Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
19
Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ)

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային. լավ կլինի նաեւ ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջում. Տեսանյութ

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որն արվել էր ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության:

«Ադրբեջանի արտգործնախարարը քիչ առաջ հայտարարել է, որ արցախահայությանը ոչ մի հավելյալ անվտանգության երաշխիք անհրաժեշտ չէ, մինչդեռ Փաշինյանը խոսում է միջագային տեսանելի մեխանիզմի մասին, որը կապահովվի արցախահայության անվտանգությունը:

Ադրբեջանը մերժում է այդ անվտանգային մեխանիզմը եւ կարծում է, որ Արցախի հայերը պետք է ապրեն Ադրբեջանի կազմում եւ դրա միակ երաշխիքը պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրությունը: Բացի այդ, օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Զանգեզուրի «միջանցքի» հարցի միակ խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանն է:

Ինչո՞ւ Երեւանը չի մեկնաբանում այս հայտարարությունները, բայց պատասխանում է ռուսական կողմի հայտարարությունը, որն առաջին հերթին բխում է 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված անվտանգային ճարտարապետության տրամաբանությունից:

Ի դեպ, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, գնալո՞ւ են այս օրակարգի շուրջ բանակցեն, որ ոչ մի միջազգային մեխանիզմ չի լինի արցախահայության անվտանգության համար, այլ Ադրբեջանի Սահմանադրության ներքո արցախահայերը պե՞տք է ապրեն: Լավ կլիներ, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն անդրադառնար նաեւ սրան»,- ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Պաշտոնական Երեւանի՝ Բաքվին եւ Անկարային չարձագանքելը, քաղաքագետն այսպես է մեկնաբանում.

«Երեւանը վաղուց աշխարհաքաղաքական ընտրություն է արել եւ քարոզչական մակարդակով այդ ընտրությունը ներկայացվում է որպես շրջադարձ դեպի Արեւմուտք, բայց իրականում այդ շրջադարձը կատարվել է տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք՝ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան հետ, իսկ եթե դու գնում ես այդ ճանապարհով, տրամաբանական է, որ դու իրենց չես քննադատելու»:

Բենիամին Մաթեւոսյանն, այդուհանդերձ, կարծում է, որ Ռուսաստանը պետք է պարզաբանի, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա:

«Լավ կլինի ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջի վրա, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք տեղի ունեցած միջադեպի մասին»,- ասաց Մաթեւոսյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը: Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները դեպի Արցախ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված էր հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքելով ռուս պաշտոնակցի այս հայտարարությանը՝ անհամաձայնություն է հայտնել, ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

Պաշտոնական Երեւանին նաեւ պարզ չէ, «թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից եւ պատասխանատվության գոտուց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan