Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին
7
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին

Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը բացասական ազդեցություն է ունենալու մի շարք այլ ընկերությունների վրա, երկաթուղին կմատնվի պարապուրդի

Սոթքի ոսկու հանքի գործարկումը Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ուղղություն է։ Մինչև 44 -օրյա պատերազմը՝ միայն Սոթքի հանքավայրն ապահովում էր Հայաստանի արտահանման 4 տոկոսն ու պետական բյուջե էր վճարում 21 մլրդ. դրամի հարկ։ Այնտեղ աշխատում էր նաև շուրջ 1600- 1800 աշխատակից, ընդ որում՝ այդ տարածաշրջանում այլ աշխատատեղ, գյուղատնտեսականից բացի ուղղակի չկա»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 14-ին երեկոյան Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքները դադարեցվել էին ու բաց հանքի աշխատակիցներին ուղարկվել հարկադիր վճարովի պարապուրդի։ Հանքավայրի տնօրինությունը տեղեկացրել էր, որ նախատեսված ժամկետի ավարտից հետո, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ՝ հստակեցնելու հանքավայրի ճակատագիրը, սակայն մինչ այսօր պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ Փոխարենը, բնակավարից ստացվող լուրերի համաձայն, անվտանգային նկատառումներից ելնելով, Սոթքի բաց հանքավայրը փակվել է և այլևս չի վերագործարկվելու, աշխատելը հանքի տարածքում՝ թշնամու կողմից պարբերաբար հնչող կրակոցների տակ անվտանգ չէ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ափսոսանք է հայտնում՝ կորցնելով Սոթքի հանքավայը, միաժամանակ, վտանգի տակ են հայտնվում դրան կից գործող այլ գործարաններն ու լրացուցիչ ապահովող գործունեություն ծավալող ընկերություններն ու կառույցները. «Այստեղ ուզում եմ նշել, որ Սոթքի գործունեության հիմքի վրա է գործում նաև Արարատի ոսկու կորզման գործարանը։ Այսինքն, եթե Սոթքի գործունեությունը դադարում է, վտանգվում է նաև Արարատի ոսկու գործարանի աշխատանքը։ Չմոռանանք նաև, որ այս գործարանը, նույնպես, հազարավոր աշխատակիցներ ունի, որոնք ևս կանգնում են աշխատատեղերի կորստի խնդրի առջև»։

Բանախոսը նշում է նաև՝ երկաթուղով հանքաքարի արդյունահանումն ու տեղափոխումն ապահովում է երկաթուղային բեռնափոխադրման մոտ 40- 50 տոկոսը.«Ստացվում է, որ եթե այս հանքավայրը չգործի, ապա երկաթուղին պարապուդի կմատնվի։ Այսինքն, Սոթքի հանքավայրի չշահագործման հետևանքով կտուժեն ոչ միայն այս գործարանն ու դրա աշխատակիցները, այլ նաև փոխկապակցված ձեռնարկությունները, գումարած նաև այն ձեռնարկությունները, որոնք սպասարկում են Սոթքի հանքի աշխատանքներին՝ տարբեր ապրանքների կամ սարքերի վերանորոգման կամ մատակարարման հարցերով զբաղվող ընկերությունների տեսքով»։

Ընթացիկ տարվա 3 ամիսների հաշվարկով՝ Սոթքի հանքը վճարել է ընդամենը 700 մլն. դրամի հարկ, անցյալ ամբողջ տարվա ընթացքում՝ մոտ 3 մլրդ. դրամի հարկ, այն պարագայում, երբ մինչ պատերազմը՝2020 թ. հանքավայրը պետական բյուջե է մուտքագրել մոտ 21 մլրդ. դրամ գումար։ Ստացվում է, որ այս տարի հանքավայրն արդեն մոտ 7 անգամ ավելի քիչ գումար է մոտքագրել պետական բյուջե, ասում է տնտեսագետն ու հավելում.«Ըստ էության, հանքավայրը 2020 թ. պատերազմից հետո, անվտանգային նկատառումներից ելնելով, նվազեցրել է իր գործունեության ծավալները, աստիճանաբար հանգեցնելիվ գործունեության իսպառ դադարեցման, որն էլ տեղի ունեցավ ապրլի ամսին։ Եթե հանքավայրի և դրա աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար ռազմական ճնշում է կիրառվում և կրակոցներ են արձանագրվում, ապա հանքավայրի ճակատագրի այսօրինակ հանգուցալուծումը, պատերազմից հետո, կարծում եմ, կանխատեսելի պետք է լիներ»,- ամփոփելով զրույցը, ափսոսանք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan