետական համակարգի թերացման արդյունք է։ Որպես արևելագետ՝ կարող եմ փաստել, որ Հայաստանում հանրության մեծամասնությունը Իրանի մասին գրեթե ոչինչ չգիտի, իսկ իմացածն էլ լի է կաղապարներով ու կարծրատիպերով։ Ուստի՝ հանրային դիվանագիտության առաջնային քայլ կարելի է համարել Իրանի հետ հայ հասարակությանը ծանոթացնելը։ Սա ամենօրյա քրտնաջան աշխատանք է, առանց որի մնացյալ քայլերը դառնում են պակաս արդյունավետ։                                                                                                                                    Միայն այսպես է հնարավոր Իրանի ռազմական, տնտեսական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ ձևավորել հետաքրքրություն, ապա՝ ցանկություն աշխատելու Իրանի հետ, իսկ դրա հիման վրա էլ հյուսել այն կապը, որը թույլ կտա ձևավորել քաղաքական օրակարգ։
  • Ասվածն իրավացի է նաև հակառակ տեսանկյունից։ Իրանում Հայաստանի ու հայկական ազգային նպատակների վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարոտ են պատասխանների։ Եթե հայկական ազգային ուժերը այդ պատասխանները չտան ժամանակին, ապա դրանք լավագույն դեպքում կմնան անպատասխան, իսկ որ ավելի հավանական է, կստանան մեր թշնամիների հրամցրած պատասխանները։ Օրինակ՝ Արցախի վերաբերյալ հայության իրական նպատակներն ու ցանկությունները լիարժեք տարբերվում են նրանից, ինչ փորձում են ներկայացնել ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ու Արցախի հանձման օրակարգին սատարող տարբեր օտարերկյա ուժերը։ Ուստի՝ կարևոր է, որ ազգային քաղաքացիական հասարակությունը մշտապես տա իրական պատասխաններ և ներկայացնի իրական օրակարգը։
  • Հայ-իրանական հարաբերություններում կարևոր գործոն են հանդիսանում Իրանում ապրող մեր հայրենակիցները, որոնք շատ հաճախ մենակ և առանց ավելորդ ինքնագովազդի անում են անհրաժեշտ աշխատանքը։ Այդ գործում հայկական ազգային դաշտի օժանդակությունը կարող է կրկնապատկել իրանահայերի ջանքերը և ունենալ առավել մեծ դրական արդյունք։

Անհրաժեշտ է հասկանալ, որ հանրային դիվանագիտությունը բոլոր ցավերի դարման չէ, սակայն այս փուլում այն խիստ անհրաժեշտ է Հայաստան-Իրան կապերն ամրապնդելու և ապագա զարգացման համար հիմքեր նախապատրաստելու համար։ Սա այն է, ինչ մենք՝ ազգային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարող ենք անել, և դա կարող է մեծ օգտակարություն ունենալ ազգային խնդիրների լուծման առումով։ Ավելին՝ հայ-իրանական հանրային դիվանագիտության հաջող փորձը կիրառելի է նաև այլ պետությունների հետ հարաբերություններում։

Միաժամանակ պետք է նշել, որ հանրային դիվանագիտությունը պակաս աշխատատար և բարդ գործընթաց չէ, քան մեզ ծանոթ պետական դիվանագիտությունը, և իրապես ինչ-որ մեկը դրանով պետք է զբաղվի։ Ո՞վ, եթե ոչ մենք…

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,

թյուրքագետ Վարուժան Գեղամյան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan