Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր
8
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան

Պարգևավճարներ, ճոխ ճամփորդություններ. ում հաշվին է աճում պետության պարտքը

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ արևմտյան հայտնի դոնորները, Հայաստանին վարկեր տալով, լուծում են ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական, ռազմավարական, գեոպոլիտիկ խնդիրներ։

Պարտքը գործող իշխանության համար «հեշտ» փող է, որը վերադարձնելու պատասխանատվությունը հիմնականում կրում են հաջորդ իշխանությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի աճի միտումը։

«Այսօր ես եմ իշխանության, ով ինչ պարտք տալիս է, ինչ տոկոսով տալիս է` վերցնեմ։ Վաղը իմ ախոյաններն են գալու փակեն (եթե, իհարկե, գան իշխանության), իրենց գլուխն է ցավելու։ Իսկ որ այդ պարտքի բեռը հիմնականում ծանրանում է հասարակության ուսերին, չի հետաքրքրում օրվա իշխանությանը»,–ասաց Մարգարյանը։

Բացի այդ, մասնագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ պարտքը ոչ միայն մեծացել է, այլև դրա կառուցվածքն է որակապես փոխվել դեպի վատը։ Եթե նախկինում ներքին ու արտաքին պարտքի հարաբերակցությունը կազմում էր 20/80 տոկոս, այսօր ներքին պարտքի մասնաբաժինը պետական պարտքի մեջ կրկնապատկվել է` հասնելով շուրջ 40/60-ի։

«Իսկ սա խայտառակություն է։ Սա նշանակում է, որ պետությունը ներքին շուկայից փողը քաշում է իր խնդիրները լուծելու համար։ Իսկ դրանք հայտնի խնդիրներ են, առաջին հերթին` պարգևավճարներ, ճոխ ճամփորդություններ, ընդունելություններ, ուռճացված պետական ապարատ։ Ես կհասկանայի, եթե այդ փոխառությունների հաշվին պետական պարտքն ավելանար ու գնար, ենթադրենք, ամենաարդիական զենքերի ու տեխնոլոգիաների, սահմանների արդիական ֆորմատներով կահավորման և այս տեսանկյունից խնդիրների լուծման։ Բայց մենք դա չենք տեսնում»,–նկատում է մեր զրուցակիցը։

Բացի այդ, տնտեսագետն արձանագրում է, որ պարտքի խնդիրը միայն պետության խնդիրը չէ։ Հայաստանում գերպարտքավորված է նաև հասարակությունը։ Դրա վառ ապացույցը հիփոթեքային շուկայի ներկա վիճակն է։

Գերպարտքավորված են նաև մասնավոր բանկերը։ Քանի որ Հայաստանում փողը թանկ է, բանկերը գումարներ են ներգրավում դրսից, և ստացվում է, որ բանկերն իրենք պարտքի տակ լինելով, հասարակության համախմբված պարտքն են ավելացնում։

Մյուս կողմից, Ատոմ Մարգարյանը Հայաստանի վերջին տարիներին կտրուկ աճած պարտքը համադրում է նույն ժամանակահատվածում մեր երկրի կրած տարածքային, մարդկային կորուստների հետ ու բավական մտահոգիչ եզրակացություն անում։

«Արևմտյան ստնտուները` հատկապես հայտնի դոնորները, լուծում են ոչ միայն ու ոչ այնքան ֆինանսական խնդիրներ, որքան քաղաքական, ռազմավարական, գեոպոլիտիկ խնդիրներ։ Եվ, եթե մենք այդ պարտքին նայում ենք արդեն քաղաքական կոնտեքստից, ապա կարող ենք ասել հայտնի Կլաուզևիցի դրույթներով` եթե ուզում եք երկիրը քանդեք ներսից, պարտք տվեք։ Պարտքը շատ վերահսկելի ու կառավարելի է դարձնում ցանկացած երկրի ցանկացած կառավարության»,–ասում է Մարգարյանը։

ՀՀ կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ գերակատարել է 2023թ–ի առաջին եռամսյակի հարկային եկամուտները, բայց լռում է այն մասին, որ նույն ժամանակահատվածում պետության պարտքն ավելացել է 262 մլն դոլարով։

Պաշտոական վիճակագրությունը նաև փաստում է, որ գոյության 28 տարիների ընթացքում ՀՀ–ն կուտակել է 6,7 մլրդ դոլարի պարտք, իսկ միայն վերջին 5 տարում` ևս 4,2 մլրդ դոլարի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan