Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան
Դիտել նաև
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը շարունակելու Անկարայի մտադրությունների մասին։ Այս մասին նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ ձեռնարկվել են վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր՝ նշելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի։