Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
15
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնույթամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնույթամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ)

Հայաստանը՝ աշխարհաքաղաքական աճուրդում. Տեսանյութ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն ընտրեցին պատասխանատվությունը քաղաքական այլ դերակատարների վրա դնելու ճանապարհը։ 2020-ի արյունոտ աշնան իրադարձությունների համար պատասխանատու էին նշանակվել նախկին իշխանությունները՝ Արցախի ժողովուրդը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ հասան նրան, որ կատարվածի մեջ մեղադրեցին Տիգրան Մեծին, որը դարեր առաջ չկարողացավ պահել իր ստեղծած կայսրությունը:

Այս ամենը խոսում էր այն մասին, որ նոր աղետի դեպքում ՀՀ իշխանությունները ոչ միայն քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնելու, այլև փորձելու են «ողբերգության նոր մեղավորներ նշանակել»։ Հաշվի առնելով, և՛ մինչև 2018 թվականը Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ուղին (ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություններով, և՛ 2000-ականների սկզբի հոդվածներով, որոնցում նա գրում էր թե «և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան կարող են օգտագործել Հայաստանի տարածքը տնտեսական նպատակներով»), և՛ հաշվի առնելով 2018 թվականից հետո ներքաղաքական գործընթացների առանձնահատկությունները, տեղեկատվական և կադրային քաղաքականությունը՝ առավել քան ակնհայտ էր, որ «նոր աղետի» պատասխանատու է նշանակվելու պաշտոնական Մոսկվան։

Ավելին, այս թեզը տրամաբանորեն տեղավորվում է 2018 թվականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից հնչեցրած թեզերի մեջ, ով Հայաստանին կոչ էր անում «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ին ժողովրդին ուղղված կոչը, որում Ռուսաստանին մեղադրում էին ոչ միայն Արցախի կորստի, այլև Հայաստանին «ինքնիշխանությունից զրկելու» փորձի մեջ, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ՝ «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» (դաշնակցին պետք է ներկայացնել՝ որպես թշնամի, իսկ թշնամուն՝ որպես դաշնակից) և վերանայել երկրի արտաքին քաղաքականության ուղենիշները։ Իր ուղերձում Փաշինյանը նաև կոչ է արել քաղաքացիներին՝ պայքարել «Հայաստանի ինքնիշխանության համար»։

Եթե հետ նայեք, 2018 թվականից ի վեր, կարող եք արձանագրել բազմաթիվ դեպքեր, երբ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն հակասում էին միմյանց, ուստի, եթե 2019 թվականի օգոստոսին Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, վերջակետ», ապա 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո, փաստացի հայտարարում է, որ «Արցախը»՝ Ադրբեջանն է, և բացականչության նշան»՝ միաժամանակ 2020 թվականին Արցախին չտրամադրելով պաշտպանվելու համար անհրաժեշտ օգնությունը։

Եթե 2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանը և ամբողջ իշխանությունը հայտարարում էին, որ «Հայաստանի իշխանության համար «կարմիր գիծը» հենց Հայաստանի տարածքն է, ապա Սև լճի իրադարձությունները և Փաշինյանի հետագա մեկնաբանությունները, որ «լճի 30 տոկոսի համար ոչ ոք պատերազմ չի սկսում» ապացուցեց հակառակը։ Այս առումով պետք է ասել, որ հիմնավոր մտավախություններ ու անհանգստություն չեն կարող չառաջացնել ներկայիս հայտարարությունների ֆոնին, թե իշխանությունների համար «կարմիր գիծը Սյունիքն է», կամ որ «մինչև վերջ պայքարելու են Հայաստանի ինքնիշխանության համար»։

Այս հայտարարությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել այն համատեքստում, որ Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը վերջին տարիներին հստակ ցույց է տալիս, որ Փաշինյանը համաձայնել է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը աշխարհաքաղաքական աճուրդների հանել։ Կան նաև «գնորդներ»՝ Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։

Այս երեք դերակատարներին միավորում է Արցախում, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ռուսական գործոնը զրոյացնելու ցանկությունը։ Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, Արևմուտքը ոչինչ չունի Հայաստանի դեմ, բայց, Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի համատեքստում, կարող է աչք փակել հայերի թուրք-ադրբեջանական ճիրաններում ընկնելու հեռանկարի վրա։

Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությունն այս ամենում անձնական է. Հայաստանը աշխարհաքաղաքական աճուրդի հանելու դիմաց Փաշինյանը կարող է հույս ունենալ «հայ Սվետլանա Տիխանովսկայայի» կարգավիճակի վրա, որը, «աշխարհաքաղաքական աճուրդով Բելառուսը վաճառելու» փորձից հետո, այսօր հանգիստ ապրում է Լիտվայում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, ինչպես Պրահայի 2022-ի հանդիպումից հետո, հիմա է՛լ , կրկին փորձում է արագացնել գործընթացը՝ Ռուսաստանին մեղադրելով Հայաստանին դավաճանելու մեջ։ Մակրոնը դա անում է հայերի ականջին հաճելի բառապաշարով և ձևով՝ խոստանալով նաև «տեղում լինել», երբ Հայաստանի դեմ սկսվի որևէ գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը։
Մակրոնը լավ գիտի, որ ո՛չ ինքը, ո՛չ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ոչինչ չեն անելու Հայաստանի անվտանգության համար, բայց կարող են նպաստել հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների խզմանը։ Մակրոնը և Բայդենը ցանկանում են, որ Պուտինը և Ռուսաստանը տուժեն, որպեսզի մեր տարածաշրջանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ։

Սակայն սրանք Ֆրանսիայի շահերն են, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի շահերը, իսկ որտե՞ղ են Հայաստանի շահերը, որին Նիկոլ Փաշինյանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan