Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Ինչու՞ է Փաշինյանը փորձում «վերակենդանացնել» այս «քաղաքական դիակը»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստերին, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, մասնակցում է նաեւ «մարդ-կուսակցության» ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Ավելին, փորձելով քծնել Նիկոլ Փաշինյանին, նա հռետորական հարցադրում արեց՝ բառացիորեն ասելով հետևյալը. «Պարո՛ն վարչապետ, ասում եք՝ 2018-ին, դեռ կաբինետ չմտած, հայտարարում էին՝ հողերը տալիս ա. Ձեր մտքով հեչ անցել ա՞, որ՝ կարող ա իրանք օգտվեցին էդ պահից, հեշտ զիջեցին, արյուն չթափեցին, որովհետև գիտեին՝ ինչ ա գալու իրանց գլխին»։

Այնպես Դավիթ Սաանասարյանը փորձում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ձախողումների պատասխանատվությունը բարդել նախորդ իշխանությունների վրա, իսկ Նիկոլը «ընդունելով այս պասը» բառացիորեն ասում է հետևյալը. «Հա, մտքովս անցել ա մի երկու անգամ տենց բան»: 

Թե ինչու՞ է Փաշինյանը խաբում բոլորին, հասկանալի է, հասարակությունը հիանալի հասկանում է, որ անկախ նրանից թե ինչ են ասում իշխանությունները, Փաշինյանն ու իր թիմն անձամբ են պատասխանատու բոլոր այն անախորժությունների, աղետների համար, որ բաժին են հասել Հայաստանին ու Արցախին իրենց կառավարման 5 տարիների ընթացքում։ Բայց թե ինչու՞ է Դավիթ Սանասարյանը, որպես դուրսպրծուկ, հերթական անգամ փորձում քծնել Նիկոլ Փաշինյանին, այլ թեմա է։

Հայտնի արտահայտություն կա՝ «թագավորին իր շրջապատն է սարքում», կամ այլ կերպ ասած՝ «ասա, ով է  ընկերդ,  կասեմ՝ ով ես դու»։ Բայց հիմա փորձենք հասկանալ, թե ով է այս տխրահռչակ Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանը մինչև 2018 թվականը համարվում էր «փողոցային քաղաքական թափառաշրջիկ»։ 2010 թվականին դարձել էր «Ժառանգություն» կուսակցության ակտիվ անդամ, և լինելով այս կուսակցության անդամ՝ ակտիվորեն համագործակցել է այն ժամանակվա իշխանությունների ազդեցիկ շրջանակների հետ։ Մասնավորապես, նա դարձել է մի կայքի խմբագիր, որը վերահսկվում էր նախկին իշխանության ազդեցիկ դեմքերի կողմից։ Իսկ եթե 2018-ը չլիներ, ապա ոչ ոք չէր հիշի Սանասարյանի մասին իր իսկ գորշության պատճառով։

Սանասարյանի իրական դեմքը բացահայտվեց 2018 թվականից հետո, երբ «փողոցով ակտիվ զբոսանքների» արդյունքում նա պարգևատրվեց Փաշինյանից և մայիսի 21-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Պետական ​​վերահսկողական ծառայության պետի պաշտոնում։

Հասկանալով, որ «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցությունը կարող է խոչընդոտ դառնալ իր հետագա «կարիերայի աճին», Սանասարյանը լքեց այս կուսակցությունը և անդամագրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սակայն ընդամենը մեկ տարի աշխատելուց հետո՝ 2019 թվականի ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Քրեական գործ հարուցելու  ճշմարտացիությունն այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակայնորեն ճանաչել քրեական հետապնդման օրինականությունը, բայց ինքը՝ Սանասարյանը, չպատժվեց, քրեական գործով դեռ որոշում չկա, ու այն չկա քանի որ Սանասարյանը 2018թ. հայտնի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, ու ինչպես գիտեք, Փաշինյանն անցած 5 տարիների ընթացքում առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝ իր թիմի անդամներն ամեն ինչ կարող են անել, իսկ հակառակորդները՝ ոչինչ, իսկ չեզոք ժողովուրդը պետք է շարժվի միայն օրենքով։

Քանի որ Դավիթ Սանասարյանը համարվում էր Փաշինյանի թիմի անդամ, նա, բնականաբար, չէր կարող դատապարտվել, բայց հասկանալով, որ նա արդեն «մարած խաղաքարտ» է, Սանասարյանը գաղտնի լքեց ՔՊ-ն, բայց որպեսզի «վերջնականապես չանհետանա ռադարներից» 2021 թվականի ապրիլին հիմնադրել է, այսպես կոչված «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցության անունը ծաղր է թե՛ ժողովրդի, թե՛ պետության հանդեպ, քանի որ Սանասարյանն ու նրա շրջապատը գործնականում չեն տարբերվում նախորդ իշխանության հանցավոր շրջանակներից։ Սակայն նախորդ իշխանությունները պարզապես չունեին այդքան բացահայտ ցինիզմով զբաղվելու ֆանտազիա, մինչդեռ Սանասարյանի լկտիությունը սահմաններ չունի։

Սակայն կարծիք կա, ըստ որի, Սանասարյանն այսօր ստիպված է ակտիվանալ, քանի որ նրա դեմ հարուցված քրեական գործը Սանասարյանին դարձրել է Փաշինյանի «հավերժ պատանդը»։

Վերջերս լուրեր են տարածվել, որ Սանասարյանի կուսակցությունից Երեւանի քաղաքապետի ընտրություններին կարող է մասնակցել ոչ պակաս նախկին «քայլիստ» Հայկ Մարությանը։ Իսկ եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է ասել, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր «Նիկոլի գրպանում» են, կարող են հայտնվել և հավաքվել մեկ տեղում, ինչը առաջին հերթին ցույց կտա իշխանությունների ողորմելի վիճակը, որոնք ստիպված են «վերակենդանացնել քաղաքական դիակների», որպեսզի կարողանան կյանքի կոչել իրենց մահաբեր ծրագրերն Արցախի և Հայաստանի հանդեպ:

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan