Հայաստանը՝ սեղանի վրա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ
Դիտել նաև
Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան
Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր
Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ)
Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)
2018-ին Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին խոսող և 2021-ին Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքար խոստացող Նիկոլ Փաշինյանն այժմ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Նա պատրաստ է հանձնել նաև Հայաստանի տարածքները (մի մասն արդեն հանձնած է):
Ինչ վերաբերում է բանակցային սեղանին, ապա դրա շուրջ ոչ միայն Արցախը, այլ նույնիսկ Հայաստանը չկա: Հայաստանը սեղանի վրա է:
Փաշինյանն Ալիևի հետ հանձնելու թեմաներն է քննարկում ու մեր երկրի ներսում ձգտում փաթեթավորել այդ հանձնումները «խաղաղության» կեղծ լոզունգի տակ:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով աշխարհաքաղաքական մրցակցող հարթակներում (ռուսական ու արևմտյան հարթակներ) քննարկելով՝ ՀՀ օրվա իշխանությունը միայն պարտություններ է գրանցում մեզ համար և լայն հնարավորություններ ստեղծում Ադրբեջանի համար:
Մոսկվայի ու Վաշինգտոնի մրցակցության արանքում Ալիևն առևտրի լայն հնարավորություններ է ստացել երկու կողմի հետ, քանզի Փաշինյանը, «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի շրջանակներում, իր գրպանում է:
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չի կարող լինել: Մենք միայն վնասներ ենք ստանալու, քանզի օրակարգը բացառապես ադրբեջանական է:
ՀՀ անունից բանակցողի փոփոխությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը միակ օրակարգն է, որը կարող է լեգիտիմ համարվել, քանզի ոչ լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանը և նրա վարած քաղաքականությունը:
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից